Posted in մայրենի, Uncategorized

Թումանյան քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

1890

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

1916, Հունիս

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

1916, Հունիս

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

Posted in մայրենի, Uncategorized

,, Մեծերը Թումանյանի մասին,,։

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
…Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
ԼԵՈ

***

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի:
Վ. ՏԵՐՅԱՆ

***

Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

***

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

***

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
…Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

***

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

***

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

***

Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

***

Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:…Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

***

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

***

…Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

***

Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

***

…Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:
ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

***

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

Posted in մայրենի

Մայրենի

182․Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է։ Շուշան-ծաղիկ

Աշոտ Երկաթի մասին գիրք եմ ուզում կարդամ։ Երկաթ-մետաղ

Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը մեղավոր չի լինում։  Ձախորդ-անհաջողակ

Դավթի հայրն էր Առյուծ Մհերը։ Առյուծ-կենդանիների արքա

Փիլիսոփա և բանաստեղ Հովհաննես Եզնակացին աշակերտել է ժամանակի համբավոր գիտնական Վարդան Արևելցուն։ Արևելցուն-Արևելք

Նեղոսի արևմտյան ափին Արքաների հովտում հին Եզոպոսի ճարտարապետական հուշարձաների մի ամբողջ թանգարան է բացվել։ Արքաների-թագավորների

183․ Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում էր սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավիթին։ Էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն էր։ Գրքի Հերոսը մի փոքր տղա։ Սասունցի Դավիթ էպոսի մեջ հիշվում է պղնձե քաղաքը։  Գտածը պղնձե մատանի է։ Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ գտնում է պղնձե վանքը։  Ես վստահ եմ, որ Սանձասար լեռէ հապրտ կլինի այտ անունը։ Ինչ ասես չկար ոսկե անոթներ, արձանիկներ թանկարժեք զարդեր ասես իսկական գանձասար։

184․ Ա խմբում բառերը հատուկ գոյականներ են , իսկ Բ խմբում բառերը հասարակ գոյականներ են։

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ հատուկ և հասարակ։

 

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Իշխել-իշխանություն, իշխան բժշկել-բժիշկ,բժշկություն բացել-բացուն,բացահայտող ուսուցանել-ուսուցող,ուսում ճեղքել-ճեղք, ճեղքող պահել- պահոստ, պահեստապետ հյուսել- հյուս, հյուսող բանել- գրել-գրող, գիր գործել-գործ, գործիք գզալ- գզող հարցնել-հարց, հարցնող

քաջ-քաջություն, մեծ-մեծություն, գեղեցիկ-գեղեցկություն, հատուկ-հատկություն, հասարակ-հասարակություն, հարմար-հարմարություն, դեղին-դեղնություն, գունատ-գունատությւն, հնչեղ-հնչեղություն, շքեղ-շքեղություն պերճ-պերճությություն, խեղճ-խեղճություն, տկար-տկարությունծ

1-վերաբերմունք, 2-գազանանոց, 3-տարածք, 4-այցելուները, 5-դասավորությունը

Ա խումբ-հասարակ բառեր Բ խումբ- հատուկ բառեր

Հասարակ բաերը գրվում են փոքրատառով օրինակ (հայր)։

Հատուկ բառերը գրվում են մեծատառով (Նաիրա) մեծատառ են գրվում մարդկանց անունները, ազգանունները, քաղաքերը, երկրները և այլն։

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Թեսթ 18
Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծովացուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:Այսօր, կախված, անգամ, բեղեր
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
    ա/ցուրտ-տաք

բ/սոված- կուշտ

գ/ուրախանալ -տխրել
դ/տաքանալ –սառչել

  1. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Մարդու մարմինը  ցրտահարվել է:
    Աոթող  բառերից բացի  սրանց  բերանից  դեռ մի  ցուրտ  խոսք  չի դուրս  եկել:4.Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Գլուխ+ա+վերև
    Գլուխ-գլխաշոր,
    Վերև-վերնահարկ

5.Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը
Ինքնիրան  գովել:

6.Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/ Սուր- պարզ
բ/ Սառցակտոր- բարդ
գ/ Արևադարձում- բարդ
դ/ Երկիր-բարդ

7.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

8.Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր:

9.Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերան  կկոտրի:
բ/Անունը կա ամանունը չկա:

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
                                  ԲԱՆԱԼԻ

11.Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
Նրանք վաղենում էին մտածել  որով հետև նրաց գլխավերևում  գրվու է և դիմացինը իմանում է նրա մտքերը:

 

12.Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Հրաշալի Արևադարձում  այնտեղ կարող էին մտածել և ոչ մեկ իրենց մտքերը չի կաարդա:

13.Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Օձաձուկը  նրա մասին միայն վատ բաներ էր մտածում:

14.Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Դուր եկավ որովհետև հետաքրքիր էր:

15.Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ ց, ինչո՞ւ:
Ես կցանկանամ  լինել  Արևադարձում որովհետև շատ եմ  արև սիրում:

Posted in մայրենի, Uncategorized

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Որոտ-կայծ, պատուհաս-մեծ վնասներ հասցնող փորձանք, գզրի-տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա,վեստ-Ազնվազարմ, ազնվածին, ազատ:

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

3.Ներկայացրո՛ւ հեքիաթի ասելիքը։
Իմ կարծիքով  հեքիաթի ասելիքն է՝ եթե ձկտումես հասնել մի բանի ապա պետք է հանփերատար լինել, սուտ չղոսել և  պայքարել:

Posted in մայրենի

Մայրենի

Հայոց լեզվի ֆլեշմոբ4-5-րդ դասարաններ* ОбязательноԱնուն, ազգանուն *Նշի՛ր դպրոցը։ *Հյուսիսային դպրոցՀարավային դպրոցԱրևելյան դպրոցԱրևմտյան դպրոցայլ պատասխանՆշի՛ր դասարանը։ *1․Գտի՛ր, թե բաժակներից ո՛րն այս դարակի վրա չպետք է լինի:

Подпись отсутствует

ԿապույտԿարմիրԴեղին2․Որոշի՛ր, թե ո՛րն է ,,թիկունքին կանգնել,, դարձվածքի իմաստը:Հետևում կանգնելՊաշտպանել, օգնելՄեկի մեջքի վրա կանգնել3․Ո՞ր բառն է ավելորդ։ԱմանորՏարեդարձՆոր տարիՏարեմուտԿաղանդՆավասարդ4․Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կստանաս Ամանորի մասին հետաքրքիր տեղեկություն։1․Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:2․Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:3․Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները։ 4․Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն։5․Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։5․Վերնագրի՛ր նկարը և շարունակի՛ր՝ քո կարծիքով, ի՞նչ է կատարվելու։

Подпись отсутствует

6․Ամբողջացրո՛ւ առածները։ ․․․ տարի, բերքը` բարի: Ամառվա փուշ` ձմեռվա ․․․: Ձմեռվա վարդը ․․․ է: Ամառ բեր, ձմեռ ․․․:7․Արտահայտի՛ր մտքերդ «Իմ կրթությունն անցանկապատ» է վերնագրով։Мой ответԱռաջադրանքները կազմեց Անուշ Ներսիսյանը։Мой ответОТПРАВИТЬ

Posted in մայրենի

Մայրենի

  1. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր

Իմ  կյանքի  ամենակարևոր  օրը  եղել  է   երբ  ընդունվեցի   դպրոց:

2. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցնել տվեցի:

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:

Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերց- րին դեպի հարավ:

Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:

Ֆրանսուհի տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:

Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:

Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:

3.Տեքստը  համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք: