Posted in ռուսերեն

Фрукты

Жила-била девушка.Ее звали Ани.Ани очень любила фрукты.Каждое воскресенье она ходила в деревню, чтобы помочь деду поливать и лечить деревья в саду, чтобы осенью попробовать его любимые фрукты.Дедушка всегда хвалил Ани.Пришла осень.Ани была очень рада, что с ее помощью в огороде ее деда собрал богатый урожай, и она могла собирать и есть свои любимые фрукты.

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

  1. Կարդա՛ բոլոր հատվածները և գրիր զգացողություններիդ մասին՝Հովհաննես Թումանյանի մասին. պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.


2.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք քո նախընտրած վերնագրով։

Մրգերը

Կար չկար մի աղջիկ կար: Նրա անունը Անի էր: Անին շատ էրսիրում մրգեր: Ամեն կիրակի նա գնում էր գյուղ և օգնում պապիկին ջրելու և բուժելու այգու ծառերը, որպեսզի աշնանը
համտեսի իր սիրած մրգերը: Պապիկն ամեն անգամ գովում էր Անիին: Եկավ աշունը: Անին շատ էր ուրախացել, որ իր օգնության շնորհիվ պապիկի այգին առատ բերք էր տվել ու
ինքը կարող է իր սիրած մրգերը քաղել և ուտել:



Posted in բնագիտություն, Uncategorized

Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը:Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:
     Նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն:
  2. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:
    Քանի որ եթե չլինի ջերմային էներգիա մենք չենք ունենա արևից եկող ջերմություն այդպիսով զուրկ կմնան բազմաթիվ օգտակար մրգերից և բանջարեղեններից բացի այդ ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է
  3. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա

1. Գրե՛ք հետևյալ թվերը` 
ա) աճման կարգով. 3, –11,  7, –5, 0, –13, 4, -7, – 2 ,–9
ա)-13,-11,-9,-7,-5,-2,0,3,4,7:

բ) նվազման կարգով. –1, –13, –8, 2, 8, –6, –7, –23, 4, 0, 11։
բ)11,8,4,2,0,-1,-6,-7,-8,-13,-23:

2. Երկու թվերի գումարը 18 է։ Եթե ավելի մեծ թվից հանենք նրա 7/8 մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը։ Գտե՛ք այդ թվերը։

Պատ.՝16,2:

3. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
ա) – (35)= 35, բ) – (81) = 81, գ) – 44 = –44, դ) – 125 = –125։

4. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 14 ժամում անցել է 180 կմ-ով ավելի, քան 8 ժամում։
14-8=6
180/6=30
Պատ.՝30կմ/ժ

5. Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.
50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։
88,50,29-18,-33,-37,-67:

6. Աճման կարգով գրե՛ք հետեւյալ թվերը.
–2, –10, +1, 0, –6, +32, –9, –27, +14։
-27,-10,-9,-6,-2,0,+1,+14,+32:

7. Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710գ աղաջրում։
50+3=53
3710:53=70
70×3=210
70×50=3500
Պատ.՝210գ. աղ:

8. Գտե՛ք հետեւյալ թվերի հակադիր թվերը.
– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։
+10, – 1, + 3, – 12, -18, 0, + 19,+ 100:

9. Հաշվե՛ք
ա) |– 61| + |24|=85
բ) |– 52| + |– 34|=86
գ) |– 8| · |– 101|=808
դ) |21| – |63|=-42
ե) |14| + |27| =41
զ) |55| : |– 5|=11
է) |– 23| – |– 11|=12
ը) |5| · |– 24|=120
թ) |– 135| : |– 3|=45

Posted in մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

1. Թվային շարքի 1, 2, 3, 4, 5, 6, 7 կենտրոնում չորս թիվն է, իսկ ի՞նչ թիվ կլինի այս շարքի կենտրոնում՝ 1, 2, 3, 4, ․․, 14, 15:

1, 2, 3, 4,5,6,7 ,8, 9,10,11,12,13,14,15
Պատ.՝8:

2. Տնամերձ հողամասի 1/3-ը գյուղացին հատկացրեց ծառերին և թփերին, մնացածի կեսը՝ բանջարեղենին, մնացածի 1/4 մասը ցանեց կանաչի, իսկ մնացած մասը՝ ծաղիկներ։ Ինչքա՞ն էր ծաղիկներ ցանված հողամասի մակերեսը, եթե տնամերձի մակերեսը 600մ² է։

600×1/3=200մ
600-200=400մ
400×1/2=200մ
(400-200)x1/4=50մ
200-50=150մ
Պատ.՝150մ:

3. Տիգրանը և Վարդանն ունեն նույն թվով խնձորներ: Տիգրանն իր մոտ եղած խնձորները բաժանեց 6 հավասար խմբի, իսկ Վարդանը՝ 5 հավասար խմբի: Վարդանը նկատեց, որ իր յուրաքանչյուր խմբում խնձորների թիվը 2-ով ավել է Տիգրանի յուրաքանչյուր խմբի խնձորների թվից: Քանի՞ խնձոր ուներ Տիգրանը:

1) 2 · 5 = 10
2) 10 · 6 = 60
Պատ․՝ Տիգրանը ունի 60 խնձոր

4. Այս պահից 3 տարի առաջ եղբոր և քրոջ տարիքների գումարը 7 էր: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 5 տարի հետո:

7+2×8=23


Լրացուցիչ առաջադրանք

5. Քառակուսի հատակով սենյակը սալիկապատում են քառակուսի սալիկներով: Միայն հատակի եզրերը շարելիս օգտագործվեց 84 սալիկ: Քանի՞ սալիկ է հարկավոր ողջ հատակը սալիկապատելու համար:
84/4=21
21×21=441
Պատ.՝441սալիկ:

6. Աղյուսակի դատարկ վանդակներում եղած պատկերներից տեղադրիր այնպես, որ յուրաքանչյուր տողում և սյունակում լինեն չորս տարբեր պատկերներ: Ի՞նչ պատկեր կլինի առաջին տողի ձախ վանդակում:


7. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:

Պատ՝.2:

Posted in Պատմություն

Պատմություն

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140 – մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 – մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ 

Posted in մայրենի

Նվարդ Թումանյան«Հուշագրություն»

index

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

Posted in Uncategorized

Մայրենի

Կարդա՛ Հ. Թումանյանի 《Ծղրիդը》պատմվածքը։

  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

թախծալ-շատ տխուր

ծավալվել-շատանալ, բազմանալ

համատարած-ամենուրեք տարածված

ծղրիդ-միջատ

մելամաղձոտ-տխուր


  • Գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմվածքը:

Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա


1. Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:
5×40=200
3×200=600
800-600=200լ
Պատ՝. 200լ:

2. Քառանիշ թիվը, որի գրառման մեջ չկա 0 թվանշանը, բաժանվում է 54-ի։ Երբ ջնջեցին նրա թվանշաններից մեկը՝ ստացված եռանիշ թիվը նույնպես բաժանվեց 54-ի։ Այնուհետև ջնջելով եռանիշ թվի թվանշաններից մեկը, ստացվեց 54։ Գտեք այդ քառանիշ թիվը։

5994/54=111
594/54=11
Պատ.՝54:

3. Սալիկները միմյանց կից շարելու դեպքում՝ նվազագույնը քանի՞ 16×24 չափի ուղղանկյուն սալիկ է անհրաժեշտ քառակուսի կազմելու համար:
2×24=48
3×16=48
2×3=6
Պատ.՝6:

4.  4 ուսանող հանգանակություն է կատարել բարեգործական այցի համար, և նրանց հանգանակած գումարի միջին թվաբանականը կազմել է $20: Ոչ մի ուսանող $25-ից ավել չի հանգանակել: Որքա՞ն է մեկ ուսանողի հանգանակած նվազագույն գումարը:

Պատ՝.$5:

5. Գտնել երկնիշ զույգ թվերի քանակը:
Պատ՝.45:

6. Գտնել 36-ի և 84-ի ընդհանուր բաժանարարների քանակը:
36
1 2 3 4 6 9 12 18 36

84
1 2 3 4 6 7 12 14 21 28 42 84

ընդ.1 2 3 4 6 12

Պատ՝.6:


7. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 3 թվանշանը:

Պատ՝.19:

8. 10000-ից փոքր և 10-ից մեծ քանի՞ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է:

Պատ՝.9:

Posted in Ֆրանսերեն

Français:

Le camp s’est terminé ce mois-ci. Nous avons eu un moment intéressant en cours de français. Nous avons fait de la crêpe et diverti les professeurs. Nous avons la chance d’avoir un bon professeur comme la camarade Karine. Merci camarade Karine.

Այս ամիս ավարտվեց ճամբարը:Մենք ֆրանսերենի դասերին անցկացրեցրինք հետաքրքիր ժամանակ:Պատրաստել ենք կրեպե նաև հյուրասիրել ուսուցիչներին:Մեր բախտը բերել է որ ընկեր Կարինեյի նման լավ ուսուցչուհի ունենք:Շնորակալություն ընկեր Կարինե: