Posted in բնագիտություն

Մարմինների էլեկտրականացում

Հին Հունաստանում նկատել էին, որ սաթե առարկաները բրդով շփելիս ձեռք են բերում թեթև մարմիններ ձգելու հատկություն: Այդպիսի հատկությամբ օժտված է ոչ միայն սաթը, այլև շատ այլ մարմիններ: Դրանում համոզվելու համար կարող եք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:
Էլեկտրականացած մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում: Դրանում համոզվելու համար կատարե՛ք հետևյալ փորձերը:
Ճկազանգվածե քանոնը մեջտեղից կախե՛ք թելով և լավ շփե՛ք մորթու կամ շորի կտորով: Եթե նրան մոտեցնեք նույն ձևով լիցքավորված մեկ այլ քանոն, կտեսնեք, որ քանոնները վանում են միմյանց:
Նույնը փորձը կատարե՛ք ապակե ձողերով, որոնք էլեկտրականացրել եք թղթով կամ մետաքսով շփելու միջոցով: Կտեսնեք, որ լիցքավորված ապակե ձողերը ևս վանվում են միմյանցից:
Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում: Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր:
Մարմինների էլեկրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով: Պարզ կառուցվածք ունեցող էլեկտրացույցը կազմված է ձողից և դրան փակցված թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնը լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից:
Գրականության հղումը էջ 62, 63

Հարցեր՝
1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը:
Դրանում համոզվելու համար կարող ենք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:


2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:
Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:


3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական:

Թղթով կամ մե տաք սով
շփ ած ա պա կու վրա ստացված լից քե րը պայ մա նակա նո րեն անվանել են դրական (ն շա նակ վում է «+»),
իսկ բրդով կամ մորթիով շփած ճկա զանգ վածի վրա
ստաց ված լից քե րը՝ բա ցա սա կան (ն շա նակ վում է «–»)։

Posted in բնագիտություն

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:

 Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
 Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր: 

technika_podarok.jpg

 Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի: Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ

120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg

Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Ուսումնասիրել նաև քննարկման համար՝ Գրականության հղումը 64-65 էջերը:

Հարցեր

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
    Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
  2. Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս: Կարող ես պատմել տեսանյութի տեսքով:
    Էլեկտրական հոսանքի հետ զգույշ պետք է վարվել։ Մեկ անզգույշ շարժում և մենք կարող ենք վառվել կամ հոսանքահարվել։ Ձեռքը մտցնել հոսանքի մեջ, փորձել այն վերանորոգել դա շատ վտանագավոր է եթե դու մասնագետ չես։

    3.Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ:
    Մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլ:


Posted in մայրենի

Մայրենի

1.Կարդա՛ Հ. Թումանյանի 《Անխելք մարդը》 հեքիաթը։ 

2.Քեզ դուր եկա՞վ այն։ Ի՞նչ խորհուրդ կտաս անխելք մարդուն։
Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, քանի որ շատ հետաքրքիր էր:Ես անխելք մարդուն խորհուրդ կտայի, որ օգներ ծառին, քանի որ այդպես և ինքը կհարստանար և օգուտ կտար ծառին: Իսկ հետո ընկերություն կաներ այդ աղջկա հետ ապագայում, կամուսնանար և հարուստ կլիներ և այդպես կօգներ աղջկան երջանիկ լինել և ի վերջո գայլը նրան չէր ուտի:Աստված նրան հնարավորություններ տվեց, բայց նա ոչ մի հնարավորությունից չօգտվեց:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

1. Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) 5 – 17=-12 դ) 29 – 64=-35, է) (–39 –21) + 11=-49,
բ) –43 – 14– 32=-89, ե) –30 – 21=-51, ը) (16 – 33) – 50=-67,
գ) (–74 + 27) – 15=-62, զ) (81 – 45) – 60=-24, թ) (–18 + 6) – 39=-51:

2. Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –3, –9 եւ –5=-17, գ) –11, –7 եւ –12=-30, ե) –21, –3 եւ –18=-42,
բ) –1, –20 եւ –8=-29, դ) –6, –9 եւ –10=-25, զ) –4, –15 եւ –25=-44։

3. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
ա) – (-54) = 54, բ) – (-804) = 804, գ) – 74 = –74, դ) –350 = –350։

4. Զամբյուղում կան խնձորներ, ծիրաններ և տանձեր: Ընդհանուր քանակությամբ 37
միրգ: Հայտնի է, որ խնձորների քանակը ծիրանների քանակից 2 անգամ շատ է, իսկ
տանձերի քանակը 3-ով քիչ է խնձորների քանակից: Գտնել արկղում առկա
ծիրանների և խնձորների քանակը միասին:
37+3=40
40/5=8
8×2=16
16+8=24
Պատ.՝24:

5. Գրե՛ք հակադիր թիվը.
ա) –38=+38, գ) +9=-9, ե) –670=+670, է) –405=+405,
բ) –24=+24, դ) +97=-97, զ) +57=-57, ը) –52=+52։

Լրացուցիչ առաջադրանքներ

6. Հայտնի է, որ առաջնությանը մի քանի ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել 55
խաղ: Իմանալով, որ յուրաքանչյուր թիմ մնացած թիմերից յուրաքանչյուրի հետ
ունեցել է ընդամենը մեկ խաղ, Որոշել քանի՞ թիմ է մասնակցել առաջնությանը:
1+2+3+4+5+6+7+8+9+10=55
Պատ.՝11:

7. 10 տետր գնելու համար Անիի մոտ գտնվող գումարից պակասում է 50 դրամ, իսկ 7
նմանատիպ տետր գնելու համար նրա մոտ ավելանում է 250 դրամ: Որքա՞ն արժե 4
այդպիսի տետրը:

10-7=3
250+50=300
300/3=100
100×4=400
Պատ.՝400: