| * * * Թե հոգնել ես հաղթահարված Կյանքի անվերջ հոգսերով, Թե տանջվում ես արհամարհված Բոցավառվող քո սիրով. Թե կյանքի մեջ մի չար դիպված, Մի ամոթ է քեզ ճնշում, Թե չարաչար հիասթափված Կյանքն ատում ես և գարշում, Լավ իմացիր, ողջ անօգուտ Պիտի հուզեն միմիայն քեզ, Մի՛ սպառիր ուժը հոգուդ Մտածմունքով կարճատես. Հանգիստ եղիր, աղոթք արա, Անհիշաչար եղիր միշտ, Թող քո լացով չուրախանա Քո թշնամին ամբարիշտ։ Կյանքի ցավը, բախտի խաղը, Ատելությունն անմըտի, Հավատացի՛ր, երբեք չարժեն Վրդովմունքին քո սրտի։ Եվ այդ սիրտը քեզ չի տված Որ դու մաշես ամեն օր, Այնտեղ պիտի ապրի աստված, Ոչ թե ցավեր նորանոր։ https://soundcloud.com/user-824452785/banastexcutyun |
Day: February 8, 2021
Մաթեմատիկա
1. Իրար հետևից գրում են բնական թվերը մինչև 77-ը (1 2 3 4 5…….75 76 77): Քանի՞
թվանշան է գրված:
68×2=136
136+9=145
Պատ.՝145:
2. . Արմենը Գագիկի մտապահած թվին ավելացրեց 7 և արդյունքից հանեց Գագիկի
պահած թվից 5-ով փոքր թիվ, այնուհետև ստացված արդյունքը կրկնապատկեց: Ի՞նչ
թիվ ստացավ Արմենը
7+5=12
12×2=24
Պատ.՝24:
3. Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –9, +17 եւ –23=-15
գ) +47, +53 եւ –34=66
ե) +3, –14 եւ +6=-5
բ) –80, +91 եւ –10=1
դ) +18, –27 եւ –5=-14
զ) –29, +40 եւ +30=41
4. Կատարե՛ք գումարում.
ա) (-17) + (+12)=-5
գ) (+10) + (-15)=-5
ե) (–17) + (–12)=-29
բ) (–18) + (+13)=-5
դ) (–21) + (–24)=-45
զ) (–29) + (–401)=-430
5. Արկղում կա 4 կարմիր, 5 դեղին, 6 կապույտ և 3 կանաչ գնդակներ: Առանց նայելու
արկղից ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է վերցնել, որպեսզի համոզված լինեք, որ
դրանցից գոնե երկուսը կանաչ գույնի են:
4+5+6+2=17
Պատ.՝17:
6. Դասարանի 26 աշակերտները տիրապետում են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից
գոնե մեկին: Հայտնի է, որ նրանցից 15-ը տիրապետում են ռուսերենին, 20-ը՝
անգլերենին: Քանի՞ աշակերտ է տիրապետում և՛ անգլերենին, և՛ ռուսերենին:
26-15=11
26-20=6
11+6=17
26-17=9
Պատ.՝9: