Posted in բնագիտություն, Uncategorized

Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը:Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:
     Նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն:
  2. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:
    Քանի որ եթե չլինի ջերմային էներգիա մենք չենք ունենա արևից եկող ջերմություն այդպիսով զուրկ կմնան բազմաթիվ օգտակար մրգերից և բանջարեղեններից բացի այդ ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է
  3. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա

1. Գրե՛ք հետևյալ թվերը` 
ա) աճման կարգով. 3, –11,  7, –5, 0, –13, 4, -7, – 2 ,–9
ա)-13,-11,-9,-7,-5,-2,0,3,4,7:

բ) նվազման կարգով. –1, –13, –8, 2, 8, –6, –7, –23, 4, 0, 11։
բ)11,8,4,2,0,-1,-6,-7,-8,-13,-23:

2. Երկու թվերի գումարը 18 է։ Եթե ավելի մեծ թվից հանենք նրա 7/8 մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը։ Գտե՛ք այդ թվերը։

Պատ.՝16,2:

3. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
ա) – (35)= 35, բ) – (81) = 81, գ) – 44 = –44, դ) – 125 = –125։

4. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 14 ժամում անցել է 180 կմ-ով ավելի, քան 8 ժամում։
14-8=6
180/6=30
Պատ.՝30կմ/ժ

5. Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.
50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։
88,50,29-18,-33,-37,-67:

6. Աճման կարգով գրե՛ք հետեւյալ թվերը.
–2, –10, +1, 0, –6, +32, –9, –27, +14։
-27,-10,-9,-6,-2,0,+1,+14,+32:

7. Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710գ աղաջրում։
50+3=53
3710:53=70
70×3=210
70×50=3500
Պատ.՝210գ. աղ:

8. Գտե՛ք հետեւյալ թվերի հակադիր թվերը.
– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։
+10, – 1, + 3, – 12, -18, 0, + 19,+ 100:

9. Հաշվե՛ք
ա) |– 61| + |24|=85
բ) |– 52| + |– 34|=86
գ) |– 8| · |– 101|=808
դ) |21| – |63|=-42
ե) |14| + |27| =41
զ) |55| : |– 5|=11
է) |– 23| – |– 11|=12
ը) |5| · |– 24|=120
թ) |– 135| : |– 3|=45