Posted in մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

1. Թվային շարքի 1, 2, 3, 4, 5, 6, 7 կենտրոնում չորս թիվն է, իսկ ի՞նչ թիվ կլինի այս շարքի կենտրոնում՝ 1, 2, 3, 4, ․․, 14, 15:

1, 2, 3, 4,5,6,7 ,8, 9,10,11,12,13,14,15
Պատ.՝8:

2. Տնամերձ հողամասի 1/3-ը գյուղացին հատկացրեց ծառերին և թփերին, մնացածի կեսը՝ բանջարեղենին, մնացածի 1/4 մասը ցանեց կանաչի, իսկ մնացած մասը՝ ծաղիկներ։ Ինչքա՞ն էր ծաղիկներ ցանված հողամասի մակերեսը, եթե տնամերձի մակերեսը 600մ² է։

600×1/3=200մ
600-200=400մ
400×1/2=200մ
(400-200)x1/4=50մ
200-50=150մ
Պատ.՝150մ:

3. Տիգրանը և Վարդանն ունեն նույն թվով խնձորներ: Տիգրանն իր մոտ եղած խնձորները բաժանեց 6 հավասար խմբի, իսկ Վարդանը՝ 5 հավասար խմբի: Վարդանը նկատեց, որ իր յուրաքանչյուր խմբում խնձորների թիվը 2-ով ավել է Տիգրանի յուրաքանչյուր խմբի խնձորների թվից: Քանի՞ խնձոր ուներ Տիգրանը:

1) 2 · 5 = 10
2) 10 · 6 = 60
Պատ․՝ Տիգրանը ունի 60 խնձոր

4. Այս պահից 3 տարի առաջ եղբոր և քրոջ տարիքների գումարը 7 էր: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 5 տարի հետո:

7+2×8=23


Լրացուցիչ առաջադրանք

5. Քառակուսի հատակով սենյակը սալիկապատում են քառակուսի սալիկներով: Միայն հատակի եզրերը շարելիս օգտագործվեց 84 սալիկ: Քանի՞ սալիկ է հարկավոր ողջ հատակը սալիկապատելու համար:
84/4=21
21×21=441
Պատ.՝441սալիկ:

6. Աղյուսակի դատարկ վանդակներում եղած պատկերներից տեղադրիր այնպես, որ յուրաքանչյուր տողում և սյունակում լինեն չորս տարբեր պատկերներ: Ի՞նչ պատկեր կլինի առաջին տողի ձախ վանդակում:


7. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:

Պատ՝.2:

Posted in Պատմություն

Պատմություն

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140 – մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 – մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ 

Posted in մայրենի

Նվարդ Թումանյան«Հուշագրություն»

index

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: