Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

mxitar-sebastaci.jpg

Նոյեմբերի 4- նոյեմբերի 15

Մասնակիցները` 4-6֊րդ դասարանների  սովորողներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Խնդիրներ՝ 

  1. տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում
  2. հետազոտական աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կարողությունների զարգացում։

Ընթացքը՝

1.Ո՞վ է Մխիթար Սեբաստացին(հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա  կատարած գործունեության վերաբերյալ)։

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:


2.Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը, անդրադառնալ նաև Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեությանը։

ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
ԹԱԹՈՒԼ ԱՍՈՅԱՆ
Մխիթարյան միաբանության գործունեությունը միշտ էլ գտնվել է հայ հասարակական մտքի ուշադրության կենտրոնում: Կարծիքներ են արտահայտվել և գնահատականներ տրվել ինչպես միաբանության ամբողջ գործունեության, այնպես էլ մասնավոր հարցադրումների առիթով: Միաբանության գործունեությունը լուսաբանող
ծավալուն և փոքրիշատե ամբողջական աշխատանքներ են հրապարակել այնպիսի
համբավավոր մտավորականներ, ինչպիսիք են Մ. Նալբանդյանն ու Լեոն: Ճիշտ է,
նրանց կողմից (նաև Գ. Այվազովսկու, Ալ. Երիցյանի և այլոց) առաջ քաշված և լուսաբանված որոշ հարցեր այսօր ունեն միմիայն պատմական արժեք և էական նշանակություն չունեն միաբանության գործունեության գիտական գնահատման առումով,
բայց «ապահովում են» երևույթի լուսաբանման համակողմանիությանը:
Արտահայտված կարծիքները միանշանակ չեն, կան և՛ դրական, և՛ բացասական
գնահատականներ: Այստեղ հարկ ենք համարում գոնե համառոտակի ի մի բերել,
մեկնաբանել դրանք՝ ավելի շատ ծանրանալով այն հարցադրումների վրա, որոնք
որևէ կերպ առնչվում են Մխիթարյանների հայերենագիտական գործունեությանը:
Նաև գիտակցաբար չենք անդրադառնա այն ծավալուն ուսումնասիրություններին, որոնք պատկանում են Մխիթարյան հայրերի գրչին (Ստ. Ագոնց, Հովհ. Թորոսյան, Բ.
Սարգիսյան և այլք), որովհետև վերջիններս իրենց միաբանության և նրա հիմնադրի
ծավալած գործունեութունը դիտում են միայն պայծառ լույսի տակ: Սակայն անմիջապես էլ հարկ ենք համարում ավելացնել, որ նրանց աշխատանքներում կան բազմաթիվ ճիշտ դիտարկումներ:
Ժամանակի ընթացքում շատ բան է ճշգրտվել ու արժևորվել, այսօր կարելի է ասել,
որ Մխիթարյանների գործի հանդեպ ծագած տարակարծությունները տարբեր մոտեցումների արդյունք են, որոնք մեծ մասամբ պայմանավորված էին այս կամ այն ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական առանձնահատկություններով: Քիչ
չեն այնպիսի գնահատականները, որոնք պարզապես սուբյեկտիվ ընկալման
հետևանք են: Փաստ է նաև այն, որ երբ խոսվում է առանձին Մխիթարյանի կամ որևէ

մասնավոր խնդրի մասին, արտա-հայտած կարծիքները, գրեթե առանց բացառության, դրական են, իսկ երբ խոսքը վերաբերում է նրանց գործունեությանն ընդհանրապես, ապա կարծիքները բաժանվում են: Կարծում ենք, որ Մխիթարյաններն ըստ արժանվույն գնահատվում են միայն XX դ. երկրորդ կեսից, համենայն դեպս բարձր է
գնահատվում նրանց կատարած աշխատանքը հայագիտության, մասնավորապես
հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում: Ցավոք, առ այսօր մեզ մոտ չկա մի
այնպիսի ուսումնասիրություն, որտեղ ներկայացվեր, գնահատվեր ու մեկնաբանվեր
Մխիթարյանների ավելի քան 300-ամյա հայանպաստ գործունեությունն ընդհանրապես:
Մխիթարյաններին ներկայացնող ու գնահատող առաջին հեղինակը Գ. Այվազովսկին է, որը մեկ տասնամյակից ավելի եղել է միաբանության անդամ և այնտեղից հեռացել է 1856 թ.: Գրքի առաջաբանում, որն ունի «Ուրուագիծ ոգւոյ և ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետկոյ» վերնագիրը և հրատարակվել է Փարիզում 1857
թ., հեղինակը նշում է, որ միաբանությունից հեռանալով՝ կատարել է եղբոր՝ Հովհաննեսի (Այվազովսկի) ցանկությունը և նրա դրդմամբ էլ գրել է իր գիրքը: «Խնդրեցիր
ինծմէ, որ ես էլ… ի գիր անցնեմ Մխիթարեան միաբանութեան հոգին ու սկզբունքները, որոնցմէ բաժնուած ըլլալուս այնչափ ուրախ էիր, քսան տարուան փափագդ վերջապէս կատարուած տեսնելով վրաս»
1
,– գրում է նա: Ինչպես վերնագիրն է հուշում, Գ.
Այվազովսկին վերլուծության նյութ է դարձրել Մխիթարյանների հոգևոր ուղղվածությունն ու կենսական սկզբունքները և ավելի շատ շոշափում է մարդկային-բարոյական
խնդիրներ: Ասենք, որ նրա առաջ քաշած այս հարցադրումը քննարկման նյութ է դառնում նաև հետագա ուսումնասիրողների կողմից: Գ. Այվազովսկին միմյանց հակադրում է նրանց գործունեության սկիզբն ու վերջը, ցույց տալիս, որ դրանք բարոյականության տեսակետից (սկիզբն ու վերջը), կապվում են վարընթաց ուղիով: «Չէինք ուզեր, կըսեմ, ցուցընել չգիտցողներուն, թէ Մխիթարեան միաբանութեան ոգին ու ընթացքն ալ, որ իր հիմնադրին մտացը մէջ գովելի էին, ինչպէս քիչ ատենէն աւրուեցան
թիւրվեցան եւ հետզհետէ այնչափ խոտորեցան իրենց սկզբնական նպատակէն, որ
ազգիս հայոց օգտին համար հիմնուած միաբանութիւնը վնասակար ըրին անոր»
2
,–
այսպիսի եզրահանգում է կատարում հեղինակը: Նա բարձր է գնահատում Մ. Սեբաստացու գործունեությունը, ասելով, թե վերջինս ջանացել է, որ հայոց լուսավորությունը տարածվի ոչ թե դրսից, այլ իր մեջ գտնված հանճարների ու շնորհալիների

շնորհիվ, որ «իր վախճանին յարմար հանճար ու յօժարութիւն ունեցող անձինքն միաբանին հետն ու մեր ազգին վերանորոգմանը աշխատին հոգւով ու մարմնով»



3.Փորձել պարզել՝ ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։

Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով

Մեր կրթահամալիրը կոչվում է Մխիթար Սեբաստացու անունով, որհովհետև մեր դպրոցը միավորելու և նոր կրթական դպրոց ստանալու համար խիզախություն է պետք եղել անել, ինչպես արել է հայր Մխիթարը։  Նաև մեր դպրոցը կոչվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որհովհետև ինչպես Մխիթար Սեբաստացին է սիրել երգել հայկական երգեր, այնպես էլ մենք ենք սիրում երգել հայակական երգեր։ Մենք՝ աշակերտներս, և բոլոր ուսուցիչները միասին շատ համախմբված են, ինչպես «Մխիթարյան միաբանության» մտավորականները։

4.Մխիթար Սեբաստացու անունը կրող այլ վկայություններ(պարզել վայրը, գործունեությունը)։
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։

5.Ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝  Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:
Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:

Մայրիկս կարծիքով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ես կստանամ լիարժեք կրթություն:


Արդյունքում՝

Մ․ Սեբաստացու կյանքն ու գործունեությունը ներկայացնող բլոգային պատումներ, տեսագրություներ, ձայնագրություններ, ռադիոնյութեր, ուսուցողական ֆիլմեր սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում։

Posted in Պատմություն

Պատմություն

Երկրորդ պարապմունք․ Վերին Միջագետք
Միջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշշուրն էր, որի վաճառականները մ. թ. ա. XX–XIX դարերում առևտրական գաղութներ (ֆակտորիա) ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Աշշուրի թագավոր Շամշի-Ադադ I-ը (մ. թ. ա. 1813–1781 թթ.) Վերին Միջագետքի քաղաքները միավորել է մեկ հզոր պետության կազմում՝ Աշշուր մայրաքաղաքով: Սակայն նրա մահից հետո այն տրոհվել է: Մ. թ. ա. XVII դարի վերջին Վերին Միջագետքում կազմավորվել է Միտանի պետությունը, որի հիմնական բնակիչները խուռիներն էին: Միտանին ժամանակի հզորագույն պետություններից էր. Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատված նույնպես նրա կազմում էր: Լճաշենում, Արթիկում, Լոռիբերդում հայտնաբերված կնիքները և զենքերի ու զարդերի նմուշները վկայում են, որ Հայաստանի հնագույն բնակիչները սերտ կապեր են ունեցել այդ երկրի հետ: Մ. թ. ա. XIV դարում Միտանին թուլացել է և ընկել խեթերի տիրապետության տակ, իսկ հաջորդ դարում Ասորեստանն է նվաճել այն:Միտանիի անկումից հետո Հյուսիսային Միջագետքը և հարևան երկրները միավորվել են Ասորեստանի (գլխավոր կենտրոն Աշշուր քաղաքի անունով) աշխարհակալ տերության կազմում: Երկրի ռազմատենչ արքաները (Թիգլաթպալասար I, մ. թ. ա. 1116–1090 թթ., և ուրիշներ) հաճախ են արշավել նաև Հայկական լեռնաշխարհ:Ասորեստանը հզորության բարձրակետին է հասել մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսից մինչև VII դարի 1-ին կեսը: Նրա տիրապետությունն ու ազդեցությունը տարածվել են Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով, Պաղեստին և Փոքր Ասիայի հարավ: Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար Ասորեստանը մրցակցել է Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) հետ: Մ. թ. ա. VII դարի 2-րդ կեսից Ասորեստանն սկսել է թուլանալ: Նրա վաղեմի թշնամին՝ հզորացած Բաբելոնը, և նորաստեղծ Մարաստանը դաշինք են կնքել Ասորեստանի դեմ: Նրանց է միացել Պարույր Սկայորդին՝ հայկական զորքով: Մ. թ. ա. 612 թ-ին դաշնակիցները միացյալ ուժերով գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն (այժմ՝ Քույունջիկի բլուր՝ Իրաքում): Այդ արշավանքին մասնակցելու համար Պարույր Սկայորդին Մարաստանի թագավորից թագ է ստացել և ճանաչվել հայոց թագավոր: Մ. թ. ա. 605 թ-ին Ասորեստանը վերջնականապես կործանվել է:Մշակույթ: Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը: Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը:Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին):Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը` 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան: Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները:Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին:Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ  Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը:Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը:Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին): Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը:Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին: Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ:Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր:

Posted in բնագիտություն

Բնագիտություն

1. Թեմայի ամփոփում

  1. Այն երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են Քիմիական երևույթ:
  2. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը,  որից կազմված  կամ  պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են Ֆիզիկական երևույթ:
  3. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց վիճակը, չափերը, ձևը, կոչվում են Ֆիզիկական երևույթ:

4. Ներքոհիշյալ շարքից ընտրել ո՞րն է քիմիական, ո՞րն է ֆիզիկական երևույթ.

  • սառույցի հալվելը-ֆիզիկական
  • երկաթի ժանգոտվելու երևույթը-քիմիական
  • փայտի այրումը-քիմիական
  • կայծակը և ամպրոպը-ֆիզիկական

2. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Կարող ես այս նյութն էլ ուսումնասիրել՝ 1.10 քիմիական նյութերի ազդեցությունը
1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է: 

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Թթվային անձրևները առաջանում են ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդներից: Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:
Շրջակա միջավայր:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Posted in մայրենի, Uncategorized

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1. ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։
-,-,+,+
բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։ 
+,-

2․ Հաշվե՛ք.
ա) +38 ։ (–19)=(-2)
բ) –420 ։ (–15) =(+28)
գ) 0 ։ (–14)=(0)
դ) –600 ։ (–150)=(+4)
ե) –531 ։ (+3)=(-177)
ը) –121 ։ (–11)=(+11)

3․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) –3 · (-7) = 21,  
բ) –10 · (0) = 0,  
գ) –21 · (-2) + 3 = 45, 
դ) 6 · (-6) = –36,  
ե) –9 · * + 1 = –80,  
զ) 2 – 3 · (-20) = 20։ 

4․ Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4              դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4),
բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6),          ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35),
գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3),                  զ) –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9)

Posted in մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

70. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բառեր  ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկամպիտ):  Ստացված բառերի  իմաստները բացատրի´ր:

ա) Ջրահարս-ջրատար, ծովանկար-ծովաղոզուկ, բ) ժանգապատ-ժանգագույն, արծաթագույն-արծաթաջուր, գ) հողմածին-հողաթափ, ջրաղաց-ջրհոր, դ) զորագունդ-զորամաս, երկրամաս-երկրագունդ:

71.  Տրված բառերը գործածելով՝  պատմությո´ւն հորինիր:

Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել,  կարաս, կա­տար, կտուր, կապիկ, կատու:
Կապիկն ու Կատուն
Լինում է չիլինու մի կապիկ և կատու է լինում նրանք ծանոթանում են գազանանոցում և ծրագիր են մշակում և փախուստի դիմում:Նրանք մոլորվեցին և հայտնվեցին տանիքի կտուրին հետո ցատկեցին դեպի ներքև և մուր եղան:Մի սուրբան ծակեց կապիկին,վերկացան և տեսան որ դա ասեղ է,իսկ ասեղի կողքը կտորներ:նրանք խաղացին կտորներով հետո փայտերով և տերևներով կառուցեցին տնակ:Նրանք ուրախ ապրում են,բայց սպասքը կուտակվել էին իրար գլխի:Կապիկը լվացավ բոլոր սպասքը:Օրերից մի օր նրանց գտան և տարան ետ գազանանոց:


72.  Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ-անսիրտ, վախ-վախկոտ, քար-քարոտ,  մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկազարդ, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկեզօծ, արծաթ-արծաթագույն, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:



73. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ-օգնել, հույս տա:, հոգին առնել-սպանել: գլուխը  կորցնել-խուճապի մատնվել:  արևը խավարել-տխրել: բերանը ծռել-ծաղրել: հալից ընկնել-հոքնել: սիրտը վկայել-զգալ ինչվոր բան: գիշերը ցերեկ անել-ամբողջ գիշեր: երես դարձնել-նեղանալ: սիրտ անել-համաձայնել: բկին չոքել-ստիպել:

Posted in մաթեմատիկա

Ամբողջ թվերի բազմապատկումը

1. Հաշվե՛ք.
ա) (–8) · (+16) = -(8 · 16) = -128
բ) (+17) · (–4) = -(17 · 4) = -68
գ) (–1) · (+1) = -(1 · 1) = -1
դ) (+20) · (–18) = -(20 · 18) = -360
ե) (–7) · (+5) = -(7 · 5) = -35
զ) (+21) · (–6) = -(21 · 6) = -126
է) (–1) · (+7) = -(1 · 7) = -7
ը) (+15) · (–60) = -900

2. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.
ա) (–5) · (–7) > 0
բ) (+3) · (+9) > (+8) · (–7)
գ) (–8) · (+6) < 0
դ) (–14) · (–12) > (–10) · (+2)
ե) (+16) · (–5) < 0
զ) (+20) · (–1) < (–6) · (–3)

3. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
ա) (-9) · 3 = –27
բ) (+7) · (–8) = –56
գ) (–3) · (–20) = 60
դ) (-4) · (–5) = 20
ե) (–2) · 15 = –30
զ) (+3) · (–16) = -48

4. -40, +32, -1, 0, -12, +9 թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է.
-40 = (-20) · (+2)
+32 = (+8) · (+4)
-1 = (+1) · (-1)
0 = (+1) · 0
-12 = (-3) · (+4)
+9 = (-3) · (-3)

5. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.
ա) (–4) · (–5) = +(5 · 4) = +20 = 20
բ) (–8) · 0 = 0
գ) (+32) · (–6) = -(32 · 6) = -192
դ) 0 · (–1) = 0
ե) (+1) · (+23) = +(1 · 23) = +23 = 23
զ) (+14) · (–25) = -(14 · 25) = -330
է) (–19) · (+7) = -(19 · 7) = -133
ը) (–10) · (+12) = -(10 · 12) = -120

6. Համեմատե՛ք թվերը.
ա) (–5) · 0 < 4
բ) (7 · 0) · (–9) > –2
գ) –100 < 100 · (–3) · 0
դ) 8 > 37 · (0 · 20)

7. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.
ա) (–4) · (–5) > 0
բ) (–8) · 5 < 0
գ) 7 · (–3) < (–2) · (–1)
դ) 2 · 3 < (–4) · (–2)
ե) 2 · (–20) = (–10) · 4
զ) (–12) · (–2) > 5 · (–1)

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

8․ Ի՞նչ նշան կունենա երեք ամբողջ թվերի արտադրյալը, որոնցից․
ա) երկուսը բացասական թվեր են, մեկը՝ դրական
Պատ․՝ դրական
բ) մեկը բացասական թիվ է, երկուսը՝ դրական
Պատ․՝ բացասական

9․ Խնդիր ֆլեշմոբից

Դասարանում կա 27 սովորող: Յուրաքանչյուր տղա մարտի ութին շնորհավորական բացիկ ուղարկեց չորս աղջկա, իսկ յուրաքանչյուր աղջիկ իր ստացած բացիկներով շնորհակալական խոսք ուղարկեց հինգ տղայի: Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:

10․ Խնդիր ֆլեշմոբից

1*2*3*4 գրառման մեջ աստղանիշերը փոխարինեք գործողության նշաններով և փակագծեր օգտագործելով ստացեք բոլոր հնարավոր արժեքներից փոքրագույնը և նշեք այդ արժեքը:

Posted in մայրենի

Գործնական քեդրականություն

65. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ-ծառեր, ձայն-ձայներ, հոտ-հոտեր, քար-քարեր, կով-կովեր,  արջ-արջեր,  փունջ-փնջեր, լուր-լուրեր, բառ-բառեր, բեղ-բեղեր, հայ-հայեր, հայր-հայրեր, ցեղ-ցեղեր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, ձյուն-ձներ, սյուն-սյուներ, պատ-պատեր, հույն-հյուրեր, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-քթեր, քույր-քույրեր, մայր-մայրեր, ձեռք-ձեռքեր, ոտք-ոտքեր, տատ-տատեր, պապ-պապեր:

Բ. Եղբայր-եղբայրներ, աթոռ-աթոռներ, պապիկ-պապիկներ, տատիկ-տատիկներ, գրպան-գրապաններ, թութակ-թութակ ներ-ներումներ, եղնիկ-եղնիկներ, ոչխար-ոչխարներ, սեղան-սեղաններ, թռչուն-թռչուններ, մեքենա-մեքենաներ, բարեկամ-բարեկամներ, աշակերտ-աշակերտներ, մատյան-մատյաններ, հեռախոս-հեռաղոսներ, ծաղկավաճառ-ծաղկավաճառներ, պանրագործարան-պանրագործարաններ:

66. Բաոակապակցություններ  կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ-մրցակցի, ինչի՞ն-կարծիքին:

Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ:


67. Ո՞ր նախադաությունից կարելի է ինչ-որ բառ հանել՝ առանց միտքը փոխելու (փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է այդպես):

Ընկերս հեռացավ: Ես վազեցի: Մենք խոսեցինք: Մարդիկ հավաքվեցին: Դու ժպտո՞ւմ ես: Դուք հասա՞ք գնացքին: Նրանք սպասում էին: Մայրիկն ամեն ինչ հասկացավ: Մենք իրար ժպտացինք ու աչքով արեցինք:

Հեռացավ, վազեցի, խոսեցինք,հավաքվեցին,ժպտո՞ւմ ես, հասա՞ք, գնացքին,սպասում էին, ամեն ինչ հասկացավ,ժպտացինք, աչքով, արեցինք: