Posted in մայրենի

Մայրենի

  1. Կարդա՛ 《Ամենապիտանի բանը » հեքիաթը:
  2. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
    սանձ- ձիու բերանը դրվող մետաղյա բարակ ձող
    փափագ-բուռն ցանկություն,
    բարք- բնավորություն, սովորություն
    աբեթ-բամբակաթելից կամ այլ նյութից պատրաստված դյուրավառ նյութ
    ահագնություն-անհանգստություն, վախ
  3. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր
    Երկիր-հայրենիք
    Իմաստուն-խելացի
    Վեհ կամք- կամային
    Շտեմարան-ամբար
    Փափագ-ցանկություն
    ՈՒղի-ճանապարհ
    Բարքեր-վարք
  4. Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:
    ամենապիտանի-անպիտան
    վառեց-հանգեց
    իմաստուն-անխելք
    լույս-մութ
    լցնես-Դատարկեց
    երիտասարդ-ծեր

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

Որտե՞ղ էր գտնվում Միջագետքը:
Միջակետը գտնվում է Եբրատ և Տիգրիս գետերի միջև:

Ներկայումս ո՞ր երկների տարածքում է գտնվում Միջագետքը:
ներկայումս այս տարածքը համապատասխանում է ԻրաքիՔուվեյթիՍաուդյան Արաբիայի հյուսիսային հատվածի, Սիրիայի արևելյան հատվածի

Ներկայացնել Աքքադը և Շումեմրը:

Շումերըմիջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։
Աքքադ, հնագույն պետություն Միջագետքում մ.թ.ա. XXIV-XXIIդդ.-ում։ Հիմնադրել է սեմացի հողագործ Շառում-Քենը (Սարգոն)։ Նրան հաջողվում է ջախջախել շումերական քաղաք-պետություններին և իրեն ենթարկել ողջ Միջագետքը։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի ԱսորիքՀայկական Լեռնաշխարհ։ Նրա որդիների կառավարման ժամանակ Աքքադը թուլանում է։ Երկիրը վերստին հզորանում է թոռան՝ Նարամ-Սինի կառավարման ժամանակ։ Նա վերատիրում է ողջ Միջագետքին, արշավանքներ է ձեռնարկում դեպի Իրան, Ասորիք, Փոքր Ասիա, Հայկական Լեռնաշխարհ։ Իր կառավարման վերջին շրջանում արյունալի պատերազմների մեջ է մտնում Կուտիների գլխավորած Հակաաքքադական համադաշնության դեմ և պարտվում։ Նրա որդի Շար-Կալի-Շարին կենաց և մահու կռիվներ է մղում կուտիների դեմ։ Նրա մահից շատ չանցած կուտիները նվաճում են Աքքադը և ազատագրում

Posted in Պատմություն

Պատմություն

Առաջին պարապմունք․ Ստորին Միջագետք

 
Միջագետքի (Եփրատ ու Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքների ավազանը) հարավը կոչվել է Շումեր: Մ. թ. ա. XXIV դարում Ումմա քաղաքի արքան իր տիրապետությունն է հաստատել շումերական բոլոր (Ուր, Ուրուկ, Քիշ, Լագաշ և այլն) քաղաքների վրա, առաջին անգամ Շումերը միավորել է մեկ պետության մեջ:  Սակայն շուտով Աքքադը նվաճել է շումերական պետությունը:Աքքադը Շումերից հյուսիս էր: Նրա հիմնադիրը՝ Սարգոն I-ը (մ. թ. ա. 2330– 2295 թթ.), պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է հատուկ մարզված մշտական զորք՝ բաղկացած 5400 զինվորից, նվաճողական ու կողոպտչական արշավանքներ ձեռնարկել շրջակա երկրների և ցեղերի դեմ՝ Պարսից ծոցից հասնելով մինչև Տավրոսի լեռներ, Էլամից` մինչև Միջերկրական ծով: Սարգոն Աքքադացու ստեղծած պետությունը Հին աշխարհի առաջին աշխարհակալ տերությունն էր. հզորության գագաթնակետին է հասել Սարգոն I-ի թոռան՝ Նարամսինի օրոք (մ. թ. ա. մոտ 2238–2202 թթ.): Ի թիվս այլ երկրների՝ նա արշավել է նաև Հայկական լեռնաշխարհ: Նարամսինն իրեն հայտարարել է աստված: Սակայն նրա որդու օրոք` մ. թ. ա. մոտ 2200 թ-ին, կուտիների լեռնական ցեղերը նվաճել են Աքքադը: Մ. թ. ա. XVIII դարում Շումերում և Աքքադում գերիշխանության է հասել Հին Բաբելոնի թագավորությունը: Բաբելոն (աքքադերեն է. նշանակում է աստծու դարպաս) քաղաքը, որի անունով կոչվել է երկիրը, կենտրոնական Միջագետքում էր՝ Եփրատի ափին: Պետությունը գոյատևել է մ. թ. ա. 1894 թ-ից մինչև մ. թ. ա. 539 թ.: Համմուրապի արքան (մ. թ. ա. 1792–1750 թթ.) օրենքներով ամրագրել է երկրի քաղաքական, սոցիալական և վարչական կառուցվածքը: Հետագայում Առաջավոր Ասիայի պետությունների օրենքները գրելիս օգտվել են Համմուրաբիի օրենսգրքից: Մ. թ. ա. XVIII դարի 2-րդ կեսից Բաբելոն են թափանցել կասսիտական ցեղերը և հիմնել իրենց տիրապետությունը (մ. թ. ա. 1518–1204 թթ.): Հայաստանում՝ Մեծամորում, հայտնաբերվել են կշռաքար և կնիք՝ կասսիտական որոշ արքաների անուններով:Կասսիտների տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր հարստության ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի (մ. թ. ա. 1146–1123 թթ.) օրոք: Այնուհետև Ասորեստանը բազմիցս կողոպտել ու ավերել է Բաբելոնը, իսկ մ. թ. ա. 732 թ-ին ենթարկել է իր տիրապետությանը: Ասորեստանի անկումից (մ. թ. ա. 605 թ.) հետո Բաբելոնի թագավորությունը (պատմագրության մեջ կոչվում է Նոր Բաբելոնյան կամ Քաղդեական) վերստին դարձել է Առաջավոր Ասիայի հզոր տերություն: Նաբուգոդոնոսոր II-ը (մ. թ. ա. 604–502 թթ.) մ. թ. ա. 586 թ-ին գրավել է Երուսաղեմը և հրեաների զգալի մասին բռնի գաղթեցրել Բաբելոն (հայտնի է «բաբելոնյան գերություն» անունով): Մ. թ. ա. 539 թ-ին Աքեմենյան Կյուրոս Մեծ արքան նվաճել է Բաբելոնը, այդ արշավանքին, ինչպես նշում է Քսենոփոնը «Կյուրոպեդիա» երկում, մասնակցել են արմենների (հայերի) 8-հզ-անոց այրուձին և 40-հզ-անոց հետևակը:                                 Երկրորդ պարապմունք․ Վերին ՄիջագետքՄիջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշշուրն էր, որի վաճառականները մ. թ. ա. XX–XIX դարերում առևտրական գաղութներ (ֆակտորիա) ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Աշշուրի թագավոր Շամշի-Ադադ I-ը (մ. թ. ա. 1813–1781 թթ.) Վերին Միջագետքի քաղաքները միավորել է մեկ հզոր պետության կազմում՝ Աշշուր մայրաքաղաքով: Սակայն նրա մահից հետո այն տրոհվել է: Մ. թ. ա. XVII դարի վերջին Վերին Միջագետքում կազմավորվել է Միտանի պետությունը, որի հիմնական բնակիչները խուռիներն էին: Միտանին ժամանակի հզորագույն պետություններից էր. Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատված նույնպես նրա կազմում էր: Լճաշենում, Արթիկում, Լոռիբերդում հայտնաբերված կնիքները և զենքերի ու զարդերի նմուշները վկայում են, որ Հայաստանի հնագույն բնակիչները սերտ կապեր են ունեցել այդ երկրի հետ: Մ. թ. ա. XIV դարում Միտանին թուլացել է և ընկել խեթերի տիրապետության տակ, իսկ հաջորդ դարում Ասորեստանն է նվաճել այն:Միտանիի անկումից հետո Հյուսիսային Միջագետքը և հարևան երկրները միավորվել են Ասորեստանի (գլխավոր կենտրոն Աշշուր քաղաքի անունով) աշխարհակալ տերության կազմում: Երկրի ռազմատենչ արքաները (Թիգլաթպալասար I, մ. թ. ա. 1116–1090 թթ., և ուրիշներ) հաճախ են արշավել նաև Հայկական լեռնաշխարհ:Ասորեստանը հզորության բարձրակետին է հասել մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսից մինչև VII դարի 1-ին կեսը: Նրա տիրապետությունն ու ազդեցությունը տարածվել են Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով, Պաղեստին և Փոքր Ասիայի հարավ: Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար Ասորեստանը մրցակցել է Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) հետ: Մ. թ. ա. VII դարի 2-րդ կեսից Ասորեստանն սկսել է թուլանալ: Նրա վաղեմի թշնամին՝ հզորացած Բաբելոնը, և նորաստեղծ Մարաստանը դաշինք են կնքել Ասորեստանի դեմ: Նրանց է միացել Պարույր Սկայորդին՝ հայկական զորքով: Մ. թ. ա. 612 թ-ին դաշնակիցները միացյալ ուժերով գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն (այժմ՝ Քույունջիկի բլուր՝ Իրաքում): Այդ արշավանքին մասնակցելու համար Պարույր Սկայորդին Մարաստանի թագավորից թագ է ստացել և ճանաչվել հայոց թագավոր: Մ. թ. ա. 605 թ-ին Ասորեստանը վերջնականապես կործանվել է:Մշակույթ: Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը: Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը:Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին):Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը` 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան: Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները:Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին:Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ  Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը:Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը:Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին): Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը:Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին: Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ:Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր:

Posted in Uncategorized

Ավետիք Իսահակյան | Պատրանք

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատըսպար գուսանի մարմինը:Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:


  1. Ըստ քեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։
    Ըստ ինձ հեղինակը ցանկանում է ասել որ մարդիկ պետքե երազանքներ և հավատք ունենան,և նաև ցանկանումեր ասել որ իրական աշխարհը դառնե և դաժան:

2. Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ տողերը՝ Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Իմ կարծիքով այս տողերի իմաստը այնե որ ավելիլավե լսել քաղցր սուտը քան դառը չշմարտությունը:

Posted in մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

99. Հարցում  արտահայտող  բառերը գոյականներո´վ փոխարինիր:

Ամբողջ ի՞նչը (օր.՝ ամբողջ ապրուստը):

Բոլոր ովքե՞ր, ինչե՞րը-Բոլոր մարդիկ և կենդանիները:

Ինչ-որ ո՞վ, ի՞նչ- Ինչ-որ մարդ և կենդանի:

Ոչ մի ո՞վ, ի՞նչ- Ոչ մի մարդ և կենդանի:

Ոչ մի ո՞վ, ի՞նչ- Ոչ մի մարդ և կենդանի:

Ոչ մի ո՞վ, ի՞նչ- Ոչ մի մարդ և կենդանի:

101.      Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: Տասերորդ

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձ-նից: երորրդ

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: երկրորդ

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: երեսունհինգերորդ

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի: տասներկուերորդ

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն: չորրորդ քսանութերորդ

Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: առաջին

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել: ութսուներկրորդ

Posted in մաթեմատիկա

մաթեմատիկա

1. Գրե՛ք հետևյալ թվերը աճման կարգով.
31, –1, – 7, 0, –11, 24, 7, – 2 ,–6:

-11, -7, -6, -2, -1, 0, 7, 24, 31,

2. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–2), B (+7), C(–6), D (+6), E (-7), F (5), G (–4) կետերը:

3․Հաշվե՛ք
ա) |– 18| · |– 21|= 378
բ) |21| – |6|=15

4․ Կատարե՛ք գումարում․
ա) (–11) + (+5)=(-6)
բ) (–8) + (+7)=(-1)

5․Կատարե՛ք հանում.
ա) –11 – 9=(-20)
բ) 8 – 2=6

6․Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի  հավասարություն.
ա) (–15) ։ 5 = –3,
բ) (–30) ։ (–6) = 5։

Posted in մայրենի

Գործնական քերականություն

94  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:


Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ: Հնագույն բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Աշխարհի ընդարձակ ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:
Մեր մոլորակի վրա բոլորից քիչ հանդիպող հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:

Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:
Ամենաարժեքավոր գիրքը 1455թ. Գուտեմբերգի տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Աշխարհի ամենաձայնաշատ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:

Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:
Ամենահին օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկար գոյատևածն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:

 Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
 Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից ամենախոշորն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):

Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենից դժվար ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:

Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում-Գունավոր թիթեռնիկը թռչում էր
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:Կատուները պատշգամբում մլավում էին:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ:Քանի նրանք գնացին այնտեղ,գործը կարելի է սկսել:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:ՈՒսուչիչը ասեց նստեք երբ մտավ դասարան

96  Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ ՝Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ  շատ  բան կարող է սովորեցնել մարդուն  -1.   Բնության  մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: 2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնեռնիկն անգամ  շատ բան կարող է սովորեցնել մարղուն:
Փոքրիկ  բլրակն էլ  անցիր ու կհասնես ասածս  ծաոին: Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:
Քաղաքի ծայրում մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:
Մի փոքրիկ առվակ իջնում էր սարի վար:

Անտառից դուրս եկավ մի փոքրիկ պստլիկ ձիուկ:
Անտառից դուրս եկավ մի փոքրիկ ձիուկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձու:

Քամին դես ու դեն էր  քշում կտոր-կտոր ամպիկները:
Քամին դես ու դեն էր  քշում ամպիկները:

Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա

1․ Տրված են –5, –11, +18, –9, +6 թվերը։ Գտե՛ք՝
ա) այդ թվերի գումարին հակադիր թիվը,
1
բ) այդ թվերին հակադիր թվերի գումարը։
1

2․ Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2), B (+5), C (–8), D (–1), E (+2) կետերը։

3․ Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 2/5 մասը,երկրորդ ժամում՝ մնացածի 2/5-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։
Պատ՝.90կմ

4. Կառքի առջևի անիվը 96 պտույտ է կատարում, երբ հետևի անիվը կատարում է 64 պտույտ: Որքա՞ն է հետևի անիվի շրջագծի երկարությունը, եթե առջևի անիվինը 2 մ է:
Պատ՝.3մ

5. Որո՞նք են այն չորս հաջորդական ամբողջ թվերը, որոնցից ամենամեծը հավասար է՝ ա) 1-ի, բ) -22-ի, գ) +32-ի, դ) –7-ի։
ա) -2, -1, 0, +1
բ) -22, -23, -24, -25
գ) +29, +30, +31, +32
դ) -10, -9, -8, -7
                              

Posted in մայրենի

Աշուն է, քամի


Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝

 1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն, ամեհի, ամայի:
Ունայնություն-դատարկություն
Ամեհի-անզուսպ,կատաղի
Ամայր-դատարկ,անբնակելի
2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
Բանաստեղծը նկարագրում է աշնան քամին և տերևները:
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Իմ կարծիքով բանաստեղծության տրամադրությունը տխուր է, քանի որ բնութագրում է տերևների արցունքները,ամայի ճանապարը և այլն…
4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել աշնան մասին:
Աշունը

Աշունը նոր շունչ է բերու,
Գեղեցիկ պահեր մատուցում,
Նոր սկիզբ է տալիս նպատակներին,
Անվերջ մտքեր է պարքևում:

Posted in մաթեմատիկա

Բաժանում․ ամփոփում

  1.  a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.
    ա) a : b = 0
    գ) a : b = a
    ե) (–a) : b = –1
    բ) a : b = 1
    դ) a : b = –a
    զ) a : (–b) = –1

ա) 4 : 0 = 0

բ) 1 : (+1) = 1

գ) 3 : (+1) = 3

դ) (-3) : (+1) = -3

ե) (-9) : (+9) = –1

զ) 9 : (–9) = –1

2. Հայտնի են բաժանման հետևյալ հատկությունները.
(a + b) : c = a : c + b : c, (a · b) : c = (a : c) · b:
Ստուգե՛ք, որ այս հարաբերակցությունները ճիշտ են հետևյալ ամբողջ թվերի համար.
ա) a = 20, b = 10, c = –5,
բ) a = –18, b = –9, c = 3:

ա) Առաջին- պատ․՝-6

Երկրորդ- պատ․՝-100


բ) Առաջին- պատ․՝ -9

Երկրորդ- պատ․՝ 54

3. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի  հավասարություն.

ա) (-21) ։ 3 = –7, 

բ) 48 ։ (–8) = –6:

գ) (–80) ։ (–20) = 4,

դ) (-10) ։ (–5) = 2:

ե) (–15) ։ 5 = –3, 

զ) (–30) ։ (–6) = 5։

4. Որո՞նք են այն չորս հաջորդական ամբողջ թվերը, որոնցից ամենամեծը հավասար է՝ ա) –11-ի, բ) 0-ի, գ) +2-ի, դ) –1-ի։