Գ) Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարների խոսքը:
Կարդա այսպես.
զիմաստութիւն – զիմաստություն
զխրատ – ըզխրատ
զբանս – ըզբանըս
հանճարոյ – հանճարո
Բառարան
զիմաստութիւն – իմաստությունը
զխ րատ – խրատը
բան – խոսք
զբանս – խոսքերը
Հարց և առաջադրանք
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Զ-ն կարդացվում է ը
Նախադասությունը գրավոր փոխադրիր:
Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարների խոսքը:
Դ) Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
Մի տվեք սրփություն շներին,և մի գցդեք մարգարիտներ ձեր խոզերի առաջ:
Կարդա այսպես.
Զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս – ըզմարգարիտս
Բառարան
մի´ տայք – մի´ տաք
շանց – շներին
մի´ արկանեք – մի´ գցեք
զմարգարիտս ձեր – ձեր մարգարիտները
առաջի խոզաց -խոզերի առաջ
Առաջադրանքներ
Աշխարհաբար գրի´ր ասույթը:
Համեմատի´ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո´ւն արա.
Ա. մանուկ աղքատ և իմաստուն Բ. աղքատ և իմաստուն մանուկ
թագավոր ծեր և անմիտ ծեր և անմիտ թագավոր
զբանս հանճարոյ հանճարի խոսքերը
զմարգարիտ ձեր ձեր մարգարիտները
առաջի խոզաց խոզերի առաջ