Posted in Uncategorized

Աշխարհահռչակ նկարիչների և իրենց նկարների մասին

Սիրով մասնակցում եմ Նարե Ղազարյանի նախագծին:

Պաբլո Պիկասո
Պաբլո Պիկասոն ծնվել է 1881-թվականի հոկտեմբերի 25-ին: Նա Իսպանացի նկարիչ է, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։


Կապույտ սենյակ

Կապույտ սենյակ

«Կապույտ սենյակ» նկարը ստեղծվել է Փարիզյան ցուցահանդեսից հետո, որը տեղի էր ունեցել Ամբրուազ Վոլարի պատկերասրահում: Նկարը «կապույտ շրջանի» ամենավաղ գործերից մեկն է: Այս նկարում տեսանելի է նաև Էդգար Դեգայի և Անրի դը Տուլուզ-Լոտրեկի ազդեցությունը: Կտավի կոլորիտը կապտաերկնագույն երանգն է: Պայծառ, ծաղկազարդ ծածկոցները, գորգը, ծաղկեփունջը՝ դրված սեղանին, ընգծում են նկարի սառը տոնայնությունը: Պատին կախված է վերջերս մահացած Տուլուզ-Լոտրեկի «Մեյ Միլթոն» պաստառը՝ որպես հարգանքի տուրք նկարչի հիշատակին։ Պիկասոն նկարը նկարել է սենյակում, որը առաջ նա կիսել էր իր ընկերոջ՝ Կառլոս Կասագեմասի հետ, ով ինքնասպան էր եղել: Կտավում նկարիչը պատկերել է մերկ Ժերմենին, ով լոգանք էր ընդունում, այն Ժերմենին, ով դարձել էր Պիկասոյի ընկերոջ մահվան մեղավորը: Ընկերոջ մահը՝ դժբախտ սիրուց, Պիկասոն տխրությամբ և սոցիալական մեկուսացմամբ է տարել: Նկարիչը հավատում էր, որ նկարելով այս նկարը, կարող է հեռու մնալ իրադարձություններից: Նա տեսնում էր պատճառահետևանքային կապ իր նկարի և իր կյանքում տեղի ունեցածի միջև: Կասագեմասի ինքնասպանության հետ Պաբլո Պիկասոյի ստեղծագործության մեջ սկսվում է «կապույտ շրջանը», որտեղ որպես կերպար հաճախ ընտրվում էր մահացած ընկերը։

Leave a comment