Posted in Uncategorized

Աշխարհահռչակ նկարիչների և իրենց նկարների մասին

Սիրով մասնակցում եմ Նարե Ղազարյանի նախագծին:

Պաբլո Պիկասո
Պաբլո Պիկասոն ծնվել է 1881-թվականի հոկտեմբերի 25-ին: Նա Իսպանացի նկարիչ է, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։


Կապույտ սենյակ

Կապույտ սենյակ

«Կապույտ սենյակ» նկարը ստեղծվել է Փարիզյան ցուցահանդեսից հետո, որը տեղի էր ունեցել Ամբրուազ Վոլարի պատկերասրահում: Նկարը «կապույտ շրջանի» ամենավաղ գործերից մեկն է: Այս նկարում տեսանելի է նաև Էդգար Դեգայի և Անրի դը Տուլուզ-Լոտրեկի ազդեցությունը: Կտավի կոլորիտը կապտաերկնագույն երանգն է: Պայծառ, ծաղկազարդ ծածկոցները, գորգը, ծաղկեփունջը՝ դրված սեղանին, ընգծում են նկարի սառը տոնայնությունը: Պատին կախված է վերջերս մահացած Տուլուզ-Լոտրեկի «Մեյ Միլթոն» պաստառը՝ որպես հարգանքի տուրք նկարչի հիշատակին։ Պիկասոն նկարը նկարել է սենյակում, որը առաջ նա կիսել էր իր ընկերոջ՝ Կառլոս Կասագեմասի հետ, ով ինքնասպան էր եղել: Կտավում նկարիչը պատկերել է մերկ Ժերմենին, ով լոգանք էր ընդունում, այն Ժերմենին, ով դարձել էր Պիկասոյի ընկերոջ մահվան մեղավորը: Ընկերոջ մահը՝ դժբախտ սիրուց, Պիկասոն տխրությամբ և սոցիալական մեկուսացմամբ է տարել: Նկարիչը հավատում էր, որ նկարելով այս նկարը, կարող է հեռու մնալ իրադարձություններից: Նա տեսնում էր պատճառահետևանքային կապ իր նկարի և իր կյանքում տեղի ունեցածի միջև: Կասագեմասի ինքնասպանության հետ Պաբլո Պիկասոյի ստեղծագործության մեջ սկսվում է «կապույտ շրջանը», որտեղ որպես կերպար հաճախ ընտրվում էր մահացած ընկերը։

Posted in Uncategorized

Մայրենի

Գ) Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարների խոսքը:

Կարդա այսպես.

զիմաստութիւն – զիմաստություն

զխրատ               – ըզխրատ

զբանս                 – ըզբանըս

հանճարոյ          – հանճարո

Բառարան

զիմաստութիւն   – իմաստությունը

զխ րատ                 – խրատը

բան                        – խոսք

զբանս                    – խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Զ-ն կարդացվում է ը

Նախադասությունը գրավոր փոխադրիր:
Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարների խոսքը:

Դ) Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
Մի տվեք սրփություն շներին,և մի գցդեք մարգարիտներ ձեր խոզերի առաջ:

Կարդա այսպես.

Զսրբութիւն       – ըզսրբություն

զմարգարիտս   – ըզմարգարիտս

Բառարան

մի´ տայք                  – մի´ տաք

շանց                          – շներին

մի´ արկանեք          – մի´ գցեք

զմարգարիտս ձեր   – ձեր մարգարիտները

առաջի խոզաց         -խոզերի առաջ

Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի´ր ասույթը:

Համեմատի´ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո´ւն արա.

Ա. մանուկ աղքատ և իմաստուն                                    Բ. աղքատ և իմաստուն մանուկ

թագավոր ծեր և անմիտ                                        ծեր և անմիտ թագավոր

զբանս հանճարոյ                                                   հանճարի խոսքերը

զմարգարիտ ձեր                                                    ձեր մարգարիտները

առաջի խոզաց                                                         խոզերի առաջ