Posted in մայրենի

Մայրենի

Ա) Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։

Կարդա այսպես.
 
լաւ             – լավ
կոյր            – կույր
աչօք           – աչքով

մտօք          – մտքով

Հարցեր և առաջադրանքներ

Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա´: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում:
Կույր մտքով Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
կույր միտք – Սուր միտք

Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
Սրտով կույր մարդը անսիրտ է:

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրի´ր):

***

Բ) Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Լավ է մանուկ աղքատ և իմաստուն, քան թագավոր ծեր եւ անմիտ:

լաւ – լավ
Քան զթագաւոր – քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ – աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի´ր և զույգ – զույգ դո´ւրս գրիր:
մանուկ-ծեր
անմիտ-իմաստուն

Եթե կարող ես, շրջիր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան – ին հաջորդող բառի վրա:

Leave a comment