Ա) Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։
Կարդա այսպես.
լաւ – լավ
կոյր – կույր
աչօք – աչքով
մտօք – մտքով
Հարցեր և առաջադրանքներ
Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա´: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում:
Կույր մտքով Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
կույր միտք – Սուր միտք
Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
Սրտով կույր մարդը անսիրտ է:
Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրի´ր):
***
Բ) Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Լավ է մանուկ աղքատ և իմաստուն, քան թագավոր ծեր եւ անմիտ:
լաւ – լավ
Քան զթագաւոր – քան թագավորը
Հարցեր և առաջադրանքներ
Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ – աղքատ, բայց իմաստուն մանուկ:
Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի´ր և զույգ – զույգ դո´ւրս գրիր:
մանուկ-ծեր
անմիտ-իմաստուն
Եթե կարող ես, շրջիր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`
Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան – ին հաջորդող բառի վրա: