1. Թեմայի ամփոփում
- Այն երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են Քիմիական երևույթ:
- Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը, որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են Ֆիզիկական երևույթ:
- Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց վիճակը, չափերը, ձևը, կոչվում են Ֆիզիկական երևույթ:
4. Ներքոհիշյալ շարքից ընտրել ո՞րն է քիմիական, ո՞րն է ֆիզիկական երևույթ.
- սառույցի հալվելը-ֆիզիկական
- երկաթի ժանգոտվելու երևույթը-քիմիական
- փայտի այրումը-քիմիական
- կայծակը և ամպրոպը-ֆիզիկական
2. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Կարող ես այս նյութն էլ ուսումնասիրել՝ 1.10 քիմիական նյութերի ազդեցությունը
1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:
2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Թթվային անձրևները առաջանում են ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդներից: Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:
3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:
Շրջակա միջավայր:
4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում: