Հաճելի դիտում
Day: November 12, 2020
Պատմություն
Երկրորդ պարապմունք․ Վերին Միջագետք
Միջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշշուրն էր, որի վաճառականները մ. թ. ա. XX–XIX դարերում առևտրական գաղութներ (ֆակտորիա) ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Աշշուրի թագավոր Շամշի-Ադադ I-ը (մ. թ. ա. 1813–1781 թթ.) Վերին Միջագետքի քաղաքները միավորել է մեկ հզոր պետության կազմում՝ Աշշուր մայրաքաղաքով: Սակայն նրա մահից հետո այն տրոհվել է: Մ. թ. ա. XVII դարի վերջին Վերին Միջագետքում կազմավորվել է Միտանի պետությունը, որի հիմնական բնակիչները խուռիներն էին: Միտանին ժամանակի հզորագույն պետություններից էր. Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատված նույնպես նրա կազմում էր: Լճաշենում, Արթիկում, Լոռիբերդում հայտնաբերված կնիքները և զենքերի ու զարդերի նմուշները վկայում են, որ Հայաստանի հնագույն բնակիչները սերտ կապեր են ունեցել այդ երկրի հետ: Մ. թ. ա. XIV դարում Միտանին թուլացել է և ընկել խեթերի տիրապետության տակ, իսկ հաջորդ դարում Ասորեստանն է նվաճել այն:Միտանիի անկումից հետո Հյուսիսային Միջագետքը և հարևան երկրները միավորվել են Ասորեստանի (գլխավոր կենտրոն Աշշուր քաղաքի անունով) աշխարհակալ տերության կազմում: Երկրի ռազմատենչ արքաները (Թիգլաթպալասար I, մ. թ. ա. 1116–1090 թթ., և ուրիշներ) հաճախ են արշավել նաև Հայկական լեռնաշխարհ:Ասորեստանը հզորության բարձրակետին է հասել մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսից մինչև VII դարի 1-ին կեսը: Նրա տիրապետությունն ու ազդեցությունը տարածվել են Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով, Պաղեստին և Փոքր Ասիայի հարավ: Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար Ասորեստանը մրցակցել է Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) հետ: Մ. թ. ա. VII դարի 2-րդ կեսից Ասորեստանն սկսել է թուլանալ: Նրա վաղեմի թշնամին՝ հզորացած Բաբելոնը, և նորաստեղծ Մարաստանը դաշինք են կնքել Ասորեստանի դեմ: Նրանց է միացել Պարույր Սկայորդին՝ հայկական զորքով: Մ. թ. ա. 612 թ-ին դաշնակիցները միացյալ ուժերով գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն (այժմ՝ Քույունջիկի բլուր՝ Իրաքում): Այդ արշավանքին մասնակցելու համար Պարույր Սկայորդին Մարաստանի թագավորից թագ է ստացել և ճանաչվել հայոց թագավոր: Մ. թ. ա. 605 թ-ին Ասորեստանը վերջնականապես կործանվել է:Մշակույթ: Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը: Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը:Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին):Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը` 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան: Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները:Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին:Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը:Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը:Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին): Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը:Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին: Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ:Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր:
Բնագիտություն
1. Թեմայի ամփոփում
- Այն երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են Քիմիական երևույթ:
- Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը, որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են Ֆիզիկական երևույթ:
- Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց վիճակը, չափերը, ձևը, կոչվում են Ֆիզիկական երևույթ:
4. Ներքոհիշյալ շարքից ընտրել ո՞րն է քիմիական, ո՞րն է ֆիզիկական երևույթ.
- սառույցի հալվելը-ֆիզիկական
- երկաթի ժանգոտվելու երևույթը-քիմիական
- փայտի այրումը-քիմիական
- կայծակը և ամպրոպը-ֆիզիկական
2. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Կարող ես այս նյութն էլ ուսումնասիրել՝ 1.10 քիմիական նյութերի ազդեցությունը
1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:
2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Թթվային անձրևները առաջանում են ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդներից: Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:
3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:
Շրջակա միջավայր:
4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:
Մաթեմատիկա
Առաջադրանքներ
1. ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։
-,-,+,+
բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։
+,-
2․ Հաշվե՛ք.
ա) +38 ։ (–19)=(-2)
բ) –420 ։ (–15) =(+28)
գ) 0 ։ (–14)=(0)
դ) –600 ։ (–150)=(+4)
ե) –531 ։ (+3)=(-177)
ը) –121 ։ (–11)=(+11)
3․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) –3 · (-7) = 21,
բ) –10 · (0) = 0,
գ) –21 · (-2) + 3 = 45,
դ) 6 · (-6) = –36,
ե) –9 · * + 1 = –80,
զ) 2 – 3 · (-20) = 20։
4․ Հաշվե՛ք.
ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4 դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4),
բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6), ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35),
գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3), զ) –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9)