Posted in Uncategorized

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։ 

Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Տեսարժան վայրեր

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:

Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:

Մշակույթ

Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:

Թանգարաններ և գրադարաններ

Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

1. Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) 5 – 17=-12 դ) 29 – 64=-35, է) (–39 –21) + 11=-49,
բ) –43 – 14– 32=-89, ե) –30 – 21=-51, ը) (16 – 33) – 50=-67,
գ) (–74 + 27) – 15=-62, զ) (81 – 45) – 60=-24, թ) (–18 + 6) – 39=-51:

2. Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –3, –9 եւ –5=-17, գ) –11, –7 եւ –12=-30, ե) –21, –3 եւ –18=-42,
բ) –1, –20 եւ –8=-29, դ) –6, –9 եւ –10=-25, զ) –4, –15 եւ –25=-44։

3. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
ա) – (-54) = 54, բ) – (-804) = 804, գ) – 74 = –74, դ) –350 = –350։

4. Զամբյուղում կան խնձորներ, ծիրաններ և տանձեր: Ընդհանուր քանակությամբ 37
միրգ: Հայտնի է, որ խնձորների քանակը ծիրանների քանակից 2 անգամ շատ է, իսկ
տանձերի քանակը 3-ով քիչ է խնձորների քանակից: Գտնել արկղում առկա
ծիրանների և խնձորների քանակը միասին:
37+3=40
40/5=8
8×2=16
16+8=24
Պատ.՝24:

5. Գրե՛ք հակադիր թիվը.
ա) –38=+38, գ) +9=-9, ե) –670=+670, է) –405=+405,
բ) –24=+24, դ) +97=-97, զ) +57=-57, ը) –52=+52։

Լրացուցիչ առաջադրանքներ

6. Հայտնի է, որ առաջնությանը մի քանի ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել 55
խաղ: Իմանալով, որ յուրաքանչյուր թիմ մնացած թիմերից յուրաքանչյուրի հետ
ունեցել է ընդամենը մեկ խաղ, Որոշել քանի՞ թիմ է մասնակցել առաջնությանը:
1+2+3+4+5+6+7+8+9+10=55
Պատ.՝11:

7. 10 տետր գնելու համար Անիի մոտ գտնվող գումարից պակասում է 50 դրամ, իսկ 7
նմանատիպ տետր գնելու համար նրա մոտ ավելանում է 250 դրամ: Որքա՞ն արժե 4
այդպիսի տետրը:

10-7=3
250+50=300
300/3=100
100×4=400
Պատ.՝400:

Posted in Uncategorized

Մայրենի

* * *
Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։
https://soundcloud.com/user-824452785/banastexcutyun

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

  1. Կարդա՛ բոլոր հատվածները և գրիր զգացողություններիդ մասին՝Հովհաննես Թումանյանի մասին. պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.


2.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք քո նախընտրած վերնագրով։

Մրգերը

Կար չկար մի աղջիկ կար: Նրա անունը Անի էր: Անին շատ էրսիրում մրգեր: Ամեն կիրակի նա գնում էր գյուղ և օգնում պապիկին ջրելու և բուժելու այգու ծառերը, որպեսզի աշնանը
համտեսի իր սիրած մրգերը: Պապիկն ամեն անգամ գովում էր Անիին: Եկավ աշունը: Անին շատ էր ուրախացել, որ իր օգնության շնորհիվ պապիկի այգին առատ բերք էր տվել ու
ինքը կարող է իր սիրած մրգերը քաղել և ուտել:



Posted in բնագիտություն, Uncategorized

Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը:Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:
     Նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն:
  2. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:
    Քանի որ եթե չլինի ջերմային էներգիա մենք չենք ունենա արևից եկող ջերմություն այդպիսով զուրկ կմնան բազմաթիվ օգտակար մրգերից և բանջարեղեններից բացի այդ ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է
  3. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Posted in մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

1. Թվային շարքի 1, 2, 3, 4, 5, 6, 7 կենտրոնում չորս թիվն է, իսկ ի՞նչ թիվ կլինի այս շարքի կենտրոնում՝ 1, 2, 3, 4, ․․, 14, 15:

1, 2, 3, 4,5,6,7 ,8, 9,10,11,12,13,14,15
Պատ.՝8:

2. Տնամերձ հողամասի 1/3-ը գյուղացին հատկացրեց ծառերին և թփերին, մնացածի կեսը՝ բանջարեղենին, մնացածի 1/4 մասը ցանեց կանաչի, իսկ մնացած մասը՝ ծաղիկներ։ Ինչքա՞ն էր ծաղիկներ ցանված հողամասի մակերեսը, եթե տնամերձի մակերեսը 600մ² է։

600×1/3=200մ
600-200=400մ
400×1/2=200մ
(400-200)x1/4=50մ
200-50=150մ
Պատ.՝150մ:

3. Տիգրանը և Վարդանն ունեն նույն թվով խնձորներ: Տիգրանն իր մոտ եղած խնձորները բաժանեց 6 հավասար խմբի, իսկ Վարդանը՝ 5 հավասար խմբի: Վարդանը նկատեց, որ իր յուրաքանչյուր խմբում խնձորների թիվը 2-ով ավել է Տիգրանի յուրաքանչյուր խմբի խնձորների թվից: Քանի՞ խնձոր ուներ Տիգրանը:

1) 2 · 5 = 10
2) 10 · 6 = 60
Պատ․՝ Տիգրանը ունի 60 խնձոր

4. Այս պահից 3 տարի առաջ եղբոր և քրոջ տարիքների գումարը 7 էր: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 5 տարի հետո:

7+2×8=23


Լրացուցիչ առաջադրանք

5. Քառակուսի հատակով սենյակը սալիկապատում են քառակուսի սալիկներով: Միայն հատակի եզրերը շարելիս օգտագործվեց 84 սալիկ: Քանի՞ սալիկ է հարկավոր ողջ հատակը սալիկապատելու համար:
84/4=21
21×21=441
Պատ.՝441սալիկ:

6. Աղյուսակի դատարկ վանդակներում եղած պատկերներից տեղադրիր այնպես, որ յուրաքանչյուր տողում և սյունակում լինեն չորս տարբեր պատկերներ: Ի՞նչ պատկեր կլինի առաջին տողի ձախ վանդակում:


7. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:

Պատ՝.2:

Posted in Uncategorized

Մայրենի

Կարդա՛ Հ. Թումանյանի 《Ծղրիդը》պատմվածքը։

  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

թախծալ-շատ տխուր

ծավալվել-շատանալ, բազմանալ

համատարած-ամենուրեք տարածված

ծղրիդ-միջատ

մելամաղձոտ-տխուր


  • Գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմվածքը:

Posted in Uncategorized

Մայրենիի ֆլեշմոբ

Անուն, ազգանուն *
Վիկտորիյա Բեգլարյան

Դպրոց, դասարան *
Միջին դպրոց 6-3դասարան

Հր․Աճառյանի «Արմատական բառարանի» օգնությամբ գտի՛ր ԱՍ արմատի նշանակությունը։ Հիմա փորձի՛ր բացատրել հետևյալ բառերը՝ անասուն, բացասական, ասուլիս, արտասանել, ասեկոսե։
Անասուն-ընտանի կենդանի, բացասական-վատ, ասուլիս-խոսակցություն, արտասանել-հնչյունները արտասանել, ասեկոսե-բամբասանք:

Հին հայկական (հայկյան) օրացույցով հայերը տարվա հաշվարկն սկսում էին այլ կետից։ Գտե’ք, թե ե’րբ, ի’նչ անվանումով և ի’նչ դեպքերի հիման վրա։
Հին հայերը առաջնորդվել են Բուն Հայկա թվականով, ըստ որի տարին ուներ 12 ամիս (յուրաքանչյուրը` 30 օրով) և 13-րդ (լրացուցիչ) մեկ ամիս (5 օրով):

Գրե’ք հայ ժողովրդական մի քանի օրհնանք, որ Ամանորին ձեր մտրիմներին հույս կներշնչի։

1.Նարնջով ու տոնածառով հարուստ տարի լինի:
2.Այս տարի թող խաղաղության տարի լինի:
3.Այս տարին երջանկության տարի լինի:

Գրե’ք երեք պատճառ, որ Ամանորը պետք է նշել։

1.Քնիոր նոր տարվա սկիզբն է:
2.Քանիոր Ամանորը լեգենդ է:
3.Որպեսզի այն վատ բաները ինչ եղելա մնա այդ տարվա մեջ:

ԱՄ նշանակում է տարի․ գրի’ր բառեր, որտեղ հանդիպում է այդ արմատը «տարի, ժամանակ» իմաստով։
Աարեվերջ,Ժամանակահատված:

Ի՞նչ է խաղաղությունը։ Ովքե՞ր չեն սիրում խաղաղ ապրել, և ինչպե՞ս օգնել նրանց։

Խաղաղությունը-հանգստություն
Ինձ թվում է որ ենպիսի մարդ չկա որ խաղաղություն չսիրի:

Posted in մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

  1. 640 մ³ ծավալով ավազանը հավասարաչափ հոսող ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի ավազանում, եթե խողովակը բաց լինի 5 ժ։

400 մ³
2.Հավասարաչափ հոսող ջուրը 5 ժամում լցնում է ավազանի՝ 400 մ³ ծավալով մասը։ Քանի՞ ժամում կլցվի ամբողջավազանը, եթե նրա ծավալը 640 մ³ է։

8 ժամ
3.10 հա մակերեսով վարելահողը ցանելու համար պահանջվում է 1750 կգ ցորեն։ Քանի՞ կիլոգրամ ցորեն կպահանջվի 15 հա մակերեսով վարելահողը ցանելու համար։

2625 մ³
4.Համաձուլվածքը կազմված է պղնձից և անագից։ Նրանց զանգվածների հարաբերությունը համաձուլվածքում 3 ։ 5 է։ Պահանջվում է պատրաստել այդ համաձուլվածքի մի կտոր, որը կպարունակի 240 գ անագ։ Որքա՞ն պղինձ է պահանջվում համաձուլ­վածքի այդ կտորը պատրաստելու համար։ պատ․՝ 144 գ
5.Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`
ա) x:8=2 ։ 1,

x=16

բ) x:8=6 ։ 2,

x=24

դ) x:8=5 ։ 4,

x=10

ե) x:8=1 ։ 7,

x=8/7

Posted in Uncategorized

Աշխարհահռչակ նկարիչների և իրենց նկարների մասին

Սիրով մասնակցում եմ Նարե Ղազարյանի նախագծին:

Պաբլո Պիկասո
Պաբլո Պիկասոն ծնվել է 1881-թվականի հոկտեմբերի 25-ին: Նա Իսպանացի նկարիչ է, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։


Կապույտ սենյակ

Կապույտ սենյակ

«Կապույտ սենյակ» նկարը ստեղծվել է Փարիզյան ցուցահանդեսից հետո, որը տեղի էր ունեցել Ամբրուազ Վոլարի պատկերասրահում: Նկարը «կապույտ շրջանի» ամենավաղ գործերից մեկն է: Այս նկարում տեսանելի է նաև Էդգար Դեգայի և Անրի դը Տուլուզ-Լոտրեկի ազդեցությունը: Կտավի կոլորիտը կապտաերկնագույն երանգն է: Պայծառ, ծաղկազարդ ծածկոցները, գորգը, ծաղկեփունջը՝ դրված սեղանին, ընգծում են նկարի սառը տոնայնությունը: Պատին կախված է վերջերս մահացած Տուլուզ-Լոտրեկի «Մեյ Միլթոն» պաստառը՝ որպես հարգանքի տուրք նկարչի հիշատակին։ Պիկասոն նկարը նկարել է սենյակում, որը առաջ նա կիսել էր իր ընկերոջ՝ Կառլոս Կասագեմասի հետ, ով ինքնասպան էր եղել: Կտավում նկարիչը պատկերել է մերկ Ժերմենին, ով լոգանք էր ընդունում, այն Ժերմենին, ով դարձել էր Պիկասոյի ընկերոջ մահվան մեղավորը: Ընկերոջ մահը՝ դժբախտ սիրուց, Պիկասոն տխրությամբ և սոցիալական մեկուսացմամբ է տարել: Նկարիչը հավատում էր, որ նկարելով այս նկարը, կարող է հեռու մնալ իրադարձություններից: Նա տեսնում էր պատճառահետևանքային կապ իր նկարի և իր կյանքում տեղի ունեցածի միջև: Կասագեմասի ինքնասպանության հետ Պաբլո Պիկասոյի ստեղծագործության մեջ սկսվում է «կապույտ շրջանը», որտեղ որպես կերպար հաճախ ընտրվում էր մահացած ընկերը։