Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

  1. Ո՞ր շարքի վանկերը վերադասավորելով՝ կստանաս գույն նշանակող բառ:

Ա. կա, գա, նա, գույն, շա

Բ. կա, նա, գույն, շա, կա

Գ. շա, նա, գա, կա, գուն

Դ. գույն, շա, կա, մա, նա

Ե. նա, բույն, կա, շա, գա

Ա. կա, գա, նա, գույն, շա

 

  1. Ո՞ր տառը կարող ենք կցել աղ բառին և՛ սկզբից, և՛ վերջից, որպեսզի երկու դեպքում էլ ստացվեն նոր բառեր:

Ա. պ Բ. տ Գ. շ Դ. կ Ե. Դ

Պատ՝.  Բ. տ

  1. Այբբենական կարգով դասավորվելու դեպքում ո՞ր բառը կլինի չորրորդը։

Ա. սրտաբան Բ. ջնջում Գ. տող Դ. սրունք Ե. Դպրոց
Դ. սրունք

  1. Տրված են կենդանիների ձայն նշանակող բառեր՝ բառաչյուն, վրնջյուն, մկկոց, մլավոց, հաչոց, մռնչյուն: Ո՞ր կենդանին է մնացել «ձայնազուրկ»:

Ա. ձին Բ. կատուն Գ. այծը Դ. խոզը Ե. Կովը

Պատ՝.  Դ. խոզը

5.Ղազարոս Աղայանի ո՞ր հեքիաթից է նշված հատվածը․

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։

Հնարագետ  ջուլհակը

  1. Առանձնացրո՛ւ ծաղկազարդ բառի բաղադրիչները, և յուրաքանչյուրով հնարավորինս շատ նոր բառեր կազմի՛ր։ծաղկազարդ-ծաղիկ+ա+զարդ
    ծաղիկ-ծաղկանոց,ծաղկասեր,ծաղկավետ,ծաղկած,ծաղկաբեր:
    զարդ- զարդանոց, զարդեր, զարդարված, զարդասեր, զարդատուփ:
  2. Նշված բանաստեղծություններից ո՞րն է պատկանում Ղազարոս Աղայանի գրչին։
    «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»
    «Հիշողություն»

«Մեր ուխտը»

«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա․․․»

Պատ՝. «Հիշողություն»:

 

  1. ԱՐԻՍԱՎԱՆՏԱՐ տառաշարքից, առանց տառերի դասավորությունը փոխելու, քանի՞ տարբեր նախադասություն կարելի է ստանալ:

Ա. 2
Բ. 3
Գ. 4
Դ. 5
Ե. 6

  1. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից: Ո՞րն է այդ բառը:

Ա. համարիչ Բ. մեղրամոմ Գ. ցեղակից Դ. մեղրահաց Ե. հարմարանք

 Ընդգծիր ճիշտ պատասխանը։

Ա․Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

Բ․Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։

Գ․Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:

 

11.Տրված բառերից առանձնացրո՛ւ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ

12 Ժխտական ապ, դժ, տ ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները։

Անգույն-դժգույն:  Անբախտ-դժբախտ,ապաբախտ,տարա- բախտ:  Անգետ-տգետ: Անշնորհք-ապիկար,տգեղ, տձև,տարաշնորհ: Անձև-տձև, տգեղ։

  1. Տրված բոլոր բառերը, բացի մեկից, և´ աջլիկ են, և´ ձախլիկ: Ո՞րն է միայն աջլիկ։

Ա. տղա Բ. մարդ Գ. հարս Դ. փեսա Ե. Շուն

Posted in մայրենի, Uncategorized

Ողջո՜ւյն, Միջին դպրոց․․․

75593794_558651694897470_5009526416694312960_n

Նախագծի մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի սովորողներ

Նախագծի  ժամանակահատվածը՝  մայիս ամիս

Նպատակը՝  Ամփոփել տարվա ընթացքում իրականացրած  նախագծերը։ Ներկայացնել  սպասում-ակնկալիքները Միջին դպրոցից։

Նախագծի ընթացքը՝ 

  • Սովորողները տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի միջոցով բլոգներում ներկայացնում են իրենց սպասելիքները Մայր դպրոցից՝ անդրադառնալով հետևյալ կետերին՝ (խնդրում եմ առանձին-առանձին չպատասխանել հարցերին։ Հուշող հարցերը աչքի առաջ ունենալով՝ գրե՛ք ամբողջական պատում)։ Աշխատանքը վերնագրե՛ք այսպես ՝ «Ողջո՜ւյն, Միջին դպրոց»։

 

  • Իմ ձեռքբերումները Արևմտյան դպրոցում։
    Ես Արևմտյան դպրոցում սովորեցի հողի հետ աշխատել,ձի վարել և ծանոթացա  ուսուչուհիներ հետ, ձեռքբերեցի նոր ընկերներ, ձեռքբերեցի նոր գիտելիքներ և այլն:
  • Մայր դպրոցն ու ես։
    Այս տարի մենք տեղափոխվելու ենք  Մայր դպրոց,ես ելի նոր ընկերներ ձեռքկբերեմ և կստանամ նորանոր գիտելիքներ բայց կկարոտեմ Արևմտյան դպրոցի ուսուցիչներին:
  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից։
    Ինձ թվում է  Միջին դպրոցու կանցնենք նորանոր լեզուներ:
  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը։
    Ես շատ քիչ բաներ գիտեմ
  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում։
    Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում գրադարաննե և բակը
  • Առաջարկում եմ, որ Մայր դպրոցում․․․։

    Առաջարկում եմ, որ Մայր դպրոցում լողավազան սարքել

 

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

291. Բ խումբն է նախադասություն արտահայտում։

292. Թշնամու բանակը շրջաատել է քաղաքները։

Մայրամուտը եկել է և արևը պալատները ներկել է կարմիր։

Փախստականը բարձրացավ ժայռերից մեկի վրա։

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ են փորել։

Ես վերջավորություններ ավելացնելով գրել եմ նախադասություններ։

293. Նախադասություններ չեն, որովհետև վերջ չունեն։

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ քանդվել էին։

<<Բիբլիա>> հայերեն <<գիրքը>> թարգմանված է։

Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրան միացան։

Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանն է։

Փյունիկցիները Վասկո դա Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան շրջապատեցին։

 

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

 

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Բառարան՝

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

 

Առաջադրանքներ՝

Գրավոր աշխատանք՝

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Սովդաքար-վաճառական, առևտրական
    Ռոճիկ- աշխատավարձ
    Մերձիմահ-մահվան մոտ, մահամերձ
    Փեշակ-արհեստ, զբաղմունք
  2. Թվարկի՛ր պատմության հերոսներին և բնութագրի՛ր նրանց:
    Այս պատմության հերոսներն էին՝որդին-բարեխիղճ,  արդար և խելացի
    վաճառականը-ագահ, անխիղճ և ինքնահավան
    թագավորը- արդար, բարեխիղճ
    դահիճները-կազմ և աշխատասեր
    որդու հայրը-բարի, աղքատ և մահամերձ
  3. Ըստ քեզ, ո՞րն էր պատմության ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
    Այս պատմությունը ինձ սովորեցրեց որ պետքե անխիղճ չլինել:
  4. Պատմությունից դուրս գրե՛ք մեկական պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ։

    Պատմողական- Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու:

    Հարցական-Քանի՞ տարով կվերցնեք։

    Հրամայական- Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

    Բացականչական -Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

1.Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մեղուն ու հավը» առակը։

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Այս առակը ինձ սովորեցրեց, որ պետքչե ամեն լավ արարծ գործդ գովես:Թող որ ուրիշները գովեն:
Իմ շրջապատում այնպիսի մարդիկ չկան:

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛

Posted in մայրենի, Uncategorized

Ակրոստիոս

Քո շնչով այսօր նոր օրը բացվեց
Րոպեները կյանքիդ լույսով ողողվեց,
Ինչպես խենթ գարուն, երազ Դու արթուն
Սեր ես պարգևում մարդկային հոգուն
Տարիների հեռվից ջերմ ժպտում:
Իմ անկեղծ սրտի խոսքն եմ Քեզ ձոնում.
Նորաբույր գարնան Դու հրաշք ծաղիկ
Արևի շողով ջերմացնում հոգիդ:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Ռադիոյի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ կորոնավիրուսից պաշտպանվելու քո՛ տարբերակները։ Գրի՛ր՝ ստեղծված իրավիճկում ինչի՞ կարող է հանգեցնել խուճապը։ Համացանցից որոնիր-գտիր խուճապ բառի հոմանիշները։

Կոռոնա վիռուսից պաշտպանվելու համար նախ պետքե խուճապի չմատնվել, ըմպել տաք  թեյ,հեռու մալ հիվանդ մարդկանցից,դրսում մեկ մետր հեռավորություն պահել մարդկանցից, ժամանակ առ ժամանակ լվանալ ձեռքերը ,աղտահանել սենյակը և ձեռքերը,հիվանդանալու դեպքում դիմել  բժշկի ինքնաբուժմամբ չզբաղվել և կրել դիմակ, ձեռնոց:

Խուճապ- Տագնապ, շփոթություն, իրարանցում,

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Գործնական աշխատանք՝

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

2.Ընթացող գնացքի լուսամուտից առկայծեցին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ երևացին թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
3.Հանգստյան տան բակում մարդիկ զբոսննում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
4.Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
5.Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվել էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էին ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
6.Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2.Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։

1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Ես կաթի սեր չեն սիրում:

Արամը սիրում էր Աննային:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Թելադրության ժամանակ բաց էի թողել կետ նշանը:

Կետը ամենամեծ ջրային կենդանին է:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Քանոնի օգնությամբ կատարեցի բազմաթիվ գծագրեր:

Ես չեմ կարողանում նվագել քանոն:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Ձմռան ցրտից բոկորը մրսում էին դրսում:

Մեքաենայի դողերը մաշվել էին:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Երաժշտության տոնը նալով բարձրանում էր:

Տոն օրերին բոլորը միմյանց նվերներ են բաժանում:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

                                   Թող գարունները գան ու չգնան…

Գարունը կյանքի խորհրդանիշն է: Գարունն ինքնին ոգեշնչման աղբյուր է:Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր քաղաքը: Օդը մանկան արցունքի պես պարզ էր ու ջինջ: Հեքիաթային հմայք էր իջել քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին` հիշեցնելով տախծի գոյությունը: Բոլորը տխրում էին ու հիշում անցյալի դառն ու ցավոտ, դեռ չապաքինված վերքերը: Նրանք խորհում էին ու զղջում…զղջում ոչ թե արածի, այլ չարածի համար: Սակայն քիչ անց արևն իր ջերմ ճառագայթները սփռում էր կրկին, ժպիտ նկարում մարդկանց դեմքերին, իսկ գարունը… Գարունը վրձինը ձեռքին իր երփնագույն ներկերով երջանկություն էր նկարում: Զորեղ քամին փորձում էր խանգարել, նեղացնել դեռ նոր ծաղկած ծառ ու ծաղկունքին, սակայն և իզուր… Գարնան դեմ պայքարելն ապարդյուն էր, նա ավելի զորեղ էր ու քաջ: Քամուն միայն հաջողվում էր խախտել քաղաքի վրա իջած քաղցր, խաղաղ լռությունը, որ ծնվել էր նոտաների միաձուլմամբ և կարծես հռչակավոր երաժշտի գլուխգործոց լիներ: Գարնանային անուրջները պատել էին մարդկանց մտազբաղ հոգիները ու ստիպում էին կրկին երազել ու հավատալ…հավատալ հրաշքին: Մարդկանց հոգիները լցվել էին կապույտով, մաքուր, անմեղ երազանքներով: Բոլորի դեմքին ուրախություն էր: Թող գարունները գան ու չգնան…

 

Posted in մայրենի, Uncategorized

Եթե կարողանայի փոխել

եթե կարողանայ ինչվոր բան փողել ապա՝ ես չար մարդկանց կդարցնեի բարի,անղելքներին խելացի,անոդեվաններին կապահով էի ամեն ինչով,ես չէի թողնի ինչվոր մեկը ինչվոր կարիք ունենար ես նրանց կապահով էի ամենինչով: