Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի 28.09.2020

Պատմել սովորի՛ր Լիվինգսթոն Լարնեդի << Հոր զղջումը >> պատմվածքը և կատարի՛ր  4֊րդ և 5֊րդ առաջադրանքները։

4.Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

5.Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

Կարծում եմ շատ հաճելի բան է լինել ծնող, սակայն մայրիկս ասում է՝ հեշտ չէ լինել լավ ծնող, քանի որ այն շատ պատասխանատու գործ է։ Սակայն իմ մայրիկը այդ պատասխանատու գործը իրականացնում է հաճույքով, քանի որ ակնկալում է ինձնից այն ամենի արդյունքը ինչը նա տալիս է ինձ, մասնավորապես խելացի և գրագետ լինելու համար՚ լավ ուսուցում, առողջ լինելու համար՚ սպորտ։ Իսկ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ մայրիկիս սպասումները։




Posted in մայրենի, Uncategorized

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Շիկահեր-շեկ մազեր ունեցող
    Գանգուր-օղակաձև
    Զղջալ-ափսոսալ
    Կշտամբել-նախատել
    Սեփական-անձնական
    Պատանեկություն- պատանեկան հասակը
    Չափանիշ-չափելու՝ չափը վերցնելու միավոր
    Քավություն- մեղքերի՝ զանցանքների ևն ներում՝ թողություն

  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:
    պարգև-ընծա,նվեր
    արշալույս-արևածագ,լուսաբաց,լուսածագ
    նվաստացնե-ստորացնել
    երկչոտ-վախկոտ
    խոնավ-թաց
    ծածուկ-գաղտնի
    տառապել-տանջվել,չարչարվել
  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:

Հոր զղջում, այսինքն հայրը ինչ որ վատ բան է արել և զղջում է,փոշմանում է այդ արարքի համար:

Posted in մայրենի

Վիլյամ Սարոյան. «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

saroyan-330x220

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։



Առաջադրանքներ՝

1. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Գլխավոր հերոսը խաբեբան էր նա շատ շահախարդախ էր և խելացի:

2. Առակի իմաստն արտահայտող առած-ասացվածքներ գտի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

Աղվեսի վկան իրա պոչն ա:
Գեղի շունը քաղաք մտնե պոչը սխմած կը քալե:

Posted in մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

2. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
Որսորդ

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարաքույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:
Վարսահարդար

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգակ



3.            Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
Դարպաս, եղինջ.թակարդ,կաթսա,սրճեփ,շյուղ,պատշգամբ:

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:Որոշ մարդիկ էլ այդպիսին են:




Posted in մայրենի

Բացատրել հետևյալ բառերը՝

մոգոլ-  Հնարել, հորինել:
 մտրակ- Կոթի վրա ամրացրած կաշվե շերտ:
հույժ –  Շատ, սաստիկ, ուժգին կերպով:
պատսպարել- Պատսպարան տալ, ապաստարան տրամադրել՝ հատկացներ:
խանդավառվել-  Ոգևորվել, քաջալերվել, խրախուսվել, ոգեշնչվել:
մերձավոր- Մերձ՝ մոտիկ գտնվող:
փափագ-  Բուռն ցանկություն, տենչ, իղձ:
անուշահամ-  Անուշ համ ունեցող, քաղցրահամ:
տխլիկ-թխագույն ու գիրուկ
ավիշ- Անգույն հեղուկ:
դյուրին-  Հեշտ, ոչ դժվար:
հրափապառ-  Հրաշալի փառքով, գերահրաշ, հրաշալի:
տխմար-  Անխելք, հիմար, անմիտ
հասուն- Տարիքը հասած, չափահաս դարձած:
ողջամիտ-  Առողջ՝ զգաստ միտք ունեցող, առողջ դատողություն ունեցող, առողջամիտ:
ըմբռնել- Հասկանալ, մտքով յուրացնել:

Posted in մայրենի

Մի շան պատմություն

Լինումա չի լինում մի շունա լինում նա արդեն երկու ամսեկան է: նա ոչվոքի չէր ճանաչում բացի իր մայրիկից նրան ամենինչ անծանոթեր և նա շատ սոված էր:Նրանց մոտենում է մի մարդ և ոսկոր է տալիս:Նրանք շատ ուրաղացան և մոտեցան ոսկորներին և սկսեցին արագ արագ ուտել,երբ կերան վերջացրեցին գնացին զբոսնելու և նորից հանդիպեցին այն մարդուն որը քիչառաջ կերակրեց նրանց, երկուսնել պոչը շարժելով մոտեցան այդ մարդուն իսկ այդ մարդ շոյեց նրանց գլուխը և հեռացավ:Եվ այսպես ամենօր այդ մարդը նրանց կերակրում է իսկ հետո նանք գնում են զբոսնելու:Օրերից մի օր երկու մարդ եմ ոտենում վերցնում շներին ու տանում տուն:Շները ոչինչ չեն հասկանում:Նրանք հասան տուն և իջան մեքենայից : Այդ մարդիկ շներին կապեցին բակում և ամենօր կերակրում էին և տանում զբոսանքի:Նրանք երջանիկ ապրում էին…

Posted in մայրենի

17.09.2020

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը  հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ  մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշում  արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագրի էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)
սանրներ

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
սանրեր

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
սանր էր

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
կախարդ էր

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Կախարդեր

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
կախարդն

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
կախարդներ

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
նկարն էր

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)
նկարեր

Posted in մայրենի

16.09.20

Հայոց առաջին դպրոցները

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

Աղբյուրը՝ Մանկական գանձարան

  1. Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի երկրորդ հատվածը։ Պատրաստվի՛ր տեքստն ամբողջությամբ քննարկելուն։

2.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Նախկին դպրոցներում հագնում էին սև ու սպիտակ համազգեստ իսկ այս դպրոցում ազատ հագուստ է:Այնտեղ օգտագործում էին գրիչ և թղթեր իսկ այս դպրոցում օգտագործու ենք համակարքիչ:Հին դպրոցում տանում էին օրագրեր իսկ այս դպրոցում չենք տանում:

Posted in մայրենի

Վիլյամ Սարոյան .Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: 
ապականություն-. Ապականելը, ապականվելը:
2. Ապականիչ կամ ապականված վիճակ՝ երևույթ՝ արարք:
անկաշկանդ – 1. Չկաշկանդված, առանց կաշկանդումի, ազատ:
2. Չկապկպված, կապանքներից զերծ:
3. Արգելքների չհանդիպող, անարգել:
4. Սահուն (խոսելու մասին):
առաքինություն-1. Առաքինի լինելը:
2. Անբասիր բարոյականություն:
3. Առաքինի
 ահով-1. Վախ, երկյուղ:
2. Վախի զգացում, տագնապ:
3. Մեծ պատկառանք՝ ակնածություն:
4. (աստղագիտություն): Մարսի երկու արբանյակներից մեկը (Ֆոբոս):
5. (գավառական): Երկյուղ ազդող բան:
մազապուրծ-Հազիվ-հազ պրծած, մի կերպ փորձանքից՝ աղետից պրծած՝ ազատված:

2. Բացատրի՛ր հետևյալ տողը. Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Մերօրյա աշխարհում քարոզվում և գովաբանվում է չարը, սակայն խոսքերի իմաստը բարություն տարածելը և գոյություն ունեցող արատավոր կարծրատիպերը կոտրելն է և ապացուցելը,որ բարին ու բարություն կատարելն է, որ կփրկի աշխարհը:

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…
Որովհետև մարդ կարողե գեղեցիկ լինել արտաքինից, իսկ ներքուստ չար:Նույնը մարդկարողե արտաքինից տգեղ լինել բաց ներքուստ բարի:

4. Ի՞նչ ես հասկանում ,,կյանքի ժամեր,, ասելով:
Մենք գիտենք որ ժամանակը ոսկի է ամեն միժամը մեզ համար կարևոր է քանի որ այդ ժամանակը գնում է մեր կյանքրց և մենք ամենմի վարկյանը պետքե վայլենք:

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր: 

Ինձ դուրե գալիս այն միտքը որ մարդ կարողանում է անել այն ինչ ցանկանում է ինքը ազատության մեջա:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Ընթերցում եմ․․․

Մասնակիցներ՝ 4-6-րդ դասարանների սովորողներ

ժամանակահատվածը՝ հունիս ամիս

Նպատակը՝ ընթերցանության խթանում, տեքստային աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում, բառապաշարի հարստացում, գեղարվեստական ճաշակի զարգացում։

Ընթացքը՝ յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների, նախասիրությունների շրջանակում ընտրում է որևէ գիրք, ընթերցում, այնուհետև բլոգում անդրադառնում է հետևյալ հարցերին՝

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին՝ ի՞նչ սովորեցրեց քեզ այն։<<Ռապունցել բարբարուկը>>Ինձ այս հեքիաթը սովորեցրեց, որ եթե սիրումես ապա՝ պետքե պայքարել:
  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը)։Գրիմ եղբայներ  հեքաթներ  ընտրանի հինգերորդ:
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ
    արտահայտություն
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:1
    Հանկարծ թաքավորի տղան ինչ-որ ծանոթ ձայնե լսում գնում է դեպի ձայն:Երբ մոտենում է,Ռապունցելը ճանաչում է նրան,փաթաթվում ու դառը-դառը լաց լինում:

Արդյունքում՝ կարդացած գրքի մասին պատմող տեսանյութերի, պատումների շարք, որոնք կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, կայքում։