Posted in մայրենի

Амулет-Ամուլետ

Матери никак не удавалось уговорить сына приходить домой до наступления темноты. Поэтому она припугнула его, сказав, что на дороге к их дому можно встретить множество привидений, которые появляются только с наступлением темноты.

Повзрослев, парень стал бояться привидений до такой степени, что наотрез отказывался выходить из дома вечером. Тогда мать дала сыну амулет и объяснила, что он будет его защищать.

Մայրը չկարողացավ համոզել որդուն մութն ընկնելուց առաջ տուն գալ: Ուստի նա վախեցրեց նրան ՝ ասելով, որ իրենց տան ճանապարհին կարող ես հանդիպել բազմաթիվ ուրվականների, որոնք հայտնվում են միայն մթնելուց հետո:

Մեծանալով ՝ տղան այնքան վախեցավ ուրվականներից, որ երեկոյան կտրականապես հրաժարվեց տանից դուրս գալուց: Այնուհետև մայրը որդուն նվիրեց ամուլետ և բացատրեց, որ նա կպաշտպանի իրեն:

Posted in մայրենի, Uncategorized

Գործանական քերականություն

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում:Հեռվում մի ոհմակ է երևում

Ի՜նչ հանգիստ ես կանգնած:այդ լուրի մասին իմանալով ի՜նչ հանգիստ ես կանգնած:

Թռչունների մի երամ անցավ:Անտառում թռչունների մի երամ անցավ:
Երամը թռավ. հեռացավ:Այդ երամը թռավ հեռացավ:

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել դպրոցում:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:Հաջորդ օրը բոլորս գնալու էինք դպրոց կարգ ու կանոնով:

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել:Արցախից այդ  փոքրիկին կարելի է տեղավորել կացարանում:

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ-վատագույն ամենա վատը
գեղեցկագույն-ամենա գեղեցիկը,գեղեցկուհի
բարձրագույն-ամենաբարձր,ամենից բարձրը
ամենաազնիվ-ամենից ազնիվը,ազնվագույն
ամենից հզոր-ամենահհզոր,հզորագույն
ամենից ահեղ-ահեղագույն,ամենաահեղ
համեստագույն-ամենահամեստ, ամենից համեստ
ամենահին-ամենից հին, հնագույն
ամենից ծանր-ամենածանր,ծանրագույն
ամենալուրջ-ամենից լուրջ,լրջագույն
ամենից խոշոր-ամենախոր,խորագույն

Posted in մայրենի

29.  Ինչպիսի՞  հարցին պատասխանող, հատկանիշ ցուց տվող բառերից (ածականներից) գոյականներ (ի՞նչ հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր:

քաջ-քաջաորդի. մեծ-մեծահասակ. գեղեցիկ-Գեղանիստ. հատուկ-հատկություն. հասարակ-հասարակություն. հարմար-հարմարանք, դեղին-դեղնություն. գունատ- գունատություն. հնչեղ-հնչյուն,. Շքեղ-շքեղություն, պերճ-Պերճուհի, խեղճ-խեղճություն, տկար-տկարություն:

30.  Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ: Արմատն է՝ Կտուց

Կտցաձև- Կտուցի ձև ունեցող
Կտցահարել-կտուցով հարվածել
Կտցաչափ- կտուցի չափ

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն։ Արմատն է ուղիղ

Ուղղագրություն- գրելու հմտություն
ՈՒղղագիծ-

ՈՒղղամիտ- ուղիղ միտք ունեցող

Ուղղություն-

գ) ուղեկից. ուղևոր: ուղ նախածանց

32.  Յուրաքանչյուր շարքի չորս րառերն ի՞նչ ընդ­հանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մի բառը  չունի:

ա) Երաշտահավեր      բ) Մանուկներ     գ) Հատիկներ

դեղձանիկներ        երեխա                 կապիկներ

վագրեր                 պատանիներ        ձագուկներ

առյուծներ             երիտասարդներ       կանայք

սիրամարգ             մարդիկ          տանտիկիններ

ա) սիրամարգ-եզակի ձև

բ) երեխա- եզակի ձև

գ) կանայք- հոգնակիի կազմությունը շեղվում

Posted in մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

27.  Գործողություն ցույց տվող  բառերը(բայերը)  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել — լուծույթ.

սպասել- սպասավոր. սպասյակ-. սպասուհի. սպասում: Իշխել-իշղանուհի. բժշկել-բժիշկ. բացել-բացահայտել. ուսուցանել-ուսուցիչ, ճեղքել-ճուղոպրել. պահել-պահպանել. հյուսել-հյուսալ. բանել-. գրել-գրավոր, գործել-գործածել. զգալ-զգայուն. հարցնել-հարցաշար:

28.  ա) Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):
Իմ ամենա մոտիկ ընկերուհիները դպրոցում Էլինան ու Էվան են նրանք շատ լավնեն ու միքիչ գժոտ:

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):
Էլինա-գեղեցիկ,ցածրահասակ,բարի,նեղացկոտ,ընկերասեր
Էվա-գեղեցիկ,գժոտ,ընկերասեր,տիկտկեռ,բարցրահասակ

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:
Էլինան համառ է:
Էվա նա շատ ցրված է:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Էլինան սիտումա վազել խաղալ չիսիրում նստաց մնա:
Էվան սիրումա տիկտո չիսիրում լայքի

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

Ես կցանկանայ Էլինան նեղացկոտ չլիներ իսկ Էվան կցանկանայի որ ցրված չլիներ:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

Իմ ամենամոտիկ ընկերուհիները Էվան և Էլինան են:Նրանք երկուսնել գեղեցիկ և ընկերասեր են Էլինան ցածրահասակ է իսկ Էվան բարցրահասակ:Էլինան համառ է իսկ Էվան շատ ցրված է:Ես կցանկանայի որ Էվան մի քիչ ուշադիր լինի իսկ Էլինան նեղացկոտ չլիներ:

գ) Շարադրություն  վերնագըի’ր:
Ընկերուհիները

Լինում է չի լինում երկու ընկերուհի է լինում նրանք երկուսնել շատ նման են լինում և շատ գեղեցիկ նրանք տասներկու տարեկան են:Նրանք շատ մտերիմ են,բայց մի անգամ մի աղջիկ է գալիս մի աղջիկ և նրանք երկուսնել ցանկանում էին ծանոթանալ այդ աղջկա հետ:Նրանք մոտեցան այդ աղջկան և նրա հետ ծանոթանում նրանք շատ լավ ընկերուհիներեն դառնում:Միանգա երբ երկու ընկերուհիները ուրաղ խոսում էին միյուս ընկերուհին խանդեց և սկսեց նրանց կռվեցնել բայց դա լռիվ ապարձյուն էր ընկերուհիները հասկացան և այլևս չցանկացան շփվել այդ աղջկա հետ:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Պատմվածքից դուրս գրի՛ր հինգական գոյական, ածական, բայ։

Գոյական Ածական Բայ
կին փոքրիկ պատկերացնել
երեխա պարզագույն ապրել
տղա կարևոր մատուցել
աղջիկ անհանգիստ հարցնել
միս պարզ պատասխանել
գյուղ երջանիկ լուսացնել
կով հիմար ծիծաղել
տեսք խառնված մորթել

Գարսիա Մարկես․ Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Թարգմանությունը `  Քրիստինե Երեմյանի

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ֆունտ-կգ
Զանգվածային- Զանգվածին հատուկ, զանգվածի: Զանգվածային վիճակ:

2.Ըստ քեզ, ո՞րն էր պատմվածքի ասելիքը։
Իմ կարծիքով այս պատմվածքը ցանկանում է ասել որ պետքչե անտեսել,ծիծաղել մեծերի  կանխազգացման վրա չևոր ինչ որ մի բանգիտեն վերջապես:

3.Պատմվածքից դուրս գրի՛ր  հերոսներին և բնութագրի՛ր նրանց։
Ծեր կին-զգայուն
Տղան-բիլիարդ խաղացող
Աղջիկը-կասկածամիտ
Տղայի ընկերը-եսասեր
Տղայի ըկերոյ ազգականը-լուր տարածող
Մսավաճառ-խորամանկ
Իսկական տղամարդը-անվախ,քաջ

Posted in մայրենի

Հայաստանը իմ տունն է

Ես ծնվել և մեծացել եմ այսեղ Հայաստանում, Հայաստանը իմ տունն է:Իսկ  հիմա երբ պատերազմ է և այդքան մարդիկ են կոտորվում ես շատ եմ ցավում  քանի որ մեր ազգը քիչե իսկ այսպես ավելի է քչանում: Ադրբեջանն այդքան մեծ  երկիր է  բայց  չեն բավականվում իրենց ունեցածով,Հայաստաննել են ցանկանում  բայց երբեք չեն կարողանա հասնել իր ցանկություն անհնար է իրենց նպատակին:Նրանց թերությունն այն է որ նրանք վախկոտ են  և այդ վախով կյանքու չենկարող հասնել իրենց նպատակին:

Posted in մայրենի

Հետաքրքիր պատմություն Կոմիտասի կյանքից

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 – 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր – դա – լուր» – ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
– Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, – հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
– Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր – դա – լուր» – ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
– Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
– Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, – ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
– Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
– Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, – թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ-ֆորդ, հարդ-բարդ, ուղտ-ուխտ, աղտ-աղբ, գիրք-միրք:

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ:

Բ) Գետակ, նավակ, դուռնակ, թռչունակ, որդիյակ:

Գ) Խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսուկն:

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց աքլորը չհամոզվեց:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև կարողանար:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը ուտեր նրան:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին ցանկանում էր խժռել

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից ակնկալում էր ուտելիք

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև շատ սոված էր

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ հասկացավ

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ ուտելու բան տա նրան

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած չեր կարողանում

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

Ածական Գոյական Բայ
ջինջ ծաղիկ վազել
բուրավետ ժամացույց թռթռալ
մեծ ջուր թիավարել
ջրոտ սար ջրել
ուրախ մարդ գնալ
ծաղկավետ երեխա լողալ
հրաշալի նավաստի վազվզալ
մաքուր օձ սողալ
ճկուն ինքնաթիռ իջնել
սև առվակ բացվել
սպիտակ գարուն չխկչխկալ
գաղտնի թիթեռ գոռգռալ
ոսկեզօծ պահակ բարձրանալ
երկաթյա նավակ պահել
հատիկ ոսկեզօծել

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ-երբեք
Անարատ-արատավոր
Ոչնչացնել-առաջացնել
Արատավոր-հաշմանդամ
Բացահայտ-գաղտնի
Թույլ-ուժեղ
Վերջին-առաջին
Համաձայնել-չհամաձայնվել
Հանգստանալ-անհանգստանալ
Գտնել-կորցնել
Երբեք-միշտ
Հավաքել-թափել
Աջ-ձախ
Արթուն-քնած
Քնած-արթուն
Հրաժարվել-ընդունել
Առաջին-առաջին
Գաղտնի-ակնհայտ
Ամուր-անկայուն
Աշխատել-չաշխատել
Կորցնել-գտնել
Ստեղծել-ոչնչացնել
Վատնել-վաստակել
Մերժել-համաձայնել
Ձախ-աջ

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ
 խիղճ չունեցող-անխիղճ
 բարձր ձայնով-բարձրաձայն
 միշտ ժպտուն-ժպտերես
 գանձը պահելու տեղ-գանձարան
 կապույտ աչքերով-կապուտաչյա
 արքայի որդի-արքայազն
 հույների երկիր-Հունաստան
  փոքր էշ-վահանակ
 ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ