Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

mxitar-sebastaci.jpg

Նոյեմբերի 4- նոյեմբերի 15

Մասնակիցները` 4-6֊րդ դասարանների  սովորողներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Խնդիրներ՝ 

  1. տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում
  2. հետազոտական աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կարողությունների զարգացում։

Ընթացքը՝

1.Ո՞վ է Մխիթար Սեբաստացին(հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա  կատարած գործունեության վերաբերյալ)։

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:


2.Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը, անդրադառնալ նաև Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեությանը։

ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
ԹԱԹՈՒԼ ԱՍՈՅԱՆ
Մխիթարյան միաբանության գործունեությունը միշտ էլ գտնվել է հայ հասարակական մտքի ուշադրության կենտրոնում: Կարծիքներ են արտահայտվել և գնահատականներ տրվել ինչպես միաբանության ամբողջ գործունեության, այնպես էլ մասնավոր հարցադրումների առիթով: Միաբանության գործունեությունը լուսաբանող
ծավալուն և փոքրիշատե ամբողջական աշխատանքներ են հրապարակել այնպիսի
համբավավոր մտավորականներ, ինչպիսիք են Մ. Նալբանդյանն ու Լեոն: Ճիշտ է,
նրանց կողմից (նաև Գ. Այվազովսկու, Ալ. Երիցյանի և այլոց) առաջ քաշված և լուսաբանված որոշ հարցեր այսօր ունեն միմիայն պատմական արժեք և էական նշանակություն չունեն միաբանության գործունեության գիտական գնահատման առումով,
բայց «ապահովում են» երևույթի լուսաբանման համակողմանիությանը:
Արտահայտված կարծիքները միանշանակ չեն, կան և՛ դրական, և՛ բացասական
գնահատականներ: Այստեղ հարկ ենք համարում գոնե համառոտակի ի մի բերել,
մեկնաբանել դրանք՝ ավելի շատ ծանրանալով այն հարցադրումների վրա, որոնք
որևէ կերպ առնչվում են Մխիթարյանների հայերենագիտական գործունեությանը:
Նաև գիտակցաբար չենք անդրադառնա այն ծավալուն ուսումնասիրություններին, որոնք պատկանում են Մխիթարյան հայրերի գրչին (Ստ. Ագոնց, Հովհ. Թորոսյան, Բ.
Սարգիսյան և այլք), որովհետև վերջիններս իրենց միաբանության և նրա հիմնադրի
ծավալած գործունեութունը դիտում են միայն պայծառ լույսի տակ: Սակայն անմիջապես էլ հարկ ենք համարում ավելացնել, որ նրանց աշխատանքներում կան բազմաթիվ ճիշտ դիտարկումներ:
Ժամանակի ընթացքում շատ բան է ճշգրտվել ու արժևորվել, այսօր կարելի է ասել,
որ Մխիթարյանների գործի հանդեպ ծագած տարակարծությունները տարբեր մոտեցումների արդյունք են, որոնք մեծ մասամբ պայմանավորված էին այս կամ այն ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական առանձնահատկություններով: Քիչ
չեն այնպիսի գնահատականները, որոնք պարզապես սուբյեկտիվ ընկալման
հետևանք են: Փաստ է նաև այն, որ երբ խոսվում է առանձին Մխիթարյանի կամ որևէ

մասնավոր խնդրի մասին, արտա-հայտած կարծիքները, գրեթե առանց բացառության, դրական են, իսկ երբ խոսքը վերաբերում է նրանց գործունեությանն ընդհանրապես, ապա կարծիքները բաժանվում են: Կարծում ենք, որ Մխիթարյաններն ըստ արժանվույն գնահատվում են միայն XX դ. երկրորդ կեսից, համենայն դեպս բարձր է
գնահատվում նրանց կատարած աշխատանքը հայագիտության, մասնավորապես
հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում: Ցավոք, առ այսօր մեզ մոտ չկա մի
այնպիսի ուսումնասիրություն, որտեղ ներկայացվեր, գնահատվեր ու մեկնաբանվեր
Մխիթարյանների ավելի քան 300-ամյա հայանպաստ գործունեությունն ընդհանրապես:
Մխիթարյաններին ներկայացնող ու գնահատող առաջին հեղինակը Գ. Այվազովսկին է, որը մեկ տասնամյակից ավելի եղել է միաբանության անդամ և այնտեղից հեռացել է 1856 թ.: Գրքի առաջաբանում, որն ունի «Ուրուագիծ ոգւոյ և ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետկոյ» վերնագիրը և հրատարակվել է Փարիզում 1857
թ., հեղինակը նշում է, որ միաբանությունից հեռանալով՝ կատարել է եղբոր՝ Հովհաննեսի (Այվազովսկի) ցանկությունը և նրա դրդմամբ էլ գրել է իր գիրքը: «Խնդրեցիր
ինծմէ, որ ես էլ… ի գիր անցնեմ Մխիթարեան միաբանութեան հոգին ու սկզբունքները, որոնցմէ բաժնուած ըլլալուս այնչափ ուրախ էիր, քսան տարուան փափագդ վերջապէս կատարուած տեսնելով վրաս»
1
,– գրում է նա: Ինչպես վերնագիրն է հուշում, Գ.
Այվազովսկին վերլուծության նյութ է դարձրել Մխիթարյանների հոգևոր ուղղվածությունն ու կենսական սկզբունքները և ավելի շատ շոշափում է մարդկային-բարոյական
խնդիրներ: Ասենք, որ նրա առաջ քաշած այս հարցադրումը քննարկման նյութ է դառնում նաև հետագա ուսումնասիրողների կողմից: Գ. Այվազովսկին միմյանց հակադրում է նրանց գործունեության սկիզբն ու վերջը, ցույց տալիս, որ դրանք բարոյականության տեսակետից (սկիզբն ու վերջը), կապվում են վարընթաց ուղիով: «Չէինք ուզեր, կըսեմ, ցուցընել չգիտցողներուն, թէ Մխիթարեան միաբանութեան ոգին ու ընթացքն ալ, որ իր հիմնադրին մտացը մէջ գովելի էին, ինչպէս քիչ ատենէն աւրուեցան
թիւրվեցան եւ հետզհետէ այնչափ խոտորեցան իրենց սկզբնական նպատակէն, որ
ազգիս հայոց օգտին համար հիմնուած միաբանութիւնը վնասակար ըրին անոր»
2
,–
այսպիսի եզրահանգում է կատարում հեղինակը: Նա բարձր է գնահատում Մ. Սեբաստացու գործունեությունը, ասելով, թե վերջինս ջանացել է, որ հայոց լուսավորությունը տարածվի ոչ թե դրսից, այլ իր մեջ գտնված հանճարների ու շնորհալիների

շնորհիվ, որ «իր վախճանին յարմար հանճար ու յօժարութիւն ունեցող անձինքն միաբանին հետն ու մեր ազգին վերանորոգմանը աշխատին հոգւով ու մարմնով»



3.Փորձել պարզել՝ ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։

Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով

Մեր կրթահամալիրը կոչվում է Մխիթար Սեբաստացու անունով, որհովհետև մեր դպրոցը միավորելու և նոր կրթական դպրոց ստանալու համար խիզախություն է պետք եղել անել, ինչպես արել է հայր Մխիթարը։  Նաև մեր դպրոցը կոչվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որհովհետև ինչպես Մխիթար Սեբաստացին է սիրել երգել հայկական երգեր, այնպես էլ մենք ենք սիրում երգել հայակական երգեր։ Մենք՝ աշակերտներս, և բոլոր ուսուցիչները միասին շատ համախմբված են, ինչպես «Մխիթարյան միաբանության» մտավորականները։

4.Մխիթար Սեբաստացու անունը կրող այլ վկայություններ(պարզել վայրը, գործունեությունը)։
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։

5.Ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝  Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:
Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:

Մայրիկս կարծիքով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ես կստանամ լիարժեք կրթություն:


Արդյունքում՝

Մ․ Սեբաստացու կյանքն ու գործունեությունը ներկայացնող բլոգային պատումներ, տեսագրություներ, ձայնագրություններ, ռադիոնյութեր, ուսուցողական ֆիլմեր սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում։

Posted in մայրենի, Uncategorized

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1. ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։
-,-,+,+
բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։ 
+,-

2․ Հաշվե՛ք.
ա) +38 ։ (–19)=(-2)
բ) –420 ։ (–15) =(+28)
գ) 0 ։ (–14)=(0)
դ) –600 ։ (–150)=(+4)
ե) –531 ։ (+3)=(-177)
ը) –121 ։ (–11)=(+11)

3․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) –3 · (-7) = 21,  
բ) –10 · (0) = 0,  
գ) –21 · (-2) + 3 = 45, 
դ) 6 · (-6) = –36,  
ե) –9 · * + 1 = –80,  
զ) 2 – 3 · (-20) = 20։ 

4․ Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4              դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4),
բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6),          ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35),
գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3),                  զ) –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9)

Posted in մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

70. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բառեր  ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկամպիտ):  Ստացված բառերի  իմաստները բացատրի´ր:

ա) Ջրահարս-ջրատար, ծովանկար-ծովաղոզուկ, բ) ժանգապատ-ժանգագույն, արծաթագույն-արծաթաջուր, գ) հողմածին-հողաթափ, ջրաղաց-ջրհոր, դ) զորագունդ-զորամաս, երկրամաս-երկրագունդ:

71.  Տրված բառերը գործածելով՝  պատմությո´ւն հորինիր:

Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել,  կարաս, կա­տար, կտուր, կապիկ, կատու:
Կապիկն ու Կատուն
Լինում է չիլինու մի կապիկ և կատու է լինում նրանք ծանոթանում են գազանանոցում և ծրագիր են մշակում և փախուստի դիմում:Նրանք մոլորվեցին և հայտնվեցին տանիքի կտուրին հետո ցատկեցին դեպի ներքև և մուր եղան:Մի սուրբան ծակեց կապիկին,վերկացան և տեսան որ դա ասեղ է,իսկ ասեղի կողքը կտորներ:նրանք խաղացին կտորներով հետո փայտերով և տերևներով կառուցեցին տնակ:Նրանք ուրախ ապրում են,բայց սպասքը կուտակվել էին իրար գլխի:Կապիկը լվացավ բոլոր սպասքը:Օրերից մի օր նրանց գտան և տարան ետ գազանանոց:


72.  Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ-անսիրտ, վախ-վախկոտ, քար-քարոտ,  մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկազարդ, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկեզօծ, արծաթ-արծաթագույն, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:



73. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ-օգնել, հույս տա:, հոգին առնել-սպանել: գլուխը  կորցնել-խուճապի մատնվել:  արևը խավարել-տխրել: բերանը ծռել-ծաղրել: հալից ընկնել-հոքնել: սիրտը վկայել-զգալ ինչվոր բան: գիշերը ցերեկ անել-ամբողջ գիշեր: երես դարձնել-նեղանալ: սիրտ անել-համաձայնել: բկին չոքել-ստիպել:

Posted in մայրենի

Գործնական քեդրականություն

65. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ-ծառեր, ձայն-ձայներ, հոտ-հոտեր, քար-քարեր, կով-կովեր,  արջ-արջեր,  փունջ-փնջեր, լուր-լուրեր, բառ-բառեր, բեղ-բեղեր, հայ-հայեր, հայր-հայրեր, ցեղ-ցեղեր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, ձյուն-ձներ, սյուն-սյուներ, պատ-պատեր, հույն-հյուրեր, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-քթեր, քույր-քույրեր, մայր-մայրեր, ձեռք-ձեռքեր, ոտք-ոտքեր, տատ-տատեր, պապ-պապեր:

Բ. Եղբայր-եղբայրներ, աթոռ-աթոռներ, պապիկ-պապիկներ, տատիկ-տատիկներ, գրպան-գրապաններ, թութակ-թութակ ներ-ներումներ, եղնիկ-եղնիկներ, ոչխար-ոչխարներ, սեղան-սեղաններ, թռչուն-թռչուններ, մեքենա-մեքենաներ, բարեկամ-բարեկամներ, աշակերտ-աշակերտներ, մատյան-մատյաններ, հեռախոս-հեռաղոսներ, ծաղկավաճառ-ծաղկավաճառներ, պանրագործարան-պանրագործարաններ:

66. Բաոակապակցություններ  կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ-մրցակցի, ինչի՞ն-կարծիքին:

Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ:


67. Ո՞ր նախադաությունից կարելի է ինչ-որ բառ հանել՝ առանց միտքը փոխելու (փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է այդպես):

Ընկերս հեռացավ: Ես վազեցի: Մենք խոսեցինք: Մարդիկ հավաքվեցին: Դու ժպտո՞ւմ ես: Դուք հասա՞ք գնացքին: Նրանք սպասում էին: Մայրիկն ամեն ինչ հասկացավ: Մենք իրար ժպտացինք ու աչքով արեցինք:

Հեռացավ, վազեցի, խոսեցինք,հավաքվեցին,ժպտո՞ւմ ես, հասա՞ք, գնացքին,սպասում էին, ամեն ինչ հասկացավ,ժպտացինք, աչքով, արեցինք:

Posted in մայրենի, Uncategorized

Անհատական նախագիծ

<<Էքստիրմ>>

Մասնակիցներ՝ ովքեր ցանկանու են
ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նպատակը՝ ուսումնասիրել և մասնակցել
Ընթացքը՝ ընտրումենք մեկ երկու կամ ավելի լուսանկար կամ վիդիո և գրում ենք միփոքր տեղեկություն
Արդյունքում՝ ուղարկել իմ էլեկտրոնային հասցեյին vika-b@mskh.am
Մասնակցողներ՝Էվա Պետրոսյան https://petrosyaneva.wordpress.com/2020/10/30/4092/
Նարե Ղազարյան https://nare436.wordpress.com/2020/10/30/%d5%a7%d6%84%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%b4/

Անհատական Էքստիմալ Էքսկուրսիա դեպի Յելլ Էքստրիմ Պարկ

Հայկական լեռները հիանալի են ոչ միայն գեղագիտական հաճույքի համար, այլ նաև էքստրեմալ զվարճանքների։

Հայաստանում կարելի է ոչ միայն «մշակութային» հանգիստ անցկացնել, այլ նաև փորձել նյարդերի ամրությունը տարբեր էքստրեմալ ատրակցիոններում։ Այդ պնդումը հաջողությամբ փորձում են ապացուցել Yell Extreme Park-ի հեղինակները Տավուշի մարզի լեռներում։

Մինչև վերջերս հայերի համար անհասկանալի «զիփլայն» հասկացությունն արդեն սովորական է դարձել Yell-ի և մայրաքաղաքում նրա մրցակցի` Yerevan Zipline Airlines-ի շնորհիվ։ Սուր զգացողություններ կարելի է ապրել` պարանի օգնությամբ թռչելով կամրջից։

Բայց վերադառնանք Yell, որտեղ որոշել են իրենց զվարճանքների «ճաշացանկում» Via Ferrata անվանումով (իտալերենից թարգմանաբար նշանակում է «երկաթից ճանապարհ») ևս մեկ սուր զգացողություն ավելացնել։

Аттракцион Via Ferrata в экстрим парке Yell

Այդ փորձության համար ժայռի որոշակի հատվածում հատուկ մետաղական կառույցներ են ամրացվել, որոնք օգնում են հաղթահարել բարձունքը ավելի մեծ արագությամբ և էներգիայի քիչ կորստով, քան սովորական ընկալմամբ ժայռ մագլցելիս։

Ժայռի այդ հատվածում կան անվտանգության համար ճոպաններ կամ շղթաներ, որոնք ձգվում են այդ հատվածի երկայնքով` ժայռին ամրացված պողպատյա անկերներով։ Ոտքերը հենվում եմ կամ ժայռի վրա կամ պողպատյա ամրանների վրա։ Ենոքավանի Via Ferrata —ի համար հատուկ պատրաստվածություն պետք չէ։

Այն բացվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ, և մենք որոշեցինք անցնել այդ «սայթաքուն ճանապարհով»։ Ի դեպ, այստեղ կարող են չակերտներ չլինեն։ «Զբոսանքից» առաջ տեղացած անձրևը կրկնակի բարդացրել էր փորձությունը։

Խմբի կեսը նախօրոք զգաց վտանգը և հետ գնաց` սահմանափակվելով միայն զիփլայնով թռչելով։

Аттракцион Zipline в экстрим парке Yell

© PHOTO : VAHRAM BAGHDASARYA/PHOTOLUREԶիփլայն Yell Extreme ParkԱմեն ինչ բավական անվտանգ սկսվեց, մեզ միայն նախազգուշացրեցին, որ «հետադարձի ճանապարհ չի լինելու», մենք դա կատակ համարեցինք։ Նաև այն պատճառով, որ անվտանգության ճոպաններ կային։ Բայց իզուր։

Երկաթե ճոպանի և ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 250 մետր։ Մենք անցանք այն մեկ ժամում։ Բոլոր տեղերում չէ, որ կան ամրաններ, պետք է անցքեր գտնել ժայռի մեջ, միաժամանակ պահանջվում է ճարպկություն։ Անձրևից հետո ոտքերը սայթաքում էին ամրանների վրա: Չենք խոսում ժայռի մասին։

Ճանապարհն անցնելիս ինչ-որ մեկը պարբերաբար գոռում էր, մյուսները ցանկանում էին հետ վերադառնալ, բայց հետդարձի ճանապարհ չկար։ Հետևից գալիս էին մարդիկ, և անհնար էր շրջանցել նրանց (ավելի ճիշտ, չարժեր փորձել)։

Թռիչք կամրջից

Մշտական լարվածությունից մկաններդ հոգնում էին, ոտքերը երբեմն ծալվում, հաճախ ուղղակի գրկում ես ժայռը ճոպանի հետ, որպեսզի շունչ քաշես։ Եթե դուք վախենում եք բարձրությունից, ուրեմն արժե փորձել։ Կամ ձեզ մոտ հիստերիա կսկսվի կամ դուք ձեր մեջ ուժ կգտնեք և կհաղթահարեք ամբողջ ուղին։

Բարեբախտաբար, մեր դեպքում հիստերիաները կարճ էին, և բոլորն ինքնուրույն տեղ հասան։

Արդյունքում բարոյական բավարարվածություն, բուռն զբացմունքներ ստացանք։ Նայում ես հետ և զարմանում` միթե դու ես անցել ժայռով։ Դրանից հետո զիփլայնը ձեզ մանկական կարուսել է թվում։

Հ.Գ. Թեև առաջիկայում ինձ չեն կարող ստիպել նորից անցնելVia Ferrata-ն…

Բայց բոլորի նախասիրությունները տարբեր են։ Yell-ում նորույթների շարքում է ԿամԱզով Off-road-ը։

Այո, հենց դրանով, բայց դուք լինելու եք թափքի մեջ։ Իհարկե՝ ոչ որպես բեռ, այնտեղ հարմարավետ բազմոցներ են տեղադրված դրանց վրա փափուկ վայրէջք կատարելու համար` ցատկոտելով թմբերի, քարերի և այն ամենի վրայով, ինչ ընկնում է անիվների տակ։

Ի դեպ, հենց սրանով։

КамАЗ для Off-Road в экстрим парке Yell

ԿամԱզով չզարմանաք, երբ բեռնատարը ինչ-որ պահի «վայրէջք» կատարի «Ենոքավան» օդանավակայանում։

Նախագծի հեղինակները չեն պատրաստվում սահմանափակվել գոյություն ունեցող առաջարկներով։ Այդ մասին վկայում է նրանց զբոսաշրջային «ախորժակը»։

Այսպես, եթե Ենոքավանը` որպես հանգստի կենտրոն, 2017թ-ին գրավել է 55 հազար մարդ, ապա մինչև 2025թ-ը, ինչպես հաղորդեց «Yell Extreme Park» նախածգի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, նրանք հույս ունեն հասցնել այդ թիվը մինչև 250 հազարի։

Հանգստացողների հիմնական հոսքը գնում է Հայաստանից, արտասահմանցիների շարքում գերակշռում են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած զբոսաշրջիկները։

Այժմ պատրաստվում է Ենոքավանի ենթակառուցվածքի գլխավոր մակետը, որից հետո պարզ կլինի, թե իրենից ինչ կներկայացնի զվարճանքների ապագա պարկը։

Նախատեսում են ստեղծել էթնոգյուղեր, Երևանից Ենոքավան թռիչքներ գործարկել (այնտեղ առայժմ «թռչում» է միայն ԿամԱզը) և այլն։ Ի դեպ, այժմ Ենոքավան է թռչում (թեև վայրէջք չի կատարում, այլ ուղղակի պտտվում է) երկտեղնի զբոսաշրջային ինքնաթիռը Արցախից։

Экстрим парк Yell

© SPUTNIK / DAVID GALSTYANYell Extreme Park

Պարկի ստեղծողները երազում են ևս մի բանի մասին` գործարկել ամենաերկար զիփլայնը, հիմա տեղ են փնտրում։ Առայժմ դուք կարող եք անցնել տարբեր երկարությամբ յոթ ճոպաններով։

Չիբուխչյանի խոսքով` այդ ամենի համար նրանք հույս ունեն ներգրավել 2,5 միլիոն դոլար։ Հիմա Ենոքավանի զարգացման նախագծում ներդրված է 7-8 միլիոն դոլար, որից 500 հազար դոլարը` Yell Extreme Park-ում։

«Yell Extreme Park»
«Yell Extreme Park»
«Yell Extreme Park»
«Yell Extreme Park»

Yell Extreme Park-ը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտ։ Պարկը հնարավորություն է տալիս զբաղվել էքստրեմալ մարզաձևերով և վայելել զվարճանքները առանց պրոֆեսիոնալ պատրաստվածության։ Զիփլայնով առաջին թռիչքն իրականացվել է 2015թ-ի հուլիսի 26-ին։

Առաջարկվում են նաև թռիչքներ պարապլանով, լեռնային հեծանիվ, պարաններով արգելքները հաղթահարել` Rope Park, փեյնբոլ։ 2017թ-ից պարկում գործում են նաև ժայռամագլցում, բացօթյա քվեստ-խաղեր։

Posted in մայրենի

Տատիկը և թոռնիկը

Լինուե չիլինում մի տատիկ է լինում որը երազում է թոռնիկ ունենալ:ԵՎ մի օր նրա երազանքը կատարվում է:Անցնում է յոթ տարի թոռնիկը դարցավ յոթ տարեկան:Թոռնիկի մայրն ու հայրն երկրից դուրս են գնում և երեխայի թողում են տատիկի մոտ:
-Տատ՜իկ տատ՜իկ իսկ ու՞ր են գնացել մայրիկն ու հայրիկն:Հարցրեց թոռնիկը:
-Գնացել են ուրիշ երկիր:Պատասղանեց տատիկը:
-Լավ գնա՛ ինձ համար ջուրբեր:Ասեց տատիկը:Թոռնիկը ջուր բերեց:Տատիկը խմեց և ասաց՝
-Օ՜հ ես ինչ համեղ ջուրեր:
Երեղայի ծնողները վերադառնում են և տանում երեխային տատիկի մոտից և տատիկը այդ ցավի չդիմանալով մահանում է:

Posted in մայրենի

Գործնական քերականություն

52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչում է (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում (տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ են դառնում (դառնալ) ու որպես անձրև տեղում են (տեղալ):


62. Ա) Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո՛վ փոխարինիր):

Բառեր օգտագործման։ Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Արջը գլուխը բարձրացրեց։
Այս նախաասության մեջ գլուխ բառը օգտագործված է ուղիղ իմաստով (մարմնի մաս)։

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Սարի կատարին ինչ-ոչ բան է փայլում։

Այս մարդը գլուխ չունի:
Այս մարդը խելք չունի։

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
Այս նախաասության մեջ գլուխ բառը օգտագործված է ուղիղ իմաստով (գրքի մաս)։

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
-Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա։

Գերանի գլխի՛ց բռնիր:
Բ) Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Իմ կարծիքով  ասյ բառերը ցյուցենտալիս իմաստը:

64. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,
աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած — գառներ արածող
Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող
Չարամիտ — չար միտք ունեցող
Լեռնագագաթ — լեռան գագաթ
Արա­գահոս — արագ հոսող
Հարթավայր — հարթ վայր
Աստղագիտություն — աստղերի գիտություն

Posted in մայրենի

Կարդա՛ Հովհաննես Շիրազի 《Իմ սուրբ հայրենիք》 բանաստեղծությունը։

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, շարժո՞ւմը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:
    ԻՄ կարծիքով բանաստեղծության մեջ գերակշռում է ձայնը քանի որ հաղինակը ցանկանումեր ասել որ շատ է պաշտում հայրենիքը և եթե է հայրենիք մի քիչ ցավ զգա նա ինչպես ցանկացած հայ ավելի մեծ ցավ կզգա:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
    Կարմիր, կապույտ, նարնջագույն, անաչ,շականակագույն,վարդագույն,մանուշակագույն, երկնագույն, շականակագույն,դեղիկ:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ըտրեցի այս տողերը, քանի որ հեղինակ չի ցանկանում գոռալ Հայրենիքի հանդեպ ունեցած սերը այլ ցանկանու է դա ապացուցել: Վստահ եմ որ հեղինակի գրած այս տողերի հետ բոլորն հայերնել համաձայնեն <Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց>:

4, Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
<<Ես քեզ համար պատրաստեմ ամենինչի Հյրենիք>>

5, Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը։

Մի սուրբ Հայրենիք դու սրտիս մեջ ես ոչթե խոսքերիս:Չեմ ուզում գոռալ, բայց իմացի՛ր, որ սիրում եմ քեզ։ԵՎ եթե քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Posted in մայրենի

Գործնական քերականություն

45. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում  տրվածներից մեկը գրի՛ր:

Որ խոսքր կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր):

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կա­պեր. երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խո­նարհ էր. իջեցներ)

Դռան Ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի)

46. Տրված բառերի այլարմատները (այլ արմատից կազմված) հականիշները գրի՛ր։

Օրինակ՝ բարձր — ցածր
Տալ — վերցնել

Սիրուն — տգեղ
Լավ — վատ
Մեծ — փոքր
Վերև—ներքև
Ուշադիր — անուշադիր
Բարեկամ — թշնամի
Աղքատ — հարուստ
Կուշտ — սոված
Դիտավորյալ — պատահական
Հիշել — մոռանալ
Վառել — Ջրել
Դրական — բացասական
Հրաժեշտ — ողջույն
Տալ — վերցնել
Հյուսել — քանդել
Թույլատրել — արգելել
Ընկնել — վեր կենալ
Գումարել — հանել
Թափթփել — հավաքել
Պապանձվել — խոսել
Գիշեր — ցերեկ
Ելք — մուտք
Ավարտել — սկսել
Օգնել — վնասել, խանգարել
Արագացնել — դանդաղեցնել

50.  Հարցերին պատասխանի´ր (կարող ես նաև հումորով գրել) .

Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա:
Չեմկարողանում հաշվել:

Բնակարանն ինչպե՞ս է կահավորված :
Չեմ տեսել:

Այնտեղ ովքե՞ր են ապրում: Ինչպե՞ս են ապրում:

Կենդանիները:Մարդկանց պես:

Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

Հանգիստ:

51. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ — ամպել
Ծաղիկ — ծաղկել
Վար — վարել
Կար — կարել
Սուգ — սգալ
ԵրգԺ — երգել
Ժողով — ժողովել
Օճառ — օժառել

բ) Գող — գողանալ
Վախ — վախենալ
Քար — քարանալ
Մահ — մահանալ
Մանուկ — մանկանալ
Էջ (իջ) — իջնել
Մայր — մայրանալ

Posted in մայրենի

Մայրենի

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Հայաստանն իմ տունն է․․․․»։

          Հայաստանը իմ տունն է


Ես ծնվել և մեծացել եմ այսեղ Հայաստանում, Հայաստանը իմ տունն է:Իսկ  հիմա երբ պատերազմ է և այդքան մարդիկ են կոտորվում ես շատ եմ ցավում  քանի որ մեր ազգը քիչ է իսկ այսպես ավելի է քչանում: Ադրբեջանն այդքան մեծ  երկիր է  բայց չեն բավականվում իրենց ունեցածով,Հայաստաննել են ցանկանում գրավել  բայց երբեք չեն կարողանա գրավել քանի որ մեր հայ զինվորները միշտ զգոն կանգնած են սհմանին:Ադրբեջանցիների թերությունն այն է որ նրանք վախկոտ են  և այդ վախով կյանքու ոչնչի չեն հասնի: