Category: մայրենի
Մայրենի
1.Կարդա՛ Հ. Թումանյանի 《Անխելք մարդը》 հեքիաթը։
2.Քեզ դուր եկա՞վ այն։ Ի՞նչ խորհուրդ կտաս անխելք մարդուն։
Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, քանի որ շատ հետաքրքիր էր:Ես անխելք մարդուն խորհուրդ կտայի, որ օգներ ծառին, քանի որ այդպես և ինքը կհարստանար և օգուտ կտար ծառին: Իսկ հետո ընկերություն կաներ այդ աղջկա հետ ապագայում, կամուսնանար և հարուստ կլիներ և այդպես կօգներ աղջկան երջանիկ լինել և ի վերջո գայլը նրան չէր ուտի:Աստված նրան հնարավորություններ տվեց, բայց նա ոչ մի հնարավորությունից չօգտվեց:
Մայրենի
- Կարդա՛ բոլոր հատվածները և գրիր զգացողություններիդ մասին՝Հովհաննես Թումանյանի մասին. պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.
2.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք քո նախընտրած վերնագրով։
Մրգերը
Կար չկար մի աղջիկ կար: Նրա անունը Անի էր: Անին շատ էրսիրում մրգեր: Ամեն կիրակի նա գնում էր գյուղ և օգնում պապիկին ջրելու և բուժելու այգու ծառերը, որպեսզի աշնանը
համտեսի իր սիրած մրգերը: Պապիկն ամեն անգամ գովում էր Անիին: Եկավ աշունը: Անին շատ էր ուրախացել, որ իր օգնության շնորհիվ պապիկի այգին առատ բերք էր տվել ու
ինքը կարող է իր սիրած մրգերը քաղել և ուտել:
Նվարդ Թումանյան«Հուշագրություն»

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.
Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
Գործնական քերականություն
261․ Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ) կամ բոլոր (ը)բառերը:
Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:
Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:
Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:
Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
Ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
Բոլոր երկրներում եղել Է:
Բոլորը նույն բանն են պնդում:
Ամբողջը կրակի բաժին դարձավ:
264. Ամենից բառի, ամենա-, -ագույն ածանցների օգնությամբ կազմի´ր տրված ածականների բոլոր հնարավոր ձևերը (գերադրական աստիճանը։
Ճոխ-ճոխագույն, ամենաճոխ
կարճ-ամենակարճ,
ուրախ-ուրախագույն, ամենաուրախ
նվազ-ամենանվազ, նվազագույն
սքանչելի-սքանչելիագույն, ամենասքանչելի
հիանալի-ամենահիանալի, հիանալիագույն
խոր-խորագույն, ամենախոր
խորհրդավոր-ամենախորհրդավոր, խորհրդավորագույն
մութ-ամենամութ, մթագույն
նուրբ-ամենանուրբ, նրբագույն
սուրբ-ամենասուր, սրագույն
չքնաղ-ամենաչքնաղ, չքնաղագույն
քաղցր-ամենաքաղցր, քաղցրագույն
սիրուն-ամենասիրուն, սիրունագույն
Գործնական քերականություն
252. Առածները լրացրո´ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց բարիք:
Ջրի բերածը ջուրը կտանի:
Տերովին տերն է պահել.ծառային գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց պետք է դուրս գալ:
Ինչքան զետնի երեսն է, յոթ էնքան գնտնի տակն է:
253. Նախադասությունները լրացրո´ւ:
Գրածդ բայը (բայերը) ընդգծի´ր և եղածների հետ համեմատի´ր:
Եթե միշտ նույն եղանակը լիներ,…… :
Եթե մարդիկ իրար միտք կարդային,…. :
Եթե ձիերը թևավոր լինեին,……. :
Եթե ձայներր տեսանելի ու շոշափելի լինեին, :
254. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում այն ուղղակի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:
Կարմիր կովն իր կաշին չի փոխի:
255. Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այլ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքներր:
Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը հայտնի, ասում է.
-Ընկե՛ր ջան. թե քեq դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերր ձրի կտրեմ:
Փոխ է տալիս, լավության տակից դուրս զա, զլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը , քեցնից երես դարձնեն:
258.Կետերի փոխարեն գրի´ր հնչյուն, թնդյուն, շաոաչյուն և հնչուն, թնդուն, շառաչուն բառերը:
Իմ մանկության օրերին հորդահոս ու … գետ եմ տեսել: Լեռներում միայն … արձագանքր մնաց:
Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի …:
Մանկան … ծիծաղը վարակեց մեծերին:
Այդ մարտի … լսվում էր բավական հեռվում:
Ինձ կանչեց-բերեց մեր գետի …
Մայրենի
1.Պատրաստվի՛ր քննարկման՝ Լևոն Շահնուր. «Փաթիլ》։
2.Անծանոթ բառերը բացատրի՛ր:
խելքահան-հրապուրիչ
հրապույր-հմայք
3.Դուրս գրի՛ր նաև բարդ, ածանցավոր 5-ական բառ:և
Բարդ
Իրարանցում,անծայրածիր, ամենափխրուն, աստվածակերտ, ճ,պատրաստակամություըն:
Ածանցավոր
Տխրություն,ուրախություն, ողջույներ, չգիտեր, պատրաստակամությամբ, անիմանալի:
Մայրենի
- Կարդա՛ Լևոն Շահնուրի «Փաթիլը» պատմվածքը:
- Անծանոթ բառերը բացատրի՛ր:
խելքահան-հրապուրիչ
հրապույր-հմայք - Գրի՛ր կարծիքդ պատմվածքի վերաբերյալ:
Մայրենի
1.Պատրաստվի՛ր Վ․ Սարոյանի 《Բան ունեմ ասելու》պիեսի քննարկմանը։
2.Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ հատվածը՝
ճ/ն Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից:
Ավելի լավ է ուրախացնենք բոլորին քան տխրեցնենք թեկուզ զգացմունք չունենք մյուսի հանդեպ:Պետք է չնեղացնենք մեր դիմացինին քանիոր նրանքել սիրտ ունեն և պետքչի նրանց սիրտը կոտրել:
3.Գրի՛ր վերաբերմունքդ պիեսի վերաբերյալ։
Ինձ համար այս պիեսը և հուզիչեր և զվարճալի և հետաքրքիր ինձ այս պիեսը շատ դուրեկավ:
Մայրենիի հաշվետվություն
Այս տարի մենք ավելի գիտելիքներ ձեռքբերեցինք և մեր մայրենի լեզուն ավելի յուրովի զարգացրեցինք:Ճանաչեցինք նոր հեղինակների օրինակ՝Վահան Տերյան, Համո Սահյան,Վիլյամ Սարոյանը և այլն:Այս տարի կարդացելենք՝ լեգենդներ,բանաստեղծություններ,պատմվածքներ,պիեսներ:Կատարելենք թարքմանություններ,շարատրություններ և լեզվական առաջադրանքեր:Այս տարի կարդացելեմ՝Մանկան Աստվածաշունչը,Ռապունցել բարբարուկը,Երեք փետուր,Մատնաչափիկի ճանապարհորդությունը իսկ հիմա կարնում եմ Փոքրիկ արքայադուստրը:Այստեղից կարողեք տեսնել մայրենիից կատարած աշխատանքներս: