Posted in հայրենագիտություն, Uncategorized

ՍԱՍՈԻՆ

Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համար–

[էջ 212]

վում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

Սասուն լեռնաշխարհը իր հյուսիսային լանջով հարում է Մուշի դաշտին, իսկ հարավում` Վերին Միջագետքի այն հարթություններին, որոնք սահմանակից են Արևմտյան Տիգրիսի ու նրա ձախափնյա վտակների հովիտներին։ Սասնա սարերից ձյան հալոցքից ու անձրևներից գոյացած կարկաչահոս աղբյուրներն ու գետակները իրենց հորդահոս ջրերով ծնունդ են տալիս բազմաթիվ գետերի (Բաթման, Խարազան և այլն), որոնք դեպի Արևմտյան Տիգրիս են հոսում։

Սասուն լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասով անցնում է Կորդուքի շղթան, որի հետ հարավ-արևմուտքում կապված է Անդոկի լեռնաբազուկն իր նույնանուն գագաթով։ Այս լեռնաբազուկից արևելք ընկած է Կեպին սարը։

Մարաթուկ լեռը, որի վրա կառուցված է ս. Աստվածածին վանքը, Սրվանձտյանը անվանում է «սուրբ և բարեպաշտ» և Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։ «Հընը Մարաթուկ վկա. տհընը սուրբ Մարաթուկ գինա»։ Ծովասարը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում։ Լեռը Ծովասար է կոչվել գագաթին եղած ծովակի (լճի) պատճառով։ Այս դալարագեղ ու ծաղկավետ սարը եղել է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսների «սեհր անելու տեղ» (զբոսավայր)։

Ծովասարի արևմտյան լանջերից է հոսում Անդոկաջուրը, որը բազմաթիվ վտակներ ընդունելով, դառնում է Բաթմանի գետ։ Այստեղ է «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունում հիշատակվաւծ կամուրջը, որը տանում է Հաջո քաղաքից (հարավային Սասուն) դեպի Տիգրանակերտ:

Ծովասարը և Մարաթուկ սարերի աղբյուրները սկիզբ են տալիս Սասնա գետին։ Հետագայում նա կոչվում է Խարազանի գետ։ Դեպի արևելք հոսող գետակները իրենց ջրերը տանում են դեպի Բիթլիս-չայ։

Սասունի ժողովուրդը վարում էր գերազանցապես նահապետական կյանք, այսինքն՝ մի տան մեջ կարելի էր հանդիպել մի քանի տասնյակ մարդու, որոնք մի գերդաստան էին կազմում։

[էջ 213]

Սասունցիները աշխատասեր, ազնիվ և քաջ էին։ Քաջության մեջ տղամարդկանցից ետ չէին մնում նաև կանայք, որոնք ազատ գործածում էին հրազենը։ Սասունցին իր քաջությունը պահպանել է հին ժամանակներից և սերնդե-սերունդ անցել է նրա ազատասիրությունը, որին նպաստել է նաև նրա երկրի անառիկ դիրքը։ 1894 թվականին Գելիեգուզան, Շենիկ, Սեմալ, Տալվորիկ և ուրիշ գյուղերի բնակիչները կռվելով քուրդ զինված հրոսակների դեմ, հաղթեցին և ետ մղեցին թշնամուն ու շրջակա ռազմատենչ ցեղերի վրա ահ ու սարսափ տարածեցին։ Հետագայում դուրս եկան թուրք կանոնավոր զորքերի դեմ, կենտրոնացան Անդոկ լեռան վրա և իրենց անվեհեր քաջությամբ հրաշքներ գործեցին։

Սասունցիները նույն բարբառով չէին խոսում, այսպես օրինակ, տալվորիկցիների բարբառը միանգամայն տարբեր էր շատախցիների բարբառից։

Սասունցիների հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Արախչիները կամ գնում էին պատրաստի կամ հաճախ գործում էին կանայք բրդից կամ մետաքսից։ Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։

Սասունցիների կոշիկները պատրաստվում էին կաշվից։ Բայց շատ տարածված էր նաև այծի մազից (խարուկ) պատրաստված կոշիկների գործածությունը։ Իսկ ձմռանը ձյան վրա քայլելու համար գործածում էին փայտյա կոշիկներ, որը կոչվում էր լաքան։ Դա թույլ չէր տալիս խրվելու ձյան մեջ։ Ի դեպ, դա փայտյա մի տախտակ էր, որը ոտքին ամրացնում էին կապիչներով։

Տները Սասունում, ճնշող մեծամասնությամբ, միհարկանի էին, սակայն պատահում էին նաև երկհարկանի տներ։

[էջ 214]

Տալվորիկում կարելի է հանդիպել նույնիսկ երեքհարկանի շենքերի։

Սասունը հարուստ է անտառներով, որոնք հիմնականում տարածված են Սեմալի մոտ, Տալվորիկի լեռնալանջերում, Ղուլփի կամ Խուլփի գյուղերի սահմաններում, ինչպես նաև Ընձաքարի մոտ։ Սասունի անտառները ժամանակի ընթացքում մարդիկ անխնա կտրատում էին և օգտագործում իրենց կարիքների համար, հատկապես որպես վառելիք։ Անտառը շատ շուտ էր վերականգնվում և երբեք չէր զգացվում անտառանյութի պակաս։ Բացի անտառից, Սասունը հարուստ էր նաև խոտային բուսականությամբ, որտեղ աչքի էին ընկնում երեքնուկը և խավրծիլը։ Խավրծիլ բույսը ունի լայնատարած մեծ տերևներ և ուղղաձիգ երկար զոխ, որը վերջանում է մի փոքրիկ փնջով։

Սասունի լեռներում, հատկապես արևոտ մասերում աճում է կազը։ Կազը ունի գեղեցիկ մանքիշակագույն և դեղին ծաղիկներ, որոնք թաղված են փշերի ծոցում։ Այդ ծաղիկները համեղ կեր են ոչխարների համար։ Կազի խոշոր տեսակի թփերը այնքան մեծ են, որ երբեմն մի թուփը դառնում է մի շալակաբեռ։ Կազը կտրելու համար գործածում են մի հատոց կամ մի հաստ դանակ՝ կեռ ծայրով (տեղացիների լեզվով քշուշ)։ Կազը տալիս են հատկապես եզներին, որը ուժ է տալիս կենդանուն և գիրացնում։

Պտղատու ծառատեսակներից տարածված է ընկուզենին և պատահական չէ, որ Սասունում շատ տեղանունների հիմքում ընկած է ընկույզ բառը, օրինակ՝ Գելիեգուզան գյուղի անունը եթե քրդերենից թարգմանենք հայերեն, կստացվի ընկույզաձոր, ինչպես նաև Ընկույզնակ գյուղը, որի հիմքում ընկած է ընկույզ բառը։ Պտղատու ծառատեսակներից տարածված են թզենին, տանձենին, խնձորենին, ծիրանին, թթենին։ Սասունում աճում է նաև խաղող, որի մշակությամբ հայտնի է Ղանքի կամ Խիանքի շրջանը։

Սասունում գյուղատնտեսության համար հողային ընդարձակ տարածություններ չկային, իսկ եղած հողակտորները ընկած էին այս կամ այն տեղ, ձորամեջերում, գետակների ափերին։ Արհեստական պարարտացման համար օգտագործում էին գոմաղբը։

[էջ 215]

Լեռնային մասերում զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, որոնց մեջ աչքի էր ընկնում նաև գլգելը1, որը հատուկ է Սասունին և մասամբ էլ Մուշին։ Առավել տաք շրջաններում զբաղվում էին բամբակագործությամբ։ Տարածված էր նաև շերամապահությունն ու այգեգործությունը։ Սասունում ստացված հացը իրեն լրիվ բավարարում էր, այնպես որ սասունցիները ոչ մտածում էին ուրիշ տեղից հաց գնելու և ոչ էլ ուրիշ տեղ հաց վաճառելու մասին։ Սասունում մշակում էին նաև կտավհատ, կանեփ, սիսեռ, կարտոֆիլ, շաղգամ, կաղամբ։

Սասունի գյուղատնտեսության մեջ զգալի տեղ է բռնում նաև անասնապահությունը։ Այստեղ պահում էին կով, եզ, ոչխար, այծ, ձի, էշ, ջորի։ Սասունցիների համար ամենասիրելի կենդանին ոչխարն էր, որին մաքի էին ասում։ Սասունի ոչխարները սպիտակամազ էին և կակուղ բուրդ ունեին: Պահում էին նաև մեծ թվով այծ, որը ավելի շատ էր կաթ տալիս։ Շենիկ և Սելամ գյուղերը հայտնի էին իրենց խաշնարածությամբ։ Շենիկ գյուղն ուներ մի ընդարձակ մարգագետին, որը կոչվում էր Մրկեմուզան։

Շերամապահությամբ աչքի էին ընկնում Ղուլփի և Ղիանքի շրջանները՝ այդ թվում Իշխնձոր, Արազուն և Փարգա գյուղերը։ Իսկ մեղվաբուծությամբ զբաղվում էին համարյա ամենուրեք։ Տալվորիկը համարվում էր մեղվաբուծության գլխավոր շրջանը։

Սասունում շատ էր տարածված մանանան կամ կազբան, որը ծառերի վրա իջնում է հուլիս ամսին։ Մանանան չի թափվում անձրևի կամ ձյան տեսքով, այլ կամաց-կամաց աննկատելի ծածկում է ծառերի տերևները։ Այդ օրերին օդը մառախլապատ է լինում, կարծես թե մշուշով վարագուրված։ Մանանան հավաքելու համար լվանում են ծառի տերևները և հյութը լցնում ամանի մեջ։ Երբ մանանան նստում է ամանի հատակին և ջուրը առանձնանում է, ապա այն լցնում են կաթսայի մեջ և լավ խառնելով եփում։ Եփած մանանան

——————————–

1 Գլգելը ունի բարձր ցողուն, որի ծայրին գլխիվայր կախված է կլոր, սպիտակ հատիկներով լի ողկույզանման մի գունդ, մոտավորապես շամամի մեծության։

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Զվարթնոց թանգարան

1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար՝ տաճարի ճարտարապետի անունը։

Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է։ Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (VII դար), Աղվանքում՝ Լյակիթի (VII դար), Անիում՝ Գագկաշեն Սուրբ Գրիգոր (XI դար) եկեղեցիները։

1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։

1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են:



 

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Տաթևի ճոպանուղի

«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ:Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:
«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի  համայնքի զարգացմանը[3]։
«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:  Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի: Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Եռաբլուր պանթեոնՀայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատուն, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության կարգադրությամբ։ Գտնվում է Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Բլրի բարձրությունը 951 մ է, իսկ պանթեոնի տարածքը՝ 19,22 հա[1]։

Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա.Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։

Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանիազգային հերոսներ Վ. Սագսյանի, Ջ. Աբհամյանի, Մ. Մելքոնյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները : Համալիրը պահպանում ե հսկում է գերեզմանատան զինվորականպահակային ծառայությունը։ 1995-ից գործում է «Եռաբլուրզինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների եզինվորների ծնողների» կոմիտեն

 

 

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

 

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Դադիվանք

Դադիվանքը (կամ Խութավանքը) հայկական վանք է, որը գտնվում է 1100 մ բարձրության վրա: Ստուգաբանական տարբերակներից մեկի համաձայն` վանքի անունը կապված է  Սուրբ Դադիի հետ, որը եղել է Թադեոս առաքյալի աշակերտը և Հայաստանում քարոզել է քրիստոնեությունը: Երկրորդ տարբերակը գալիս է «խութ» (բլուր) և «վանք» (վանք) բառերից, այսինքն` բլրի վրա գտնվող վանք:

Ամրոցներ

Այցելելով Արցախ (Լեռնային Ղարաբաղ), դուք պետք է անպայման տեսնեք Տիգրանակերտ, Շուշի-Բերդ, Մայրաբերդ և Կաչաղակաբերդ ամրոցները:

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Հունոտի կիրճ (Ջդրդրուզ)

Խորհուրդ է տրվում այցելել Հունոտի կիրճը: Այս տեղը զարմանալի է իր գեղեցկությամբ և անփոփոխ բնությամբ, որը շրջապատված է գեղեցիկ լեռներով: Տաք եղանակին կարող եք լողալ գետում, ջուրը շատ թարմացնող է: Որոշ զբոսաշրջիկներ գիշերը այստեղ են անցկացնում վրաններում և վայելում անիրական գեղեցկությունը: Կարելի է նկարագրել այս տեղը, որքան ուզում եք, մենք պարզապես առաջարկում ենք սկզբից տեսնել լուսանկարը, իսկ հետո իրականում: Եվ այո, ձեզ հետ անպայման հարմարավետ կոշիկներ կվերցնեք:

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարներԱյստեղ կա հին խաչքարերի մեծ հավաքածու: Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար (Ղալինջաքար) ամրոցը: Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն:

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Հայոց Պատմություն. Երևանի Բերդ

Երևանի բերդը անուն է ձեռք բերել, երբ Իրանի շահ Իսմայիլը 1502 թվականին գրավել է Երևանը և այն հանձնել Րևան խանին: Վերջինիս օրոք էլ Երևանը դարձել է խանության կենտրոնը, ինչը ռազմական շատ կարևոր նշանակություն ուներ: Երևանի բերդը այդպես վերակառուցվում էր և զարգանում էր Րևան խանի օրոք, երբ 1583 թվականին թուրքերը գրավում են այն և Ֆարհադ փաշան սկսում է կրկին վերակառուցել բերդը /թուրքերի գրավումից հետո այն կրկին վնասվել և տեղ-տեղ քանդվել էր/: Բերդի 45 օր տևած շինարարության համար Ֆարհադ փաշան օգտագործել է մի քանի ավերված եկեղեցիների և գերեզմանների քարերը։ Երբ հերթը հասել է «Երկու երեսի» եկեղեցուն, Առաքել անունով մի վարդապետ կարողացել է եկեղեցին պահպանելու թույլատրություն ստանալ փաշայից։ Սակայն հետագայում բոլոր կանգուն մնացած եկեղեցիները վերածվել են ախոռների։ 1639թ. պայմանագրով Հայաստանի արևելյան մասն անցավ Պարսկաստանին: Երևանը դարձավ համանուն խանության վարչական կենտրոնը, իսկ բերդը՝ խանի և սարդարի նստավայրը: 1679թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ բերդը վերածվեց ավերակների: Զալ խանը, Պարսկաստանից լրացուցիչ միջոցներ ստանալով, կարճ ժամանակում վերականգնեց այն:

Ինչպես տեսնում եք, թուրք փաշաները և պարսից խաները շատ մեծ գործեր են արել Երևանի պահպանության համար, ինչը թեկուզ և չի եղել հայերին օգնելու համար, բայց այսօր մենք ունենք մի Երևան, որը պահպանվել է նրանց կողմից:

Երևանի բերդը 1724թ. գրավեցին թուրքերը: 1735թ. պարսիկների վերագրավելուց հետո մինչև 19-րդ դարի սկիզբը բերդը խանի նստավայրն էր: Վերջին՝ Հուսեին Ղուլի խանի օրոք այստեղ կառուցվեցին շքեղ պալատ, հարեմ, բաղնիքներ, վառոդարան, մզկիթ: Ընդարձակ հրապարակում գտնվող արհեստանոցները և խանութները պատկանում էին հայերին: Աշխատանքն ավարտելով՝ երեկոյան նրանք վերադառնում էին քաղաք: Բերդում ապրում էին միայն պարսիկներ:

Դա նշանակում է, որ հայերը միևնույն է կորցրել էին իրենց բերդը, քանի որ իրավունք չունեին ապրել բերդում: Հայերն ապրում էին միայն քաղաքում:

Հետո սկսվեցին ռուս-պարսկական պատերազմները:Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում Երևանի բերդի գրավումը դարձել էր գերխնդիր, ռուսական զորքերը երեք անգամ պաշարեցին Երևանի բերդը։ Այդ ժամանակաշրջանում Պարսկաստանի ամենավտանգավոր ախոյանը Ռուսական կայսրությունը փորձում էր իշխանություն հաստատել արևելքում՝ այդպիսով իսկ անհանգստացնելով որոշ եվրոպական մեծ տերությունների, մասնավորապես Անգլիային և Ֆրանսիային։ Ուստի այդ երկրներից ստացված զինվորական օժանդակությունների շնորհիվ Երևանի բերդը դարձել էր անառիկ ամրոց։ Սա էր պատճառը, որ ռուսական զորքը ռուս-պարսկական պատերազմների ընթացքում երեք անգամ գրոհելուց հետո միայն կարողացավ գրավել բերդը։ Անառիկ բերդի գրավման համար սահմանվել էր նույնիսկ հատուկ մեդալ, ինչը ապացույցն է այն բանի, թե որքան բարենպաստ աշխարհագրական դիրք ուներ Երևանը ռուսների համար:

Երևանի 2609 ամյակին, հենց հոկտեմբերի մեկին, ռուսներին հաջողվում է գրավել Երևանի բերդը Պասկևիչի գլխավորությամբ: Պասկևիչը պարգևատրվել է <<Կոմս Էրիվանսկի>> մեդալով: Իսկ  բազմաթիվ հայեր պարգևատրվել են «Երևանի բերդի գրավումը» մեդալով։

Հենց այդ ժամանակ էլ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարել է, որ հայերը պետք է պատրաստվեն Հայաստանն ազատագրելուն: Նա ասել է, որ արյունով պետք է ներկվի երկիրը մի անգամ, իսկ հետո երկիրը կապրի ազատ:

Ահա թե ինչ զարգացումներով և անկումներով լի պատմություն է ունեցել Երևանի բերդը: