Posted in բնագիտություն

Մարմինների էլեկտրականացում

Հին Հունաստանում նկատել էին, որ սաթե առարկաները բրդով շփելիս ձեռք են բերում թեթև մարմիններ ձգելու հատկություն: Այդպիսի հատկությամբ օժտված է ոչ միայն սաթը, այլև շատ այլ մարմիններ: Դրանում համոզվելու համար կարող եք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:
Էլեկտրականացած մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում: Դրանում համոզվելու համար կատարե՛ք հետևյալ փորձերը:
Ճկազանգվածե քանոնը մեջտեղից կախե՛ք թելով և լավ շփե՛ք մորթու կամ շորի կտորով: Եթե նրան մոտեցնեք նույն ձևով լիցքավորված մեկ այլ քանոն, կտեսնեք, որ քանոնները վանում են միմյանց:
Նույնը փորձը կատարե՛ք ապակե ձողերով, որոնք էլեկտրականացրել եք թղթով կամ մետաքսով շփելու միջոցով: Կտեսնեք, որ լիցքավորված ապակե ձողերը ևս վանվում են միմյանցից:
Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում: Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր:
Մարմինների էլեկրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով: Պարզ կառուցվածք ունեցող էլեկտրացույցը կազմված է ձողից և դրան փակցված թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնը լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից:
Գրականության հղումը էջ 62, 63

Հարցեր՝
1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը:
Դրանում համոզվելու համար կարող ենք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:


2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:
Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:


3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական:

Թղթով կամ մե տաք սով
շփ ած ա պա կու վրա ստացված լից քե րը պայ մա նակա նո րեն անվանել են դրական (ն շա նակ վում է «+»),
իսկ բրդով կամ մորթիով շփած ճկա զանգ վածի վրա
ստաց ված լից քե րը՝ բա ցա սա կան (ն շա նակ վում է «–»)։

Posted in բնագիտություն

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:

 Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
 Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր: 

technika_podarok.jpg

 Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի: Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ

120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg

Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Ուսումնասիրել նաև քննարկման համար՝ Գրականության հղումը 64-65 էջերը:

Հարցեր

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
    Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
  2. Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս: Կարող ես պատմել տեսանյութի տեսքով:
    Էլեկտրական հոսանքի հետ զգույշ պետք է վարվել։ Մեկ անզգույշ շարժում և մենք կարող ենք վառվել կամ հոսանքահարվել։ Ձեռքը մտցնել հոսանքի մեջ, փորձել այն վերանորոգել դա շատ վտանագավոր է եթե դու մասնագետ չես։

    3.Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ:
    Մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլ:


Posted in բնագիտություն, Uncategorized

Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը:Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:
     Նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն:
  2. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:
    Քանի որ եթե չլինի ջերմային էներգիա մենք չենք ունենա արևից եկող ջերմություն այդպիսով զուրկ կմնան բազմաթիվ օգտակար մրգերից և բանջարեղեններից բացի այդ ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է
  3. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Posted in բնագիտություն

Բնագիտություն

1. Թեմայի ամփոփում

  1. Այն երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են Քիմիական երևույթ:
  2. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը,  որից կազմված  կամ  պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են Ֆիզիկական երևույթ:
  3. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց վիճակը, չափերը, ձևը, կոչվում են Ֆիզիկական երևույթ:

4. Ներքոհիշյալ շարքից ընտրել ո՞րն է քիմիական, ո՞րն է ֆիզիկական երևույթ.

  • սառույցի հալվելը-ֆիզիկական
  • երկաթի ժանգոտվելու երևույթը-քիմիական
  • փայտի այրումը-քիմիական
  • կայծակը և ամպրոպը-ֆիզիկական

2. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Կարող ես այս նյութն էլ ուսումնասիրել՝ 1.10 քիմիական նյութերի ազդեցությունը
1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է: 

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Թթվային անձրևները առաջանում են ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդներից: Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:
Շրջակա միջավայր:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Posted in բնագիտություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Փորձել սովորել գրքում նշված օքսիդների անունները։
Ջրի օքսիդ
Ածխածնի օքսիդ
Ծծմբի օքսիդ
Ազոտի օքսիդ
Ֆոսֆորի օքսիդ
Երկաթի օքսիդ

Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:

Կալցիումի օքսիդ-շինարարության մեջ

Ալյումինի օքսիդ-խեցեգործության մեջ

Ածխաթթու գազ-կիրառվում է հանքային ջրերի գազավորման մեջ

Posted in բնագիտություն, Uncategorized

Պաստա ֆետուչինի

viber_image_2020-04-17_11-52-27

Պատրաստելու համար անհրաժեշտ է՝

մակառոն ֆետուչինի-500գ.
հավի կրցքամիս-400գ.
լոլիկ-200գ.
սունկ-300գ.
ձիթայուղ-10մլ.
կարագ-80գ.
աղ-1թ/գ.
սև պղպեղ-0.5թ/գ
պանիր պարմեզան-100գ.
սերուցք-300մլ.
սոուս բալզամիկ

Posted in բնագիտություն, Uncategorized

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժր 0 բալ է, իսկ եթե քամու ուժր 12 բալ է, ապա փոթորիկ է, որի րնթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցր եղել է առագաստը, որի օգնությամբ մարդր հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

 

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՍՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Posted in բնագիտություն, Uncategorized

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

 

Posted in բնագիտություն, Uncategorized

Բնագիտություն

Հայաստանի ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 միլիարդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

Անվանում Թափվելու տեղ Գետի ընդհանուր երկարությունը (կմ) Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
Փամբակ Դեբեդ 86 86
Ձորագետ Դեբեդ 57 57
Դեբեդ Խրամ 178 152
Աղստև Կուր 133 99
Գետիկ Աղստև 48 48
Արաքս Կուր 1072 158
Ախուրյան Արաքս 186 186
Մանթաշ Ախուրյան 32 32
Մեծամոր (Սևջուր) Արաքս 40 40
Քասախ Մեծամոր (Սևջուր) 89 89
Գեղարոտ Քասախ 25 25
Ամբերդ Քասախ 36 36
Հրազդան Արաքս 141 141
Մարմարիկ Հրազդան 37-42 37-42
Մեղրաձոր Մարմարիկ 14,7 14,7
Դալար Հրազդան 13 13
Արայի Հրազդան 16 16
Գետառ Հրազդան 24 24
Ազատ Արաքս 56 56
Վեդի Արաքս 58 58
Շաղափ Վեդի 19 19
Արածո Արաքս 40 25
Արփա Արաքս 126 90
Դարբ Արփա 22 22
Հերհեր Արփա 28 28
Մանիշկա Արփա 16 16
Ելփին Արփա 23 23
Եղեգիս Արփա 47 47
Սելիմագետ Եղեգիս 22 22
Մեղրի Արաքս 32 32
Ծավ Արաքս 42 27
Ողջի Արաքս 88 56
Գեղի Ողջի 30 30
Որոտան Արաքս 179 119
Մասրիկ Սևանա լիճ 43 43
Ձկնագետ Սևանա լիճ 22 22
Վարդենիս Սևանա լիճ 28 28
Ծակքար Սևանա լիճ 28 28
Արգիճի Սևանա լիճ 51 51
Գավառագետ Սևանա լիճ 24 24
Posted in բնագիտություն

Բույսերի թարգմանություն

Քլորոֆիտում, Chlorophytum comosum                 

Դիմանում է -1.11C

Ջրի նկատմամբ ունի միջին պահանջկոտուտյուն

Չիսիրում արևի անմիջական ճառագայթ

ՈՒնի օդը մաքրելու հատկություն:

 

 

Ջրի նկատմամբ ունի միջին պահանջկոտուտյո

Դիմանում է -1.11C

Չիսիրում արևի անմիջական ճառագայթ

Ջրի նկատմամբ ունի միջին պահանջկոտություն

Չի սիրում արևի անմիջական ճառագայթ

Երիտասարդության սիմվոլ է:

 

Բեգոնյա, Begonia maculata

Դիմանում է -10C

Ջրի նկատմամբ ունի միջին պահանջկոտություն

Սիրում արևի անմիջական ճառագայթ:

 

 

Կալլա,Calla lilies

Դիմանում է -12C

Ջրի նկատմամբ ունի միջին պահանջկոտություն

Սիրում արևի անմիջական ճառագայթ

Հավերժության, հավատարմության սիմվոլ է:

 

Hedera helix,Բալտիական պլյուշ
Դիմանում է -28C
Շատ է ջուր սիրում
Սիրում է կավ և ավազ:

 

Begonia reniformis, Բեգոնիյա
Դիմանում է -9C

Ջրի նկատմամբ ունի միջին պահանջկոտություն

Սիրում արևի անմիջական ճառագայթ:

 

Syngonium podophyllum
Դիմանում է-1C
Շատ է ջուր սիրում
Չիսիրում արևի անմիջական ճառագայթ: