Posted in Պատմություն

Պատմություն

Երկրորդ պարապմունք․ Վերին Միջագետք
Միջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշշուրն էր, որի վաճառականները մ. թ. ա. XX–XIX դարերում առևտրական գաղութներ (ֆակտորիա) ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Աշշուրի թագավոր Շամշի-Ադադ I-ը (մ. թ. ա. 1813–1781 թթ.) Վերին Միջագետքի քաղաքները միավորել է մեկ հզոր պետության կազմում՝ Աշշուր մայրաքաղաքով: Սակայն նրա մահից հետո այն տրոհվել է: Մ. թ. ա. XVII դարի վերջին Վերին Միջագետքում կազմավորվել է Միտանի պետությունը, որի հիմնական բնակիչները խուռիներն էին: Միտանին ժամանակի հզորագույն պետություններից էր. Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատված նույնպես նրա կազմում էր: Լճաշենում, Արթիկում, Լոռիբերդում հայտնաբերված կնիքները և զենքերի ու զարդերի նմուշները վկայում են, որ Հայաստանի հնագույն բնակիչները սերտ կապեր են ունեցել այդ երկրի հետ: Մ. թ. ա. XIV դարում Միտանին թուլացել է և ընկել խեթերի տիրապետության տակ, իսկ հաջորդ դարում Ասորեստանն է նվաճել այն:Միտանիի անկումից հետո Հյուսիսային Միջագետքը և հարևան երկրները միավորվել են Ասորեստանի (գլխավոր կենտրոն Աշշուր քաղաքի անունով) աշխարհակալ տերության կազմում: Երկրի ռազմատենչ արքաները (Թիգլաթպալասար I, մ. թ. ա. 1116–1090 թթ., և ուրիշներ) հաճախ են արշավել նաև Հայկական լեռնաշխարհ:Ասորեստանը հզորության բարձրակետին է հասել մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսից մինչև VII դարի 1-ին կեսը: Նրա տիրապետությունն ու ազդեցությունը տարածվել են Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով, Պաղեստին և Փոքր Ասիայի հարավ: Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար Ասորեստանը մրցակցել է Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) հետ: Մ. թ. ա. VII դարի 2-րդ կեսից Ասորեստանն սկսել է թուլանալ: Նրա վաղեմի թշնամին՝ հզորացած Բաբելոնը, և նորաստեղծ Մարաստանը դաշինք են կնքել Ասորեստանի դեմ: Նրանց է միացել Պարույր Սկայորդին՝ հայկական զորքով: Մ. թ. ա. 612 թ-ին դաշնակիցները միացյալ ուժերով գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն (այժմ՝ Քույունջիկի բլուր՝ Իրաքում): Այդ արշավանքին մասնակցելու համար Պարույր Սկայորդին Մարաստանի թագավորից թագ է ստացել և ճանաչվել հայոց թագավոր: Մ. թ. ա. 605 թ-ին Ասորեստանը վերջնականապես կործանվել է:Մշակույթ: Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը: Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը:Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին):Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը` 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան: Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները:Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին:Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ  Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը:Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը:Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին): Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը:Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին: Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ:Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր:

Posted in բնագիտություն

Բնագիտություն

1. Թեմայի ամփոփում

  1. Այն երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են Քիմիական երևույթ:
  2. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը,  որից կազմված  կամ  պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են Ֆիզիկական երևույթ:
  3. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց վիճակը, չափերը, ձևը, կոչվում են Ֆիզիկական երևույթ:

4. Ներքոհիշյալ շարքից ընտրել ո՞րն է քիմիական, ո՞րն է ֆիզիկական երևույթ.

  • սառույցի հալվելը-ֆիզիկական
  • երկաթի ժանգոտվելու երևույթը-քիմիական
  • փայտի այրումը-քիմիական
  • կայծակը և ամպրոպը-ֆիզիկական

2. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Կարող ես այս նյութն էլ ուսումնասիրել՝ 1.10 քիմիական նյութերի ազդեցությունը
1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է: 

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Թթվային անձրևները առաջանում են ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդներից: Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:
Շրջակա միջավայր:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Posted in մայրենի, Uncategorized

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1. ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։
-,-,+,+
բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։ 
+,-

2․ Հաշվե՛ք.
ա) +38 ։ (–19)=(-2)
բ) –420 ։ (–15) =(+28)
գ) 0 ։ (–14)=(0)
դ) –600 ։ (–150)=(+4)
ե) –531 ։ (+3)=(-177)
ը) –121 ։ (–11)=(+11)

3․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) –3 · (-7) = 21,  
բ) –10 · (0) = 0,  
գ) –21 · (-2) + 3 = 45, 
դ) 6 · (-6) = –36,  
ե) –9 · * + 1 = –80,  
զ) 2 – 3 · (-20) = 20։ 

4․ Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4              դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4),
բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6),          ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35),
գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3),                  զ) –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9)

Posted in մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

70. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բառեր  ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկամպիտ):  Ստացված բառերի  իմաստները բացատրի´ր:

ա) Ջրահարս-ջրատար, ծովանկար-ծովաղոզուկ, բ) ժանգապատ-ժանգագույն, արծաթագույն-արծաթաջուր, գ) հողմածին-հողաթափ, ջրաղաց-ջրհոր, դ) զորագունդ-զորամաս, երկրամաս-երկրագունդ:

71.  Տրված բառերը գործածելով՝  պատմությո´ւն հորինիր:

Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել,  կարաս, կա­տար, կտուր, կապիկ, կատու:
Կապիկն ու Կատուն
Լինում է չիլինու մի կապիկ և կատու է լինում նրանք ծանոթանում են գազանանոցում և ծրագիր են մշակում և փախուստի դիմում:Նրանք մոլորվեցին և հայտնվեցին տանիքի կտուրին հետո ցատկեցին դեպի ներքև և մուր եղան:Մի սուրբան ծակեց կապիկին,վերկացան և տեսան որ դա ասեղ է,իսկ ասեղի կողքը կտորներ:նրանք խաղացին կտորներով հետո փայտերով և տերևներով կառուցեցին տնակ:Նրանք ուրախ ապրում են,բայց սպասքը կուտակվել էին իրար գլխի:Կապիկը լվացավ բոլոր սպասքը:Օրերից մի օր նրանց գտան և տարան ետ գազանանոց:


72.  Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ-անսիրտ, վախ-վախկոտ, քար-քարոտ,  մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկազարդ, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկեզօծ, արծաթ-արծաթագույն, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:



73. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ-օգնել, հույս տա:, հոգին առնել-սպանել: գլուխը  կորցնել-խուճապի մատնվել:  արևը խավարել-տխրել: բերանը ծռել-ծաղրել: հալից ընկնել-հոքնել: սիրտը վկայել-զգալ ինչվոր բան: գիշերը ցերեկ անել-ամբողջ գիշեր: երես դարձնել-նեղանալ: սիրտ անել-համաձայնել: բկին չոքել-ստիպել:

Posted in մաթեմատիկա

Ամբողջ թվերի բազմապատկումը

1. Հաշվե՛ք.
ա) (–8) · (+16) = -(8 · 16) = -128
բ) (+17) · (–4) = -(17 · 4) = -68
գ) (–1) · (+1) = -(1 · 1) = -1
դ) (+20) · (–18) = -(20 · 18) = -360
ե) (–7) · (+5) = -(7 · 5) = -35
զ) (+21) · (–6) = -(21 · 6) = -126
է) (–1) · (+7) = -(1 · 7) = -7
ը) (+15) · (–60) = -900

2. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.
ա) (–5) · (–7) > 0
բ) (+3) · (+9) > (+8) · (–7)
գ) (–8) · (+6) < 0
դ) (–14) · (–12) > (–10) · (+2)
ե) (+16) · (–5) < 0
զ) (+20) · (–1) < (–6) · (–3)

3. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
ա) (-9) · 3 = –27
բ) (+7) · (–8) = –56
գ) (–3) · (–20) = 60
դ) (-4) · (–5) = 20
ե) (–2) · 15 = –30
զ) (+3) · (–16) = -48

4. -40, +32, -1, 0, -12, +9 թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է.
-40 = (-20) · (+2)
+32 = (+8) · (+4)
-1 = (+1) · (-1)
0 = (+1) · 0
-12 = (-3) · (+4)
+9 = (-3) · (-3)

5. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.
ա) (–4) · (–5) = +(5 · 4) = +20 = 20
բ) (–8) · 0 = 0
գ) (+32) · (–6) = -(32 · 6) = -192
դ) 0 · (–1) = 0
ե) (+1) · (+23) = +(1 · 23) = +23 = 23
զ) (+14) · (–25) = -(14 · 25) = -330
է) (–19) · (+7) = -(19 · 7) = -133
ը) (–10) · (+12) = -(10 · 12) = -120

6. Համեմատե՛ք թվերը.
ա) (–5) · 0 < 4
բ) (7 · 0) · (–9) > –2
գ) –100 < 100 · (–3) · 0
դ) 8 > 37 · (0 · 20)

7. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.
ա) (–4) · (–5) > 0
բ) (–8) · 5 < 0
գ) 7 · (–3) < (–2) · (–1)
դ) 2 · 3 < (–4) · (–2)
ե) 2 · (–20) = (–10) · 4
զ) (–12) · (–2) > 5 · (–1)

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

8․ Ի՞նչ նշան կունենա երեք ամբողջ թվերի արտադրյալը, որոնցից․
ա) երկուսը բացասական թվեր են, մեկը՝ դրական
Պատ․՝ դրական
բ) մեկը բացասական թիվ է, երկուսը՝ դրական
Պատ․՝ բացասական

9․ Խնդիր ֆլեշմոբից

Դասարանում կա 27 սովորող: Յուրաքանչյուր տղա մարտի ութին շնորհավորական բացիկ ուղարկեց չորս աղջկա, իսկ յուրաքանչյուր աղջիկ իր ստացած բացիկներով շնորհակալական խոսք ուղարկեց հինգ տղայի: Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:

10․ Խնդիր ֆլեշմոբից

1*2*3*4 գրառման մեջ աստղանիշերը փոխարինեք գործողության նշաններով և փակագծեր օգտագործելով ստացեք բոլոր հնարավոր արժեքներից փոքրագույնը և նշեք այդ արժեքը:

Posted in մայրենի

Գործնական քեդրականություն

65. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ-ծառեր, ձայն-ձայներ, հոտ-հոտեր, քար-քարեր, կով-կովեր,  արջ-արջեր,  փունջ-փնջեր, լուր-լուրեր, բառ-բառեր, բեղ-բեղեր, հայ-հայեր, հայր-հայրեր, ցեղ-ցեղեր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, ձյուն-ձներ, սյուն-սյուներ, պատ-պատեր, հույն-հյուրեր, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-քթեր, քույր-քույրեր, մայր-մայրեր, ձեռք-ձեռքեր, ոտք-ոտքեր, տատ-տատեր, պապ-պապեր:

Բ. Եղբայր-եղբայրներ, աթոռ-աթոռներ, պապիկ-պապիկներ, տատիկ-տատիկներ, գրպան-գրապաններ, թութակ-թութակ ներ-ներումներ, եղնիկ-եղնիկներ, ոչխար-ոչխարներ, սեղան-սեղաններ, թռչուն-թռչուններ, մեքենա-մեքենաներ, բարեկամ-բարեկամներ, աշակերտ-աշակերտներ, մատյան-մատյաններ, հեռախոս-հեռաղոսներ, ծաղկավաճառ-ծաղկավաճառներ, պանրագործարան-պանրագործարաններ:

66. Բաոակապակցություններ  կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ-մրցակցի, ինչի՞ն-կարծիքին:

Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ:


67. Ո՞ր նախադաությունից կարելի է ինչ-որ բառ հանել՝ առանց միտքը փոխելու (փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է այդպես):

Ընկերս հեռացավ: Ես վազեցի: Մենք խոսեցինք: Մարդիկ հավաքվեցին: Դու ժպտո՞ւմ ես: Դուք հասա՞ք գնացքին: Նրանք սպասում էին: Մայրիկն ամեն ինչ հասկացավ: Մենք իրար ժպտացինք ու աչքով արեցինք:

Հեռացավ, վազեցի, խոսեցինք,հավաքվեցին,ժպտո՞ւմ ես, հասա՞ք, գնացքին,սպասում էին, ամեն ինչ հասկացավ,ժպտացինք, աչքով, արեցինք:

Posted in մայրենի, Uncategorized

Անհատական նախագիծ

<<Էքստիրմ>>

Մասնակիցներ՝ ովքեր ցանկանու են
ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նպատակը՝ ուսումնասիրել և մասնակցել
Ընթացքը՝ ընտրումենք մեկ երկու կամ ավելի լուսանկար կամ վիդիո և գրում ենք միփոքր տեղեկություն
Արդյունքում՝ ուղարկել իմ էլեկտրոնային հասցեյին vika-b@mskh.am
Մասնակցողներ՝Էվա Պետրոսյան https://petrosyaneva.wordpress.com/2020/10/30/4092/
Նարե Ղազարյան https://nare436.wordpress.com/2020/10/30/%d5%a7%d6%84%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%b4/

Անհատական Էքստիմալ Էքսկուրսիա դեպի Յելլ Էքստրիմ Պարկ

Հայկական լեռները հիանալի են ոչ միայն գեղագիտական հաճույքի համար, այլ նաև էքստրեմալ զվարճանքների։

Հայաստանում կարելի է ոչ միայն «մշակութային» հանգիստ անցկացնել, այլ նաև փորձել նյարդերի ամրությունը տարբեր էքստրեմալ ատրակցիոններում։ Այդ պնդումը հաջողությամբ փորձում են ապացուցել Yell Extreme Park-ի հեղինակները Տավուշի մարզի լեռներում։

Մինչև վերջերս հայերի համար անհասկանալի «զիփլայն» հասկացությունն արդեն սովորական է դարձել Yell-ի և մայրաքաղաքում նրա մրցակցի` Yerevan Zipline Airlines-ի շնորհիվ։ Սուր զգացողություններ կարելի է ապրել` պարանի օգնությամբ թռչելով կամրջից։

Բայց վերադառնանք Yell, որտեղ որոշել են իրենց զվարճանքների «ճաշացանկում» Via Ferrata անվանումով (իտալերենից թարգմանաբար նշանակում է «երկաթից ճանապարհ») ևս մեկ սուր զգացողություն ավելացնել։

Аттракцион Via Ferrata в экстрим парке Yell

Այդ փորձության համար ժայռի որոշակի հատվածում հատուկ մետաղական կառույցներ են ամրացվել, որոնք օգնում են հաղթահարել բարձունքը ավելի մեծ արագությամբ և էներգիայի քիչ կորստով, քան սովորական ընկալմամբ ժայռ մագլցելիս։

Ժայռի այդ հատվածում կան անվտանգության համար ճոպաններ կամ շղթաներ, որոնք ձգվում են այդ հատվածի երկայնքով` ժայռին ամրացված պողպատյա անկերներով։ Ոտքերը հենվում եմ կամ ժայռի վրա կամ պողպատյա ամրանների վրա։ Ենոքավանի Via Ferrata —ի համար հատուկ պատրաստվածություն պետք չէ։

Այն բացվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ, և մենք որոշեցինք անցնել այդ «սայթաքուն ճանապարհով»։ Ի դեպ, այստեղ կարող են չակերտներ չլինեն։ «Զբոսանքից» առաջ տեղացած անձրևը կրկնակի բարդացրել էր փորձությունը։

Խմբի կեսը նախօրոք զգաց վտանգը և հետ գնաց` սահմանափակվելով միայն զիփլայնով թռչելով։

Аттракцион Zipline в экстрим парке Yell

© PHOTO : VAHRAM BAGHDASARYA/PHOTOLUREԶիփլայն Yell Extreme ParkԱմեն ինչ բավական անվտանգ սկսվեց, մեզ միայն նախազգուշացրեցին, որ «հետադարձի ճանապարհ չի լինելու», մենք դա կատակ համարեցինք։ Նաև այն պատճառով, որ անվտանգության ճոպաններ կային։ Բայց իզուր։

Երկաթե ճոպանի և ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 250 մետր։ Մենք անցանք այն մեկ ժամում։ Բոլոր տեղերում չէ, որ կան ամրաններ, պետք է անցքեր գտնել ժայռի մեջ, միաժամանակ պահանջվում է ճարպկություն։ Անձրևից հետո ոտքերը սայթաքում էին ամրանների վրա: Չենք խոսում ժայռի մասին։

Ճանապարհն անցնելիս ինչ-որ մեկը պարբերաբար գոռում էր, մյուսները ցանկանում էին հետ վերադառնալ, բայց հետդարձի ճանապարհ չկար։ Հետևից գալիս էին մարդիկ, և անհնար էր շրջանցել նրանց (ավելի ճիշտ, չարժեր փորձել)։

Թռիչք կամրջից

Մշտական լարվածությունից մկաններդ հոգնում էին, ոտքերը երբեմն ծալվում, հաճախ ուղղակի գրկում ես ժայռը ճոպանի հետ, որպեսզի շունչ քաշես։ Եթե դուք վախենում եք բարձրությունից, ուրեմն արժե փորձել։ Կամ ձեզ մոտ հիստերիա կսկսվի կամ դուք ձեր մեջ ուժ կգտնեք և կհաղթահարեք ամբողջ ուղին։

Բարեբախտաբար, մեր դեպքում հիստերիաները կարճ էին, և բոլորն ինքնուրույն տեղ հասան։

Արդյունքում բարոյական բավարարվածություն, բուռն զբացմունքներ ստացանք։ Նայում ես հետ և զարմանում` միթե դու ես անցել ժայռով։ Դրանից հետո զիփլայնը ձեզ մանկական կարուսել է թվում։

Հ.Գ. Թեև առաջիկայում ինձ չեն կարող ստիպել նորից անցնելVia Ferrata-ն…

Բայց բոլորի նախասիրությունները տարբեր են։ Yell-ում նորույթների շարքում է ԿամԱզով Off-road-ը։

Այո, հենց դրանով, բայց դուք լինելու եք թափքի մեջ։ Իհարկե՝ ոչ որպես բեռ, այնտեղ հարմարավետ բազմոցներ են տեղադրված դրանց վրա փափուկ վայրէջք կատարելու համար` ցատկոտելով թմբերի, քարերի և այն ամենի վրայով, ինչ ընկնում է անիվների տակ։

Ի դեպ, հենց սրանով։

КамАЗ для Off-Road в экстрим парке Yell

ԿամԱզով չզարմանաք, երբ բեռնատարը ինչ-որ պահի «վայրէջք» կատարի «Ենոքավան» օդանավակայանում։

Նախագծի հեղինակները չեն պատրաստվում սահմանափակվել գոյություն ունեցող առաջարկներով։ Այդ մասին վկայում է նրանց զբոսաշրջային «ախորժակը»։

Այսպես, եթե Ենոքավանը` որպես հանգստի կենտրոն, 2017թ-ին գրավել է 55 հազար մարդ, ապա մինչև 2025թ-ը, ինչպես հաղորդեց «Yell Extreme Park» նախածգի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, նրանք հույս ունեն հասցնել այդ թիվը մինչև 250 հազարի։

Հանգստացողների հիմնական հոսքը գնում է Հայաստանից, արտասահմանցիների շարքում գերակշռում են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած զբոսաշրջիկները։

Այժմ պատրաստվում է Ենոքավանի ենթակառուցվածքի գլխավոր մակետը, որից հետո պարզ կլինի, թե իրենից ինչ կներկայացնի զվարճանքների ապագա պարկը։

Նախատեսում են ստեղծել էթնոգյուղեր, Երևանից Ենոքավան թռիչքներ գործարկել (այնտեղ առայժմ «թռչում» է միայն ԿամԱզը) և այլն։ Ի դեպ, այժմ Ենոքավան է թռչում (թեև վայրէջք չի կատարում, այլ ուղղակի պտտվում է) երկտեղնի զբոսաշրջային ինքնաթիռը Արցախից։

Экстрим парк Yell

© SPUTNIK / DAVID GALSTYANYell Extreme Park

Պարկի ստեղծողները երազում են ևս մի բանի մասին` գործարկել ամենաերկար զիփլայնը, հիմա տեղ են փնտրում։ Առայժմ դուք կարող եք անցնել տարբեր երկարությամբ յոթ ճոպաններով։

Չիբուխչյանի խոսքով` այդ ամենի համար նրանք հույս ունեն ներգրավել 2,5 միլիոն դոլար։ Հիմա Ենոքավանի զարգացման նախագծում ներդրված է 7-8 միլիոն դոլար, որից 500 հազար դոլարը` Yell Extreme Park-ում։

«Yell Extreme Park»
«Yell Extreme Park»
«Yell Extreme Park»
«Yell Extreme Park»

Yell Extreme Park-ը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտ։ Պարկը հնարավորություն է տալիս զբաղվել էքստրեմալ մարզաձևերով և վայելել զվարճանքները առանց պրոֆեսիոնալ պատրաստվածության։ Զիփլայնով առաջին թռիչքն իրականացվել է 2015թ-ի հուլիսի 26-ին։

Առաջարկվում են նաև թռիչքներ պարապլանով, լեռնային հեծանիվ, պարաններով արգելքները հաղթահարել` Rope Park, փեյնբոլ։ 2017թ-ից պարկում գործում են նաև ժայռամագլցում, բացօթյա քվեստ-խաղեր։

Posted in մայրենի

Տատիկը և թոռնիկը

Լինուե չիլինում մի տատիկ է լինում որը երազում է թոռնիկ ունենալ:ԵՎ մի օր նրա երազանքը կատարվում է:Անցնում է յոթ տարի թոռնիկը դարցավ յոթ տարեկան:Թոռնիկի մայրն ու հայրն երկրից դուրս են գնում և երեխայի թողում են տատիկի մոտ:
-Տատ՜իկ տատ՜իկ իսկ ու՞ր են գնացել մայրիկն ու հայրիկն:Հարցրեց թոռնիկը:
-Գնացել են ուրիշ երկիր:Պատասղանեց տատիկը:
-Լավ գնա՛ ինձ համար ջուրբեր:Ասեց տատիկը:Թոռնիկը ջուր բերեց:Տատիկը խմեց և ասաց՝
-Օ՜հ ես ինչ համեղ ջուրեր:
Երեղայի ծնողները վերադառնում են և տանում երեխային տատիկի մոտից և տատիկը այդ ցավի չդիմանալով մահանում է:

Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Հաշվել
ա) 6 – 7 = (+6) + (-7) = -(7 — 6) = -1
բ) –30 – +44 = (-30) + (-44) = -(44 + 30) = -74
գ) 12 – 9 = (+12) + (-9) = +(12 — 9) = +3 = 3
դ) 18 – 23 = (+18) + (-23) = -(23 — 18) = -5
ե) –11 – 9 = (-11) + (+9) = -(11 + 9) = -20
զ) 8 – 2 = (+8) + (-2) = +(8 — 2) = +6 = 6
է) –16 – 7 = (-16) + (+7) = -(16 — 7) = -9
ը) 0 – 16 = (0) + (-16) = -(16 + 0) = -16

2. Կատարե՛ք գործողությունը.
ա) 34 – (–7) = (+34) + (-7) = +(34 — 7) = +23 = 23
բ) 101 – (–8) = (+101) + (+8) = +(101 - 8) = +93 = 93
գ) 29 – (–11) = (+29) + (+11) = +(29 — 11) = +18 = 18
դ) –70 – (–14) = (-70) + (+14) = -(70 - 14) = -66
ե) –48 – (–25) = (-48) — (-25) = -(48 — 25) = -23
զ) –17 – (–34) = (-17) + (+34) = +(34 - 17) = +17 = 17
է) –52 – (–2) = (-52) + (+2) = -(52 - 2) = -50
ը) 82 – (–3) = (+82) + (+3) = +(82 — 3) = +79 = 79

3. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.
ա) 8 – 3 և 3 – 8
8 — 3 = 5
3 — 8 = -5
Պատ․՝ 5 > -5
բ) (–7) – 4 և 4 – (–7)
(-7) — 4 = (-7) + (-4) = -(7 — 4) = -3
4 — (-7) = (+4) + (+7) = +(7 — 4) = +3 = 3
Պատ․՝ 3 > -3
գ) –25 – (–3) և -3 — (-25)
-25 — (-3) = (-25) + (+3) = -(25 — 3) = -22
-3 — (-25) = (-3) + (+25) = +(25 — 3) = +22 = 22
Պատ․՝ 22 > -22
դ) 6 – (–2) և (–2) – 6
6 — (-2) = (+6) + (+2) = +(6 — 2) = +4 = 4
(-2) — 6 = (-2) + (-6) = -(6 — 2) = -4
Պատ․՝ 4 > -4

Ի՞նչ օրինաչափություն է այստեղ գործում։
Գործում է փակագծերի տեղափոխում։

4. Օդի ջերմությունը իջավ 70ºC-ով և դարձավ –30ºC։ Որքա՞ն էր օդի ջերմությունը մինչև այդ փոփոխությունը։
Պատ․՝ 70ºC

5. Բերե՛ք երկու այնպիսի ամբողջ թվերի օրինակ, որոնց տարբերությունը դրական թիվ լինի։ Կարո՞ղ է արդյոք այդ դեպքում հանելին բացասական թիվ լինել։
6 — (-2) = (+6) + (+2) = +(6 — 2) = +4 = 4
Պատ․՝ այո՛, կարող է

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

6. Սուզանավի խորաչափը ցույց էր տալիս ծովի մակերևույթից 145 մ խորություն (–145 մ)։ Որոշ ժամանակ անց խորաչափի ցուցմունքը դարձավ –173 մ։ Ինչքա՞ն էր սուզանավի ընթացքի նախկին և նոր խորությունների տարբերությունը։
(-173) — (-145) = (-173) + (+145) = -(173 — 145) = -28
Պատ․՝ -28

7. Խնդիր ֆլեշմոբից
Երևանից Սիսիան գնալու համար խումբը պետք է անցներ 252 կմ ճանապարհ: Ճանապարհի մի մասը ավտոբուսով անցան, մնացածը ոտքով, ընդ որում ավտոբուսով 2 ժամ ավելի գնացին քան ոտքով: Քանի՞ ժամ քայլեցին, եթե ավտոբուսը 1 ժամում անցնում է 60 կմ, իսկ խումբը ոտքով՝ 6 կմ: