Posted in հայրենագիտություն

Հայաստանի պատմության պետական թանգարանը

  • կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության  թանգարան (2003թ.)
  • կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)
  • 1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվեցին ինքնուրույն թանգարաններ.
  • 1. գեղարվեստական բաժնի հիման վրա /ղեկավար Ռ. Դրամբյան/ կազմակերպվեց ՀՍԽՀ Կերպարվեստի թանգարանը /այժմյան`   Ազգային Պատկերասրահը/, – հանձնվեց 1660 առարկա
  • 2. գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀՍԽՀ Գրական թանգարանը /այժմյան`   Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը/, – հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր:
  • 1978թ. ստեղծված Ազգագրության պետական թանգարանին հանձնվեց 1478 առարկա և 584 լուսանկար:
  • ֆինանսավորվում է 100% պետության կողմից, որը հավաքածուների և շենքի սեփականատերն է
  • պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)
  • համալրում է իր հավաքածուները հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով
  • ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը
  • ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը
  • տերն է Ք.ա. III-II հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
  • տերն է Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
  • տերն է Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության՝ Ք.ա. 782թ.
  • տերն է փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ Ք.ա. XV-XIVդդ.
  • ունի հայկական դրամների հարուստ հավաքածու՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
  • ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
  • ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը IV-XV դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
  • իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
  • հրատարակել է՝ 1948-ից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

Տեղի է ունեցել հնչունափողություն:

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր – ծաղկաձոր, շեկ+ա+հեր – շիկահեր, վեմ+ա+փոր – վիմափոր, մեգ+ա+պատ – միգապատ, գես+աստղ –  գիսաստղ, սեր+առատ – սիրառատ, հանդես+ություն – հանդիսություն, պատվեր+ա+տու – պատվիրատու, բնագետ+ություն – բնագիտություն, հրավեր+ա+տոմս – հրավիրատոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:
վեճ-վիճակահանություն,վիճակագրական
նվեր-նվիրեն,նվիրածը
տեր-տիրոյ,տիրանալ
մեջ-միջամտել
գեր – գիրանալ,գիրացած

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

գեր (անալ) – գիրանալ
կես (ատ) – կիսատ
հայրենասեր (ություն) – հայրենասիրություն
մեգ (ապատ) – միգապատ
էշ (ատեր) – իշատեր
պարտեզ (պան) – պարտիզպան
զեն (ակիր) – զինակիր
հրավեր (ատոմս) – հրավիրատոմս
էշ (այծյամ) – իշայծյամ
գրագետ (ություն) – գրագիտություն
տեր (անալ) – տիրանալ
վեպ (ագիր) – վիպագիր

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

դիզել – դեզ+ել
կիսամուշտակ – կես+մուշտակ
վիպական – վեպ+ական
պատվիրել – պատվեր+ել
սիրալիր – սեր+ա+լիր
իջվածք – էջ+վածք
տիրական – տեր+ական
սիզավետ – սեզ+ավետ
զինել – զենք+ել

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Ինչ կլիներ,եթե բոլոր մարդիկ լինեին միանման

Նրանք  կլին էին  նույն բնավորության և  իրա հետ չեին կռվի:Նրանք արտաքինով  նման կլին էին  և նրանց տարբերել չեր լինի:Նրանք կմտած էին միանման  և  եթե  մայրենիյի ուսուցիչուհին  շարադրությու տար   նրանք բոլորը նույն շարադրություը կգրեին:                   Եթե երեղաները դառնաին  ուսուցիչների նման  նրանք ավելի  խելացի կդառնաին և  էլ նրանց կրթելու կարիք չէր լինի:

Posted in բնագիտություն, Uncategorized

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժր 0 բալ է, իսկ եթե քամու ուժր 12 բալ է, ապա փոթորիկ է, որի րնթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցր եղել է առագաստը, որի օգնությամբ մարդր հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՍՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Օձունի տաճար

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Լոռու մարզ

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Բնական ռեսուրսները և հարստությունները
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:
Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի`   Ռուսաստանին միացած շրջաններ:
Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:
Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:
Մարզի բնակչությունը
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:
Քաղաքները
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:
Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:
1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:
Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

379.Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով վազ տեսավ։ Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ։ Հեռանալիս ինքն իրեն ասաց․
-Ոչինչ դեռ խակ է։
Որոշ մարդիկ էլ այդպիսին են։

388.1, Դարասկզբին
2, Լորանը
3, Բաքվեցի ուսուցիչ
4, Այրվող լուցկին պատահաբար գցեց նավթով լի դույլը
5, Հետո սկսեց հրդեհ
6, Որովհետև մոտակայքում ջուր չկար
8, Նա ջուրը փոխարինեց գարեջուրով
9, Նա խեղտեց ջուրը
10, Լորանը դառձավ առաջին կրակմարիչ ստեղծողը։

390.Առաջինու ասված չեր, թե ինչու է փոկրիկը խորամանկ։

402.Կատվի դեմը մուկ է,մկան դեմը կատու:Շան դեմը  միս է,մսի  դեմը  շուն:Օձի դիմաց զոհն է,զոհի դիմաց օձը:Գայլի դիմաց գառ է,գառի դիմաց գայլ:

Posted in մայրենի, Uncategorized

Տարվա ամենածաղկուն եղանակը՝ գարունը

Արդեն գարուն է: Ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուները ու հագնում են գարնանային բաճկոն: Գարնանը մայրիկների ու կանաց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: Ինձ թվում է, որ այս տարի գարունը ավելի շուտ եկավ:Բնությունը աստիճանաբար արթնանում է ձմռան քնից: Այդ պատճառով էլ, ասում են, որ գարնանը բնությունը զարթոնք է ապրում: Այս ամենը նշան էր այն բանի որ արդեն գարուն էր և անցյալում է մնացել ձմռան ցուրտն և ահարկու սառնամանիքը:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

216.Քույր-խելացի,աղվոր
Եղբայր-փոքր,առույգ,ժիր
Մայր-սրտացավ,քնքշ
Հայրիկ-ամրակազմ,աշխատասեր
Տատիկ-ուրախ,հոգատար
Պապիկ-գիրուկ,ժրաջան

217.Սիրտ-սրտացավ,վախ-վախկոտ,քարքարոտ,մայր-մայրական,երկինք-երկնային,արև-արևային,փայտ-փայտագործ,լեռ(ն)-լեռնագնաց,փողոց-փողոցային,երկաթ-երկաթյա,օդ-օդային,ծաղիկ-ծախկաման,եղբայր-հորեղբայր,ոսկի-ոսկեզոց,արծաթ-արծաթագործ,ծով-ծովագնաց,Ամերիկա-ամերիկահայ,Ֆրասիա-ֆրանսիաբնակ,Գերմանիյա-Գերմանական:

218.նախադասությունը դարձավ ավելի պարզ։

219.Տրված տեքստում վերաբերմունքն ավելի շատ է։