Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա

Առաջադրանքեր

1․ Գրե՛ք հակադիր թիվը.

ա) –(-8)=+8
գ) +(+3)= -3
ե) –(-200)=+200
է) –(-32)=+32

բ) –11=+11
դ) +18=-18
զ) +137=-137
ը) –41=+41

2․ Դրակա՞ն, թե՞ բացասական է այն թիվը, որի հակադիր թիվը՝

ա) դրական է – բացասական է
բ) բացասական է- դրական է
գ) հավասար է զրոյի- ոչ դրական է ոչ էլ բացասական

3․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
ա) (-35) = +35
բ) (-81) =+ 81
գ)+44 = –44, դ) +125 = –125։

4․    Գծեք կոորդինատային ուղիղ,  վրան նշեք  կամայական  հինգ կետ, ապա գտեք դրանց հակադիր կետերը:



A)-4=+4
B)-7=+7
C)-10=+10
D)+2=-2
E)+7=-7


5․ Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝
ա) չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին. Ոչ
բ) կարող է ունենալ նույն նշանը, ինչ որ նրան հակադիր թիվը. Ոչ
գ) բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է։ Այո

6․ Հետևյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.
ա) – (–63) = 63, գ) 38 = – (+38), ե) 16 = + (–16),
բ) – (+45) = –45, դ) –52 = – (–52), զ) –27 = – (+27)։

7․ Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝
ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին,
C+11
բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։
D-17

Լրացուցիչ առաջադրանքներ

8․ Մաթեմատիկական խաղ

9. Խդիրներ ֆլեշմոբից
Գրատախտակին գրված են մի քանի իրարից տարբեր բնական թվեր: Դրանցից երկու ամենափոքր թվերի արտադրյալը 16 է, իսկ երկու ամենամեծ թվերի արտադրյալը՝ 225: Որքա՞ն է բոլոր թվերի գումարը:

241

10. Գտիր ամենամեծ թիվը, որը կարող ենք ստանալ քարտերն իրար կողք դնելով․
Math_10

6830941752

Posted in Uncategorized

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽՆԴԻՐՆԵՐ։

1. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:
ա) 20
բ) 24
գ) 26
դ) 28

2. Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000 դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։
1) 2400 դոլար
2) Հնարավոր չէ որոշել
3) 2000 դոլար
4) 2200 դոլար

3. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
Պատ․՝ այդպիսի թիվ չկա

4. Հինգ արկղերում միասին կա 77 կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15 կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35 կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40 կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32 կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:

5. Տիկին Ասլանյանը տնից մինչև ամառանոց ճանապարհի կեսը քշեց 45 կմ/ժ արագությամբ, իսկ մյուս կեսը՝ 90 կմ/ժ արագությամբ։ Նա ամբողջ ճանապարհի վրա ծախսեց 3 ժամ։ Քանի՞ կիլոմետր է տնից մինչև ամառանոց հեռավորությունը։
45 + 45 + 90 = 90 + 90 = 180
Պատ․՝ տնից մինչև ամառանոց 180 կմ հեռավորություն կա:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Ընթերցարանից կարդա՛ Ա․ Իսահակյանի «Ով է ապրում» պատմվածքը (էջ 92) և կատարի՛ր 1-3֊րդ առաջադրանքները։

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Փառատենչ — փառքի ձգտող
Դավ նյութել — վատ բաներ պլանավորել
Դրացի — հարևան
Ստվար — խոշոր, մեծ
Շիրմաքար — գերեզմանաքար
Հյուղակ — խրճիթ
Դեգերել — թափառել

2. Զրույցի մեջ գտի՛ր մեկ նախադասություն, որն արտահայտում է ստեղծագործության հիմնական ասելիքը։

Քաջություն,խելք,հարստության արժեք են,երբ չի գործածվում ուրիշի համար:

3. Ինքդ ձևակերպիր զրույցի գլխավոր միտքը։

Posted in Uncategorized

Սովորողի առաջին շրջանի ուսումնական պլան

  • Դասացուցակի հղումը- Հղում
  • Ընտրության ձևը- Թուրքերեն
  • Ֆիզկուլտուրայի ձևը- Բասկետբոլ
  • Լրացուցիչ հաճախում դպրոցում- չկա
  • Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս- թատերական խմբակ
  • Երկարօյաից օգտվում եք- ոչ
  • Դպրոցի տրանսպորտ(միակողմանի, երկկողմանի)- միակողմանի
     
Posted in մայրենի

Տեքստից դուրս գրել հարցական,պատմողական,բացականչական և հրամայական նախադասություններ:

,,Քիթը,,

Հարցական-– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ինչո՞ւ
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:

պատմողական-– Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ:Մի օր տուն եկավ մի դնովի քթով: 


բացականչական-– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: 


հրամայական-– Հայրի՛կ…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:

Posted in մայրենի

Մայրենի

  1. Պատկերացրո՛ւ, որ «Քիթը» պատմվածքի հերոսներից մեկը դու ես։ Ի՞նչ ընթացք կտաս պատմվածքին։
    Ես այնպես կանեի որ ատաամնաբույժը հասկաանար աղջկան և կնոջը և կհաներ իր արեստական քիթը:

2. Հիմնավորված պատասխանի՛ր պատմվածքի հերոսի հետևյալ հարցին. «Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է»:
Իմ կարծիքով նա սղալ է քանի որ այդ քիթը անիմաստ է դնել եթե ունես բնական ավելի գեղեցիկ քիթ և չարժեր այդ քթի պաճառով կորցնել ընտանիքը և աշխատաքցին:

Posted in բնագիտություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Փորձել սովորել գրքում նշված օքսիդների անունները։
Ջրի օքսիդ
Ածխածնի օքսիդ
Ծծմբի օքսիդ
Ազոտի օքսիդ
Ֆոսֆորի օքսիդ
Երկաթի օքսիդ

Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:

Կալցիումի օքսիդ-շինարարության մեջ

Ալյումինի օքսիդ-խեցեգործության մեջ

Ածխաթթու գազ-կիրառվում է հանքային ջրերի գազավորման մեջ

Posted in մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ։ ԿՐԿՆԵՆՔ ԱՆՑԱԾԸ։

1․ Որո՞նք են ամենամեծ եւ ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։
Պատ․՝ ամենափոքր -> -99
ամենամեծ -> -10

2․ Գրե՛ք ստորև բերված նախադասությունները՝ օգտագործելով + և – նշանները.
ա) Գիշերը  օդի ջերմաստիճանը եղել է զրոյից 80 ցածր, իսկ ցերեկը՝ զրոյից 20 բարձր։
Պատ․՝ Գիշեր -> -80ºC
Ցերեկ -> +20ºC
բ) Մակընթացության ժամանակ ջրի մակարդակը եղել է 0 նշագծից 315 մ-ով բարձր, իսկ տեղատվության ժամանակ՝ 2110 մ-ով ցածր։
Պատ․՝ Մակընթացություն -> +315 մետր
Տեղատվություն -> -2110 մետր
գ) Մեխիկո քաղաքը գտնվում է ծովի մակերեւույթից 2240 մ բարձրության վրա, իսկ Աստրախան քաղաքը՝ ծովի մակերեւույթից 25 մ ցածր։
Պատ․՝ Մեխիկո -> +2240 մետր
Աստրախան -> -25 մետր

3․ Մեքենայի բաքի 7/14-ը լցնելու համար պահանջվում է 50 վայրկյան: Բաքի ո՞ր մասը կլցվի 1 րոպեում:
1) 7/14 = 1/2
2) 50 x 2 = 100
3) 1/100 x 60 = 1/100 x 60/1 = 60/100 = 6/10 = 3/5
Պատ․՝ 3/5 մասը

4. Գոյություն ունե՞ն արդյոք ամենափոքր բացասական եւ ամենամեծ դրական թվեր։
Պատ․՝ ո՛չ

5. Գրե՛ք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝
ա)
 ամենափոքրը -7-ն է
Պատ․՝ -7, -6, -5
բ) ամենամեծը -5-ն է։
Պատ․՝ -7, -6, -5

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

6. Խդիրներ ֆլեշմոբից
Որքա՞ն է (2019 : 2018 — 1) : (1 — 2019 : 2018) արտահայտության արժեքը:

1) 2019 : 2018 = 1 (1 մն․)
2) 1 (1 մն․) — 1 = 1
3) 1 : 1 = 1
Պատ․՝ (2019 : 2018 — 1) : (1 — 2019 : 2018) = 1

7. Խդիրներ ֆլեշմոբից
Նկարում բերված ուղղանկյունը լցված է միանման շրջաններով, որոնցից յուրաքանչյուրը շոշափում է ուղղանկյան կողմը և հարևան շրջաններին: Որքա՞ն է այդ շրջանի շառավիղը, եթե ուղղանկյան պարագիծը 56 սմ է:

Captionless Image

1) 56/10 : 2 = 56/10 : 2/1 = 56/10 x 1/2 = 56/20 = 14/5
Պատ․՝ 14/5

Posted in մաթեմատիկա

Կոորդինատային ուղիղ

Տեսական նյութ

Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Դրա համար վերցնենք մի ուղիղ և նրա վրա վերցնենք որևէ Օ կետ: Այդ կետով ուղիղը բաժանվում  է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է դեպի աջ / դրական ուղղություն/ մյուսը՝ դեպի ձախ/ բացասական ուղղություն/: Այժմ ընտրենք մի հատված / միավոր հատված/  և ճառագայթների վրա նշենք այդ կետորը, տես նկարը՝

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար “մինուս մեկ”, “մինուս երկու”, “մինուս երեք”, …: O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1, 7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են “պլյուս” նշանով. +1, +7, +9.5: +1=1, +7=7, +9.5=9.5: Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5):

Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով  և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:

Աշխատելու ենք՝ Geogebra ծրագրով։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Ի՞նչ են նշանակում  հետևյալ  գրառումները։
A (–7) — A կետի կոորդինատը -7-ն է
B (+8) — B կետի կոորդինատը +8-ն է
C (–4) — C կոտի կոորդինատը -4-ն է
D (+21) — D կետի կոորդինատը +21-ն է
E (–50) — E կետի կոորդինատը -50-ն է
F (–100) — F կետի կոորդինատը -100-ն է

2. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ
+3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ
-5

3. Կոորդինատային ուղղի վրա ընտրիր միավոր հատված, նշիր՝
A (9), B (-4), C (-1), D (12)

4. A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե վերջինիս կոորդինատն է՝
ա) –9
B կետը A կետից ձախ է գտնվում, և հեռու է A կետից 5 միավոր հեռավորություն։
բ) –1
B կետը A կետից աջ է գտնվում, և հեռու է A կետից 3 միավոր հեռավորություն։
գ) +3
դ) +10

5. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 12սմ է, 1 սմ է։

6. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։ 

7. Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից  ո՞րն է գտնվում ամենից ձախ  և ո՞րը՝ ամենից աջ։

8. Գծե՛ք կոորդինատային ուղիղ  և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝
ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,
բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՐԴՐԱՆՔՆԵՐ

9. Կոորդինատային ուղղի վրա  քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ  թվերի  միջև.
ա) –5 և 3
բ) 0 և 4
գ) 7 և 15

Posted in մայրենի

Քիթը: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

600full-luis-fernando-verissimo1

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Առաջադրանքներ՝

Ըստ քեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը:

Իմ կարծիքով հեղինակը ցանկանում է ասել որ միուսների կարծիքը մարդկանց համար կարևոր է:Բայց կան մարդիկ որ ուշադրություն չեն դարցնում:

Պատմվածքից դուրս գրի՛ր  հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Ատամնաբույժ-համառ,խենթ
աղջիկը-կամակոր
կինը-հասարակության կարծիքը հաշվիառնող