Մեր օրերում դդումի արժանիքները թերագնահատված են մնում, սակայն այդ բանջարեղենը բավական օգտակար է մարդու առողջության համար։ Այս մասին հայտնում են Գերմանիայի սննդի ինստիտուտի աշխատակիցները։ Նրանց խոսքով՝ դդմի մեջ շատ կարեւոր սննդային նյութեր են պարունակվում, այն հեշտ է մարսվում, վերականգնիչ եւ պաշտպանիչ էֆեկտ ունի, ինչը հատկապես կարեւոր է մարսողական համակարգի, սրտի եւ երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Կալիումի բարձր քանակի շնորհիվ դդումը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ թունավոր եւ օրգանիզմին ոչ պետքական շատ նյութեր։ Բացի այդ, դդումն հարուստ է А, С, Е, В վիտամիններով, կալցիումով, մագնիումով եւ ֆոլաթթվով։ Դդմի հակաօքսիդանտները եւ կարատինոիդները հակականցերոգեն արդյունք են ապահովում, իսկ ֆիտոստերին հորմոնը խթանում է միզապարկի եւ շագանակագեղձի նորմալ աշխատանքը։
Դդմի սերմի յուղը նույնպես օգտակար է, պնդում են մասնագետները։ Այն մոտ 80 տոկոսով հագեցած ճարպաթթու է պարունակում, ինչպես նաեւ վիտամիններ, հանքանյութեր, քլորոֆիլ եւ արժեքավոր եթերայուղեր, որոնք թույլ են տալիս նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը եւ արյան մեջ խոլեստերինի քանակը։
Դդմից պատրաստած կերակրատեսակները հատկապես հաճելի է ուտել գինու հետ։ Դդմի հետ իդեալական կլինի մրգային սպիտակ գինին։ Իսկ եթե դդումը մատուցում եք որպես խավարտ մսի հետ, ապա մասնագետները խորհուրդ են տալիս խմել թույլ կարմիր գինի։