Posted in Uncategorized

Պատմական մաթեմատիկա

Խնդիրներ

  1. Վանդակում փասիաններ և ճագարներ կան։ Նրանք բոլորը միասին ունեն 35 գլուխ և 94 ոտք։ Վանդակում քանի՞ փասիան կա։
    Լուծում
    1)35×2=70
    2)94-70=24
    3)24:2=12
    4)35-12=23

<<Կիու-Չանգ>> (Թվաբանության ինը բաժինները) գրքից, Չինաստան, Ք․ա․ 17-րդ դար

2. Լոտոսի ծաղիկների փնջից վերցրել են մեկ երրորդ, մեկ հինգերորդ և մեկ վեցերորդ մասերը, որոնք նվիրաբերվել են աստվածներին՝ Շիվայինմ Վիշնուին, և Արևին» Մեկ քառորդը բաժին է ընկել Բավանիին։ Մնացած վեց լոտոսները տրվել են գերապատիվ ուսուցչին։ Հաշվիր բոլոր ծաղիկների քանակը։

14

Բհասքարա Աչարյայի <<Աստղագիտական ահամակարգի պսակ>> գրքից, Հնդկաստան, 12-րդ դար

3. Ես եկեղեցի էի առուցում։ Վարձեցի մի որմնադիր, որը օրական 140 քար էր շարում։ Աշխատանքն սկսելուց 39 օր հետո վարձեցի մեկ ուրիշ որմնադիր, որը օրական 218 քար էր շարում։ Երբ երկրորդ որմնադիրի շարած քարերի թիվը հավասարվեց առաջինին, եկեղեցու կառուցումը ավարտվեց։ Արդ՝ իմացիր, թե քանի օրում հավասարվեց։

78

Posted in մայրենի

Հայաստանը իմ տունն է

Ես ծնվել և մեծացել եմ այսեղ Հայաստանում, Հայաստանը իմ տունն է:Իսկ  հիմա երբ պատերազմ է և այդքան մարդիկ են կոտորվում ես շատ եմ ցավում  քանի որ մեր ազգը քիչե իսկ այսպես ավելի է քչանում: Ադրբեջանն այդքան մեծ  երկիր է  բայց  չեն բավականվում իրենց ունեցածով,Հայաստաննել են ցանկանում  բայց երբեք չեն կարողանա հասնել իր ցանկություն անհնար է իրենց նպատակին:Նրանց թերությունն այն է որ նրանք վախկոտ են  և այդ վախով կյանքու չենկարող հասնել իրենց նպատակին:

Posted in Պատմություն

Արցախի Շուշի


Շուշի – բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև XX դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ներկայումս Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։ Շուշին եղել է բնական անմատչելի ամրոց Արցախ նահանգի Վարանդա գավառում։ Քաղաքի մոտ կան հնադարյան գերեզամանատեղիներ, պեղվել են IX-XII դարերի հայկական խաչքարեր և խեցեղեն։ Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։ 1991-1992 թթ. Շուշիից ինտենսիվ գնդակոծման է ենթարկվել Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ։ 1992 թ. մայիսի 9-ին ազատագրվել է Արցախի բանակի կողմից։ Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է շուրջ 3.000 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն։