Կարդա՛ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։
Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Առաջադրանքներ՝
- Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր բանաստեղծությունը: Ի՞նչ ես դու պատկերացնում, երբ լսում ես Հայաստան բառը։
Ես պատկերացնում եմ Հայաստանի արտերը, ջերմոցները,հայ զինվորներին,մեր հողն ու ջուրն,մեր հայ մայրիկներին և այլն…
2.ՀԱՅԱՍՏԱՆ բառով գրի՛ր ակրոստիքոս։
Հիշի՛ր
Ակրոստիքոսը բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։ Օրինակ՝
Սփռվել է շուրջս մի անիմաստ լռություն….
Կ աղկանձում է շունը պատուհանիս տակ…
Ի նձ տանջում է նորից մի հիշողություն,
Զ արնվում է սրտիս մի անսահման տխրություն…
Բ ույն է դրել սրտումս թախիծն աննպատակ…
Հայաստանը իմ տունն է…
Առանց հայաստանի կյանքն անիմաստ է…
Յուրաքանչյուր մարդ պետք է պահի և պաշտպանի իր հայրենիքը…
Առանց Հայաստան մեկ վարկյանել չեմ կարող ապրել…
Սահմանին մեր հայ զինվորներնն են կրվում հանուն հայաստանի,
Տանը հայ մայրերն են անհանգստանում.
Ահա այսպես է կյանքը անցնում
Նանք այսինքն մեր թշնամիները կստանան իրենց պարտությունը և գլուխները կախ կհեռանան:

