Posted in մայրենի

Մայրենի

Կարդա՛ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր բանաստեղծությունը: Ի՞նչ ես դու պատկերացնում, երբ լսում ես Հայաստան բառը։

    Ես պատկերացնում եմ Հայաստանի արտերը, ջերմոցները,հայ զինվորներին,մեր հողն ու ջուրն,մեր հայ մայրիկներին և այլն…

2.ՀԱՅԱՍՏԱՆ բառով գրի՛ր ակրոստիքոս։

Հիշի՛ր

Ակրոստիքոսը  բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։ Օրինակ՝

Սփռվել է շուրջս մի անիմաստ լռություն….
Կ աղկանձում է շունը պատուհանիս տակ…
Ի նձ տանջում է նորից մի հիշողություն,
Զ արնվում է սրտիս մի անսահման տխրություն…
Բ ույն է դրել սրտումս թախիծն աննպատակ…

Հայաստանը իմ տունն է…
Առանց հայաստանի կյանքն անիմաստ է…
Յուրաքանչյուր մարդ պետք է պահի և պաշտպանի իր հայրենիքը…
Առանց Հայաստան մեկ վարկյանել չեմ կարող ապրել…
Սահմանին մեր հայ զինվորներնն են կրվում հանուն հայաստանի,
Տանը հայ մայրերն են անհանգստանում.
Ահա այսպես է կյանքը անցնում
Նանք այսինքն մեր թշնամիները կստանան իրենց պարտությունը և գլուխները կախ կհեռանան:

Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1․ Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում A (+5), B (–9), C (+2), D (–20) կետերը։
Պատ․՝ |A (+5)| = 5
|B (-9)| = 9
|C (+2)| = 2
|D (-20)| = 20

2․ Գտե՛ք հետեւյալ թվերի բացարձակ արժեքները.
–10, +1, –3, +12, +18, 0, –19, –100
Պատ․՝ |-10| = 10
|+1| = 1
|-3| = 3
|+12| = 12
|+18| = 18
|0| = 0
|-19| = 19
|-100| = 100

3․ Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները՝ աստղանիշի փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
0, –15, –45, 10, –30
Պատ․՝
I տարբերակ։ |0| : 5 + 11 = 0 : 5 + 11 = 0 + 11 = 11
II տարբերակ։ |-15| : 5 + 11 = 15 : 5 + 11 = 3 + 11 = 14
III տարբերակ։ |-45| : 5 + 11 = 45 : 5 + 11 = 9 + 11 = 20
IV տարբերակ։ |10| : 5 + 11 = 10 : 5 + 11 = 2 + 11 = 13
V տարբերակ։ |-30| : 5 + 11 = 30 : 5 + 11 = 6 + 11 = 17

4․ Հաշվե՛ք
ա) |–6| + |4| = 6 + 4 = 10
բ) |–50| + |–4| = 50 + 4 = 54
գ) |–18| x |–21| = 18 x 21 = 378
դ) |21| – |6| = 21 — 6 = 15
ե) |31| + |27| = 31 + 27 = 58
զ) |44| : |– 4| = 44 : 4 = 11
է) |–3| – |–1| = 3 — 1 = 2
ը) |15| x |–12| = 15 x 12 = 170
թ) |–210| : |–15| = 210 : 15 = 14

5․ Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։
Պատ․՝ 9-ի

6․ Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է.
ա) –7 և 11
Պատ․՝ 11
բ) –6 և –5
Պատ․՝ -6
գ) –31 և –50
Պատ․՝ -50
դ) 9 և 8
Պատ․՝ 9
ե) 0 և –3
Պատ․՝ -3
զ) 17 և 0
Պատ․՝ 17

7․ Համեմատե՛ք թվերը.
ա) –8 և 7
Պատ․՝ -8 < 7
բ) –9 և –11
Պատ․՝ -9 > -11
գ) 3 և –13
Պատ․՝ 3 > -13
դ) 0 և –4
Պատ․՝ 0 > -4
ե) –7 և –17
Պատ․՝ -7 < -17
զ) 1 և –8
Պատ․՝ 1 < -8

8․ Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.
–18, 0, 29, 3, –4, –17, –5, 39
Պատ․՝ 0, 3, 4, 5, 17, 18, 29, 39

9․ Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.
50, –37, 88, 29, –67, –33, –18
Պատ․՝ 88, 50, 29, -18, -33, -37, -67

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

10․ 41, –43, –49, 42, –47, –44, –50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր բացարձակ արժեքն ունեցողը։
Պատ․՝ 41

11. Խնդիր ֆլեշմոբից
Գրված են 1, 2, 3, 4, 5, 6 թվերը: Օգտագործելով թվաբանական գործողությունների նշաններ և փակագծեր, առանց թվերի հերթականությունը փոխելու, կազմեք արտահայտություն, որի արժեքը լինի 121: