Posted in Uncategorized

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽՆԴԻՐՆԵՐ։

1. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:
ա) 20
բ) 24
գ) 26
դ) 28

2. Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000 դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։
1) 2400 դոլար
2) Հնարավոր չէ որոշել
3) 2000 դոլար
4) 2200 դոլար

3. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
Պատ․՝ այդպիսի թիվ չկա

4. Հինգ արկղերում միասին կա 77 կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15 կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35 կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40 կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32 կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:

5. Տիկին Ասլանյանը տնից մինչև ամառանոց ճանապարհի կեսը քշեց 45 կմ/ժ արագությամբ, իսկ մյուս կեսը՝ 90 կմ/ժ արագությամբ։ Նա ամբողջ ճանապարհի վրա ծախսեց 3 ժամ։ Քանի՞ կիլոմետր է տնից մինչև ամառանոց հեռավորությունը։
45 + 45 + 90 = 90 + 90 = 180
Պատ․՝ տնից մինչև ամառանոց 180 կմ հեռավորություն կա:

Leave a comment