Posted in մայրենի

Վիլյամ Սարոյան .Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: 
ապականություն-. Ապականելը, ապականվելը:
2. Ապականիչ կամ ապականված վիճակ՝ երևույթ՝ արարք:
անկաշկանդ – 1. Չկաշկանդված, առանց կաշկանդումի, ազատ:
2. Չկապկպված, կապանքներից զերծ:
3. Արգելքների չհանդիպող, անարգել:
4. Սահուն (խոսելու մասին):
առաքինություն-1. Առաքինի լինելը:
2. Անբասիր բարոյականություն:
3. Առաքինի
 ահով-1. Վախ, երկյուղ:
2. Վախի զգացում, տագնապ:
3. Մեծ պատկառանք՝ ակնածություն:
4. (աստղագիտություն): Մարսի երկու արբանյակներից մեկը (Ֆոբոս):
5. (գավառական): Երկյուղ ազդող բան:
մազապուրծ-Հազիվ-հազ պրծած, մի կերպ փորձանքից՝ աղետից պրծած՝ ազատված:

2. Բացատրի՛ր հետևյալ տողը. Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Մերօրյա աշխարհում քարոզվում և գովաբանվում է չարը, սակայն խոսքերի իմաստը բարություն տարածելը և գոյություն ունեցող արատավոր կարծրատիպերը կոտրելն է և ապացուցելը,որ բարին ու բարություն կատարելն է, որ կփրկի աշխարհը:

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…
Որովհետև մարդ կարողե գեղեցիկ լինել արտաքինից, իսկ ներքուստ չար:Նույնը մարդկարողե արտաքինից տգեղ լինել բաց ներքուստ բարի:

4. Ի՞նչ ես հասկանում ,,կյանքի ժամեր,, ասելով:
Մենք գիտենք որ ժամանակը ոսկի է ամեն միժամը մեզ համար կարևոր է քանի որ այդ ժամանակը գնում է մեր կյանքրց և մենք ամենմի վարկյանը պետքե վայլենք:

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր: 

Ինձ դուրե գալիս այն միտքը որ մարդ կարողանում է անել այն ինչ ցանկանում է ինքը ազատության մեջա: