Posted in մաթեմատիկա

Ամենափոքր բազմապատիկ

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    ա․  [21; 28]=84
    բ․   [84; 108]=756
    գ.  [160; 260]=1040
    դ․ [14; 35; 42]=315
    ե․ [15; 40; 45]=360
  2. Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։
    80
  3. Դասարանի աշակերտներին հավասարապես բաժանեցին 161 տետր և 230 գիրք։ Քանի՞ աշակերտ կա դասարանում։
    69
  4. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    ա․  [23; 31]=713
    բ․   [32; 35]=1120
    գ.  [54; 126]=6804
    դ․ [48; 36; 54]=432
    ե․ [51; 68; 85]=1020
Posted in մայրենի

Հետաքրքիր պատմություն Կոմիտասի կյանքից

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 – 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր – դա – լուր» – ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
– Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, – հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
– Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր – դա – լուր» – ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
– Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
– Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, – ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
– Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
– Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, – թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ-ֆորդ, հարդ-բարդ, ուղտ-ուխտ, աղտ-աղբ, գիրք-միրք:

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ:

Բ) Գետակ, նավակ, դուռնակ, թռչունակ, որդիյակ:

Գ) Խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսուկն:


23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց աքլորը չհամոզվեց:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև կարողանար:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը ուտեր նրան:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին ցանկանում էր խժռել

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից ակնկալում էր ուտելիք

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև շատ սոված էր

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ հասկացավ

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ ուտելու բան տա նրան

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած չեր կարողանում