Posted in մաթեմատիկա

Ամենափոքր բազմապատիկ

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    ա․  [21; 28]=84
    բ․   [84; 108]=756
    գ.  [160; 260]=1040
    դ․ [14; 35; 42]=315
    ե․ [15; 40; 45]=360
  2. Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։
    80
  3. Դասարանի աշակերտներին հավասարապես բաժանեցին 161 տետր և 230 գիրք։ Քանի՞ աշակերտ կա դասարանում։
    69
  4. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    ա․  [23; 31]=713
    բ․   [32; 35]=1120
    գ.  [54; 126]=6804
    դ․ [48; 36; 54]=432
    ե․ [51; 68; 85]=1020
Posted in մայրենի

Հետաքրքիր պատմություն Կոմիտասի կյանքից

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 – 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր – դա – լուր» – ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
– Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, – հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
– Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր – դա – լուր» – ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
– Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
– Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, – ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
– Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
– Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, – թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ-ֆորդ, հարդ-բարդ, ուղտ-ուխտ, աղտ-աղբ, գիրք-միրք:

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ:

Բ) Գետակ, նավակ, դուռնակ, թռչունակ, որդիյակ:

Գ) Խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսուկն:


23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց աքլորը չհամոզվեց:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև կարողանար:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը ուտեր նրան:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին ցանկանում էր խժռել

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից ակնկալում էր ուտելիք

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև շատ սոված էր

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ հասկացավ

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ ուտելու բան տա նրան

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած չեր կարողանում



Posted in մաթեմատիկա

Ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ Ամփոփում

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (70; 14); =14
    բ․  ( 36; 24); = 6
    գ․  (48; 54); = 6
    դ․  (14; 20); = 2
    ե․  (52; 72; 92); = 4
    զ․  (76; 36; 44): = 4

2․ Հեծանվորդը անցավ ճանապարհի 3/4 մասը։ Ճանապարհի ո՞ր տոկոսը մնաց անցնելու։
75%

3․ 2սմ կողմով խորանարդը ներկելու համար անհրաժեշտ է 12 գրամ ներկ։ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 6 սմ կողմով խորանարդը ներկելու համար։

6x(2×2)=24
6x(6×6)=216
216:24=9
12×9=108գ.

4․ Գտնե՛լ 15⋅25⋅35⋅45⋅ 595 − 16⋅26⋅36⋅46 696 արտահայտության արժեքի վերջին թվանշանը:

9

5․ Հինգ հաջորդական թվերի գումարը հավասար է 109-ի։ Գտնել այդ թվերը:

6. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
ա․ (22; 66); = 22
բ․  ( 96; 64); = 8
գ․  (27; 45); = 3
դ․  (15; 9); = 9
ե․  (29; 12; 31) = 1

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

Ածական Գոյական Բայ
ջինջ ծաղիկ վազել
բուրավետ ժամացույց թռթռալ
մեծ ջուր թիավարել
ջրոտ սար ջրել
ուրախ մարդ գնալ
ծաղկավետ երեխա լողալ
հրաշալի նավաստի վազվզալ
մաքուր օձ սողալ
ճկուն ինքնաթիռ իջնել
սև առվակ բացվել
սպիտակ գարուն չխկչխկալ
գաղտնի թիթեռ գոռգռալ
ոսկեզօծ պահակ բարձրանալ
երկաթյա նավակ պահել
հատիկ ոսկեզօծել



16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ-երբեք
Անարատ-արատավոր
Ոչնչացնել-առաջացնել
Արատավոր-հաշմանդամ
Բացահայտ-գաղտնի
Թույլ-ուժեղ
Վերջին-առաջին
Համաձայնել-չհամաձայնվել
Հանգստանալ-անհանգստանալ
Գտնել-կորցնել
Երբեք-միշտ
Հավաքել-թափել
Աջ-ձախ
Արթուն-քնած
Քնած-արթուն
Հրաժարվել-ընդունել
Առաջին-առաջին
Գաղտնի-ակնհայտ
Ամուր-անկայուն
Աշխատել-չաշխատել
Կորցնել-գտնել
Ստեղծել-ոչնչացնել
Վատնել-վաստակել
Մերժել-համաձայնել
Ձախ-աջ

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ
 խիղճ չունեցող-անխիղճ
 բարձր ձայնով-բարձրաձայն
 միշտ ժպտուն-ժպտերես
 գանձը պահելու տեղ-գանձարան
 կապույտ աչքերով-կապուտաչյա
 արքայի որդի-արքայազն
 հույների երկիր-Հունաստան
  փոքր էշ-վահանակ
 ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի 28.09.2020

Պատմել սովորի՛ր Լիվինգսթոն Լարնեդի << Հոր զղջումը >> պատմվածքը և կատարի՛ր  4֊րդ և 5֊րդ առաջադրանքները։

4.Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

5.Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

Կարծում եմ շատ հաճելի բան է լինել ծնող, սակայն մայրիկս ասում է՝ հեշտ չէ լինել լավ ծնող, քանի որ այն շատ պատասխանատու գործ է։ Սակայն իմ մայրիկը այդ պատասխանատու գործը իրականացնում է հաճույքով, քանի որ ակնկալում է ինձնից այն ամենի արդյունքը ինչը նա տալիս է ինձ, մասնավորապես խելացի և գրագետ լինելու համար՚ լավ ուսուցում, առողջ լինելու համար՚ սպորտ։ Իսկ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ մայրիկիս սպասումները։




Posted in մաթեմատիկա

Ամենամեծ Ընդհանուր Բաժանարարարը

Երկու բնական թվերի (օրինակ՝ 12-ի և 24-ի) ամենամեծ ընդհանուր բաժանարար կոչվում է այն ամենամեծ թիվը, որի վրա անմնացորդ բաժանվում են երկու տրված թվերը (այն է 12-ը):

Օրինակ՝
Դիտարկենք  12 և 24 թվերը։ Որպեսզի հաշվենք նշված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը, կարելի է դուրս գրել դրանցից յուրաքանչյուրի բաժանարարները և ընտրենք դրանցից ամենամեծը և ընդհանուրը։
12  թվի բաժանարարներն են՝ 1; 2; 3; 4; 6; 12; 
24-ի բաժանարարները՝ 1; 2; 3; 4; 6; 8; 12; 24: 
Դրանցից ընդհանուր են՝ 1; 2; 3; 4; 6; 12; իսկ ամենամեծն է 12-ը։
Հակիճ գրում ենք՝ (12; 24) = 12:   Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը կարելի է գտնել՝ դուրս չգրելով թվերի բոլոր բաժանարարները:1. Երկու թվերը վերլուծել պարզ արտադրիչների:   2. Դուրս գրել բոլոր պարզ թվերը, որոնք միաժամանակ կան երկու վերլուծություններում:   3. Հաշվել դուրս գրված թվերի արտադրյալը, որն էլ կլինի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

Օրինակ` Հաշվենք 18-ի և 30-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

1. Վերլուծենք դրանք պարզ արտադրիչների՝
18 = 2·3·3
30=  2·3·5

2.Դուրս գրել բոլոր պարզ թվերը, որոնք միաժամանակ կան երկու վերլուծություններում`
2; 3։

3. Հաշվենք դուրս գրված թվերի արտադրյալը՝ 2·3 =6

Ստացվեց, որ (18; 30)=6:

Առաջադրանքներ

1.Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
ա․ (88; 104);=8 88-1, 2, 4, 8, 11, 22, 44, 88: 104-1, 2, 4, 8, 52, 104:

բ․  (85; 102);=1 85-1, 5, 85: 102-1, 2, 6, 51, 102


գ․  (31; 40);=1 31-1, 31: 40-1, 2, 4, 5, 10, 20, 40


դ․  (140; 224);=4 140-1, 2, 4, 5, 10, 14, 20, 140: 224-1, 2, 4, 112, 224:


ե․  (45; 48; 81);=1 45-1, 5, 15, 45: 48-1, 2, 4, 8, 24, 48 81-1, 81:


զ․  (57; 76; 83);=1 57-1, 3, 19, 57: 76-1, 2, 38, 76: 83 -1, 83:


է․  (260; 325; 455):=5

260-1, 5, 10, 26, 260: 325-1, 5, 25, 65, 325: 455-1, 5, 91 455:

2.Մարզադպրոցի համար գնել են 258 կարճ թևերով և 215 երկար թևերով մարզաշապիկներ: Մարզաշապիկները բաժանել են փաթեթների, այնպես որ յուրաքանչյուրում լինեն միևնույն թվով մարզաշապիկներ երկու տեսակներից և օգտագործվեն բոլոր մարզաշապիկները: Ամենաշատը քանի՞ մարզիկ կստանա այդ փաթեթից: Քանի՞ մարզաշապիկ կա յուրաքանչյուր  փաթեթում:


3.Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
ա․ (72; 96); =2

72-1, 2, 36, 72:

96-1, 2, 3, 47, 96:


բ․  (90; 126);=3

90-1, 2, 3, 5, 9, 10, 45, 90:

126-1, 2, 3, 63, 126:


գ․  (108; 198);=2

108- 1, 2, 4, 27, 54, 108:

198-1, 2, 99, 198


դ․  (125; 200);=25

200-1, 2, 4, 5, 8, 10, 20, 25, 50, 100, 200

125-1, 5, 25, 125


ե․  (175; 324);=1

175-1, 5, 7, 25, 175:

324-1, 2, 4, 162, 324:


Լրացուցիչ առաջադրանք

13 վարպետ տունը 130 օրում կառուցեցին։ Նույն աշխատանքը 26  վարպետը քանի՞ օրում կկատարեն։

26:2=13

130:2=75

Լուծում 75 օրում

26 ամանորյա նվերի համար 9620 դրամ վճարեցին։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։

9620:26=370

370=1նվեր

14430:370=39

Լուծում 39նվեր

35 գիրքերը 25 կգ 200 գ են կշռում։ Քանի՞ այդպիսի գիրք 31 կգ  680 գ կկշռեն։

25,200:35=720

31680:720=44

Լուծում 44գիրք

Posted in մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

  1.  2; 4; 5 և 7 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով` կազմիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվի.
    ա. 3-ի;
    բ. 4-ի;
    գ. 5-ի;
    դ. 8-ի:
    ա.3-2457
    բ.4-5724
    գ.5-2475
    դ.8-4752
  2.  Գրիր *97* տեսքի բոլոր քառանիշ թվերի քանակը, որոնք բաժանվում են 45-ի:
    45=9×5
    2970
    6975
  3. 6781253 թվից ջնջեք հնարավորինս քիչ թվանշան այնպես, որ ստացված թիվը բաժանվի 36-ի:
    36=9×4
    7812
  4.  1; 3; 5 և 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով  կազմիր ամենամեծ քառանիշ թիվը, որը բաժանվի
    ա. 3-ի; 6531
    բ. 4-ի; 5316
    գ. 5-ի; 6315
    դ. 8-ի: 5136


  5. 3*6*7 արտահայտության մեջ *-ները փոխարինիր միևնույն թվանշանով, այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի:
    361617

    Լրացուցիչ առաջադրանք
  6. 1-ից մինչև 1000-ն ընկած թվերի մեջ քանի թիվ կա, որ բաժանվում է 4-ի:
    (36,56)=2×2=4
Posted in մաթեմատիկա

Պատմական մաթեմաթիկա 25.09.2020թ.

Խնդիրներ

  1. Վանդակում փասիաններ և ճագարներ կան։ Նրանք բոլորը միասին ունեն 35 գլուխ և 94 ոտք։ Վանդակում քանի՞ փասիան կա։

<<Կիու-Չանգ>> (Թվաբանության ինը բաժինները) գրքից, Չինաստան, Ք․ա․ 17-րդ դար

2. Լոտոսի ծաղիկների փնջից վերցրել են մեկ երրորդ, մեկ հինգերորդ և մեկ վեցերորդ մասերը, որոնք նվիրաբերվել են աստվածներին՝ Շիվայինմ Վիշնուին, և Արևին» Մեկ քառորդը բաժին է ընկել Բավանիին։ Մնացած վեց լոտոսները տրվել են գերապատիվ ուսուցչին։ Հաշվիր բոլոր ծաղիկների քանակը։

Բհասքարա Աչարյայի <<Աստղագիտական ահամակարգի պսակ>> գրքից, Հնդկաստան, 12-րդ դար

3. Ես եկեղեցի էի առուցում։ Վարձեցի մի որմնադիր, որը օրական 140 քար էր շարում։ Աշխատանքն սկսելուց 39 օր հետո վարձեցի մեկ ուրիշ որմնադիր, որը օրական 218 քար էր շարում։ Երբ երկրորդ որմնադիրի շարած քարերի թիվը հավասարվեց առաջինին, եկեղեցու կառուցումը ավարտվեց։ Արդ՝ իմացիր, թե քանի օրում հավասարվեց։

Posted in մայրենի, Uncategorized

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Շիկահեր-շեկ մազեր ունեցող
    Գանգուր-օղակաձև
    Զղջալ-ափսոսալ
    Կշտամբել-նախատել
    Սեփական-անձնական
    Պատանեկություն- պատանեկան հասակը
    Չափանիշ-չափելու՝ չափը վերցնելու միավոր
    Քավություն- մեղքերի՝ զանցանքների ևն ներում՝ թողություն

  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:
    պարգև-ընծա,նվեր
    արշալույս-արևածագ,լուսաբաց,լուսածագ
    նվաստացնե-ստորացնել
    երկչոտ-վախկոտ
    խոնավ-թաց
    ծածուկ-գաղտնի
    տառապել-տանջվել,չարչարվել
  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:

Հոր զղջում, այսինքն հայրը ինչ որ վատ բան է արել և զղջում է,փոշմանում է այդ արարքի համար: