Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

  1. Ո՞ր շարքի վանկերը վերադասավորելով՝ կստանաս գույն նշանակող բառ:

Ա. կա, գա, նա, գույն, շա

Բ. կա, նա, գույն, շա, կա

Գ. շա, նա, գա, կա, գուն

Դ. գույն, շա, կա, մա, նա

Ե. նա, բույն, կա, շա, գա

Ա. կա, գա, նա, գույն, շա

 

  1. Ո՞ր տառը կարող ենք կցել աղ բառին և՛ սկզբից, և՛ վերջից, որպեսզի երկու դեպքում էլ ստացվեն նոր բառեր:

Ա. պ Բ. տ Գ. շ Դ. կ Ե. Դ

Պատ՝.  Բ. տ

  1. Այբբենական կարգով դասավորվելու դեպքում ո՞ր բառը կլինի չորրորդը։

Ա. սրտաբան Բ. ջնջում Գ. տող Դ. սրունք Ե. Դպրոց
Դ. սրունք

  1. Տրված են կենդանիների ձայն նշանակող բառեր՝ բառաչյուն, վրնջյուն, մկկոց, մլավոց, հաչոց, մռնչյուն: Ո՞ր կենդանին է մնացել «ձայնազուրկ»:

Ա. ձին Բ. կատուն Գ. այծը Դ. խոզը Ե. Կովը

Պատ՝.  Դ. խոզը

5.Ղազարոս Աղայանի ո՞ր հեքիաթից է նշված հատվածը․

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։

Հնարագետ  ջուլհակը

  1. Առանձնացրո՛ւ ծաղկազարդ բառի բաղադրիչները, և յուրաքանչյուրով հնարավորինս շատ նոր բառեր կազմի՛ր։ծաղկազարդ-ծաղիկ+ա+զարդ
    ծաղիկ-ծաղկանոց,ծաղկասեր,ծաղկավետ,ծաղկած,ծաղկաբեր:
    զարդ- զարդանոց, զարդեր, զարդարված, զարդասեր, զարդատուփ:
  2. Նշված բանաստեղծություններից ո՞րն է պատկանում Ղազարոս Աղայանի գրչին։
    «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»
    «Հիշողություն»

«Մեր ուխտը»

«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա․․․»

Պատ՝. «Հիշողություն»:

 

  1. ԱՐԻՍԱՎԱՆՏԱՐ տառաշարքից, առանց տառերի դասավորությունը փոխելու, քանի՞ տարբեր նախադասություն կարելի է ստանալ:

Ա. 2
Բ. 3
Գ. 4
Դ. 5
Ե. 6

  1. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից: Ո՞րն է այդ բառը:

Ա. համարիչ Բ. մեղրամոմ Գ. ցեղակից Դ. մեղրահաց Ե. հարմարանք

 Ընդգծիր ճիշտ պատասխանը։

Ա․Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

Բ․Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։

Գ․Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:

 

11.Տրված բառերից առանձնացրո՛ւ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ

12 Ժխտական ապ, դժ, տ ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները։

Անգույն-դժգույն:  Անբախտ-դժբախտ,ապաբախտ,տարա- բախտ:  Անգետ-տգետ: Անշնորհք-ապիկար,տգեղ, տձև,տարաշնորհ: Անձև-տձև, տգեղ։

  1. Տրված բոլոր բառերը, բացի մեկից, և´ աջլիկ են, և´ ձախլիկ: Ո՞րն է միայն աջլիկ։

Ա. տղա Բ. մարդ Գ. հարս Դ. փեսա Ե. Շուն

Leave a comment