Posted in Uncategorized

Հուշարձաններ Երևան քաղաքում. Նախագիծ Մարիանա Գրիգորյան

Ես մասնակցում եմ իմ  համադասնկերուհու նախագծին Մարիանա Գրիգորյան:Եթե ցանկանում էք դուք էլ մասնակցեք այս հղումով:

        «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆ

Գտնվում է «Հաղթանակ» զբոսայգում, Քանաքեռի սարալանջին: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը խորհրդանշող այս հուշարձանը (ի սկզբանե՝ Իոսիֆ Ստալինի պատկերով) կանգնեցվել է 1950 թ.՝ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ: Հետագայում՝ 1962 թ., Ստալինի արձանը ապամոնտաժելուց հետո, նույն պատվանդանի վրա 1967 թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը: 17 մ բարձությամբ (պատվանդանով 51 մ) պղնձաձույլ արձանը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից: Իր բարձրությամբ և հորինվածքով ներդաշնակ է ողջ հուշակոթողին և մոնումենտալ է իր գաղափարական բովանդակությամբ:

Հուշարձանի՝ սև տուֆի տարբեր երանգներով կառուցված պատվանդանը հայկական ճարտարապետության մեջ եզակի է իր տեսակով. հանդես է գալիս և´ որպես ծավալ իր ներքին տարածությամբ, և´ միաժամանակ բուն հիմնապատվանդան արձանի համար: Ուշագրավ են զուսպ մշակված պատերը, շքամուտքի քանդակազարդ խոյակներով կամարները և կոփածո պղնձակերտ բարձրարվեստ դուռը: Ներսից պատվանդանը եռահարկ է: Այստեղ 1970 թ. բացվել են «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը, իսկ 1995 թ.՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը:

«Մայր Հայաստան» հուշարձանը քանդակագործության և ճարտարապետության համարժեք և միասնական ստեղծագործության արդյունք է: Իրավամբ համարվում է Երևանի խորհրդանիշերից::

Հիմնական գրականություն

Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004:

ՀՀ հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1999:

Leave a comment