Չարենցյան ֆլեշմոբ
- Կարդում ենք Չարենց․ տեսագրություններ, ձայնագրություններԵղիշե Չարենց. տեսագրություններ ու ձայնագրություններ
- Իմ Չարենցը՝ պատում ձեր Չարենցի մասին
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
- Չարենցն ընտանիքում՝ ընտանեկան ընթերցումներԻրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
- Չարենցյան բառարան
Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարչթին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար… - Ընթերցում-պատումներ Չարենց մարդու, քաղաքացու մասի«Եղիշե Չարենցը եւ նրա ժամանակը» թեմայով միջազգային գիտաժողովը երեկ համախմբել էր օտարերկրյա, սփյուռքահայ ու հայ չարենցագետներին: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Վան Լինտը Չարենցի տասնյակ գործեր է թարգմանել հոլանդերեն. «Ընդհանրապես հայ միջնադարյան գրականությունն եմ ուսումնասիրում ու շատ հետաքրքրված եմ այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններով, իսկ Չարենցի ստեղծագործության մասին պետք չէ երկար խոսել, կարող եմ ասել, որ նա առանձնահատուկ գրելաոճ ունի ու հենց դրանով է առանձնանում: Ընդհանրապես փորձում եմ աշխարհին նայել հայ գրականության ու ստեղծագործողների դիտանկյունից»:
