Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

Տեղի է ունեցել հնչունափողություն:

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր – ծաղկաձոր, շեկ+ա+հեր – շիկահեր, վեմ+ա+փոր – վիմափոր, մեգ+ա+պատ – միգապատ, գես+աստղ –  գիսաստղ, սեր+առատ – սիրառատ, հանդես+ություն – հանդիսություն, պատվեր+ա+տու – պատվիրատու, բնագետ+ություն – բնագիտություն, հրավեր+ա+տոմս – հրավիրատոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:
վեճ-վիճակահանություն,վիճակագրական
նվեր-նվիրեն,նվիրածը
տեր-տիրոյ,տիրանալ
մեջ-միջամտել
գեր – գիրանալ,գիրացած

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

գեր (անալ) – գիրանալ
կես (ատ) – կիսատ
հայրենասեր (ություն) – հայրենասիրություն
մեգ (ապատ) – միգապատ
էշ (ատեր) – իշատեր
պարտեզ (պան) – պարտիզպան
զեն (ակիր) – զինակիր
հրավեր (ատոմս) – հրավիրատոմս
էշ (այծյամ) – իշայծյամ
գրագետ (ություն) – գրագիտություն
տեր (անալ) – տիրանալ
վեպ (ագիր) – վիպագիր

 

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

դիզել – դեզ+ել
կիսամուշտակ – կես+մուշտակ
վիպական – վեպ+ական
պատվիրել – պատվեր+ել
սիրալիր – սեր+ա+լիր
իջվածք – էջ+վածք
տիրական – տեր+ական
սիզավետ – սեզ+ավետ
զինել – զենք+ել

Leave a comment