Արդեն գարուն է: Ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուները ու հագնում են գարնանային բաճկոն: Գարնանը մայրիկների ու կանաց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: Ինձ թվում է, որ այս տարի գարունը ավելի շուտ եկավ:Բնությունը աստիճանաբար արթնանում է ձմռան քնից: Այդ պատճառով էլ, ասում են, որ գարնանը բնությունը զարթոնք է ապրում: Այս ամենը նշան էր այն բանի որ արդեն գարուն էր և անցյալում է մնացել ձմռան ցուրտն և ահարկու սառնամանիքը: