Posted in Uncategorized

Վերնագիրը՝ Առցանց ուսուցման անհատական ուսումնական պլան

 

Ժամերը թողնում եք, կանաչ մասերը ջնջում եք լրացնում եք ձեր պատասխանները

  • Անուն, Ազգանուն, դասարան
  • 09:00-11:00այս ժամերին տեղադրում եք այն նախագծերը, որոնք պետք է անեք բոլոր առարկաներից՝ մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, հայրենագիտություն, բնագիտություն, երգ, տեխնոլոգիա(ուսուցիչների բլոգներից իրենց նախագծերի հղումները առարկաների վրա լինքով դրեք)
  • 11:00-15:00գրեք ձեր տեսադասերի դասացուցակը՝ ըստ օրերի

Օրինակ՝ երկուշաբթի – 11:11:30- մաթեմատիկա
երեքշաբթի– 14:30-15:00-բնագիտություն…..

  • 15:00-18:00-ընտանեկան դպրոց, ընտանեկան գործունեությունը, գրեք այն մասին, թե ընտանիքով ինչո՞վ եք զբաղվում այս  օրերին, ի՞նչ հետաքրքիր գործունեություններ եք անում միասին(խոհանոցային, մարզական, երաժշտական, ժամանացային, ֆիլմի դիտում), ի՞նչ նոր հետաքրքիր հմտություններ եք սովորել
  • 18:00-22:00գրում եք, թե ինչպե՞ս եք անցկացնում ձեր ազատ ժամանակը, երբ առաջադրանքներ չեք կատարում՝ խաղեր, ֆիլմի դիտում, մուլտֆիլմի դիտում, ընթերցանություն, սեղանի տրամաբանական խաղեր, ո՞ւմ հետ եք խաղում, ի՞նչ կերպ եք ձեր առօրյան հետաքրքիր դարձնում


 

Posted in մայրենի, Uncategorized

Ակրոստիոս

Քո շնչով այսօր նոր օրը բացվեց
Րոպեները կյանքիդ լույսով ողողվեց,
Ինչպես խենթ գարուն, երազ Դու արթուն
Սեր ես պարգևում մարդկային հոգուն
Տարիների հեռվից ջերմ ժպտում:
Իմ անկեղծ սրտի խոսքն եմ Քեզ ձոնում.
Նորաբույր գարնան Դու հրաշք ծաղիկ
Արևի շողով ջերմացնում հոգիդ:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Ռադիոյի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ կորոնավիրուսից պաշտպանվելու քո՛ տարբերակները։ Գրի՛ր՝ ստեղծված իրավիճկում ինչի՞ կարող է հանգեցնել խուճապը։ Համացանցից որոնիր-գտիր խուճապ բառի հոմանիշները։

Կոռոնա վիռուսից պաշտպանվելու համար նախ պետքե խուճապի չմատնվել, ըմպել տաք  թեյ,հեռու մալ հիվանդ մարդկանցից,դրսում մեկ մետր հեռավորություն պահել մարդկանցից, ժամանակ առ ժամանակ լվանալ ձեռքերը ,աղտահանել սենյակը և ձեռքերը,հիվանդանալու դեպքում դիմել  բժշկի ինքնաբուժմամբ չզբաղվել և կրել դիմակ, ձեռնոց:

Խուճապ- Տագնապ, շփոթություն, իրարանցում,

Posted in Uncategorized

Մայրենի

Չարենցյան ֆլեշմոբ

 

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

  • Չարենցն ընտանիքում՝ ընտանեկան ընթերցումներԻրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
  • Չարենցյան բառարան
    Ո՞վ այդ արեւը բերեց։–
    Ահա ոսկյա մի արեւ՝
    Ճարագումով իր հրե՝
    Այգաբացի փուրփուրե
    Նժույգների վրա հեծ՝
    Նոր աշխարհին ու մարդուն
    Հղում Է լույս զվարթուն,
    Նոր աշխարհին ու մարդուն
    Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
    Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
    Հրակարմիր, հրավարս,
    Ադամանդյա լույսը այս։-
    Կքած կյանքի բեռի տակ,
    Խոր գերության ընթերքում,
    Իմաստության մի գետակ
    Հիմարության համերգում–
    Քանի տարի, քանի դար
    Վկայեցիր անհերքում…
    Ափերին այս խավարչթին,
    ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
    Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
    Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
    Մթության մեջ այն համար
    Այս այգաբացն էր կրում,
    Հուր այգաբացն այս հեռու՝
    Հնուց պահած իր ջրում
    Օ, ըղձական այս հեռուն…
    Կքած կյանքի բեռի տակ՝
    Վոգի անքոր, հուր գետակ…
    Ահա վառվում է մեր նոր
    Հաղթանակի լուսը բորբ.
    Լվանում է նա հիմա
    Վառվող ոգին մեր անմահ,
    Չքնաղ արեւն այդ արի,
    Վառված հրով աշխարհի…
    Չկա ուրիշ արեւ էլ.
    Նա է միայն, որ դարեր
    Անմար՝ պիտի արեւէ…Լույսով վառված սակայն այդ՝
    Նժարներից հիմա մենք
    Հիմարությամբ չթափենք
    Իմաստությունն այն արար.–
    Մեր անցյալի խորամիտ
    Էջն այն արդար ու ռամիկ՝
    Մեծահանճար ու վարար
  • Ընթերցում-պատումներ Չարենց մարդու, քաղաքացու մասի«Եղիշե Չարենցը եւ նրա ժամանակը» թեմայով միջազգային գիտաժողովը երեկ համախմբել էր օտարերկրյա, սփյուռքահայ ու հայ չարենցագետներին: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Վան Լինտը Չարենցի տասնյակ գործեր է թարգմանել հոլանդերեն. «Ընդհանրապես հայ միջնադարյան գրականությունն եմ ուսումնասիրում ու շատ հետաքրքրված եմ այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններով, իսկ Չարենցի ստեղծագործության մասին պետք չէ երկար խոսել, կարող եմ ասել, որ նա առանձնահատուկ գրելաոճ ունի ու հենց դրանով է առանձնանում: Ընդհանրապես փորձում եմ աշխարհին նայել հայ գրականության ու ստեղծագործողների դիտանկյունից»:
Posted in հայրենագիտություն, Uncategorized

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարներԱյստեղ կա հին խաչքարերի մեծ հավաքածու: Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար (Ղալինջաքար) ամրոցը: Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն:

Posted in մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

Խաչբառ

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը․
Հորիզոնական
 Զամբյուղում կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու
ամենաքիչը քանի՞ վարդ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ
կունենանք գոնե երկու միագույն վարդ։
 Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն ու
հայտարարը իրար հավասար են
։
1
 Գտիր ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։
200
 Պուրակում երփներանգ ծաղիկների 1/4 մասը հավասար է
ամենափոքր եռանիշ թվին։ Քանի՞ ծաղիկ կար պուրակում։

400
 Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9 մասը։

9000
 Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը որոշեցին
մայրկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 1600
դրամ։ Որքա՞ն գումար ուներ նրա եղբայրը, եթե Տիգրանը
նրանից 3 անգամ շատ գումար ուներ։

4800
 Ո՞րն է 16 թվի ամենափոքր բաժանարարը։
1
 Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։

150
 Եթե Դավիթի տնկած կակաչների քանակը եռապատկեք,
արդյունքը ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ
թիվը։ Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։

340
 Գտիր 400-ի ամենափոքր բազմապատիկը։

200
Ուղղահայաց
 Ո՞ր 16000-ի 1/4 մասը։

400
 Գտիր 599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների
գումարը։

400
 Ն
 Գտիր 8000 և 1600 թվերի քանորդը։ 12,800,000
 Գտիր 2000 թվի 5/2 մասը։

400

Posted in մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

                            Հետաքրքրաշարժ խնդիրներ

  1. Մայրիկը պատրաստեց կարկանդակներ՝ 20-ը ջեմի միջուկով, 15-ը՝ մսով, 10-ը կաթնաշոռով։ Ամենաքիչը ի՞նչ քանակով կարկանդակներ է հարկավոր վերցնել, որպեսզի նրանցում անպայման լինեն 3-ից ոչ պակաս կարկանդակ՝ տարբեր միջուկներով։ (Կարկանդակը կիսել չի կարելի)։
    20+15+1=36

2.Հետևյալ ոչ ճիշտ անհավասարություններից յուրաքանչյուրում տեղափոխել  մեկ ձողիկ այնպես, որ ստացվեն ճշմարիտ հավասարություններ․

XII=VII-VI

ճիշտ տարբերակը՝ XII=VI+VI

VI-IV=IX

ճիշտ տարբերակը՝ VI+IV=X

VII+III=V

ճիշտ տարբերակը՝   VII-III=IV3.Վերականգնել
Գ։Ա=Ղ‧Տ=Ն+Ա=Գ=Ի+Ր-Ը

8 ։1 =4‧2= 7+1= 8=9+5- 6

Գ=8,  Ա=1, Ղ=4, Տ=2, Ն=7, Ա=1, Գ=8, Ի=9, Ր=5, Ը=6:4.Աշոտը գնեց 5 խնձոր։ Դրանք բոլորը՝ առանց առաջինի, կշռում են 798գ, առանց երկրորդի՝ 794 գ, առանց երրորդի՝ 813գ, առանց չորրորդի՝ 806գ, առանց հինգերորդի՝ 789գ։ Որքա՞ն են կշռում բոլոր հինգ խնձորները։
(798+794+813+806+789):4=4000:4=1000գ=1կգ

  • Գնացքը կազմված է 20 վագոնից։ Աշոտը նստած է վերջից հաշված երրորդ վագոնում։ Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում  է գտնվում Աշոտը։

20-2=18:    Աշոտը    գտնվում է  սկզբից հաշված  18-րդ։   Կարող ես նկարել վագոնները։ 18-րդ։

  • Ուղղանկյան մի մասը թաքնված է վարագույրի հետևում։ Ի՞նչ երկրաչափական պատկերի տեսք ունի վարագույրի հետևում գտնվող ուղղանկյան  թաքնված մասը։

եռանկյուն

  • Գերանը 14 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն։

13 տեղից։

  • Չորս հարկանի շենքի աստիճաններն ունեն միևնույն երկարությունը։ Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը։

3 անգամ

 

 

 

  • Արևը 10 շրաջաններից 5-ում թվեր  է գրել, ինչպես ցույց է տրված նկարում։ Նա ցանկանում է մնացած շրջաններից յուրաքանչյուրում թվեր գրել այնպես, որ հնգանկյան յուրաքնչյուր կողմում գտնվող 3 թվերի գումարները լինեն իրար  հավասար։ Ո՞ր  թիվը նա պետք է գրի ?-ի փոխարեն։
  • 120 խնձորը այնպես բաժանեք 2 հոգու միջև, որ մեկը մյուսից 3 անգամ ավել ստանա։

3+1=4 մաս։

  • 120:4=30

3∙30=90

30 և 90

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Գործնական աշխատանք՝

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

2.Ընթացող գնացքի լուսամուտից առկայծեցին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ երևացին թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
3.Հանգստյան տան բակում մարդիկ զբոսննում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
4.Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
5.Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվել էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էին ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
6.Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2.Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։

1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Ես կաթի սեր չեն սիրում:

Արամը սիրում էր Աննային:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Թելադրության ժամանակ բաց էի թողել կետ նշանը:

Կետը ամենամեծ ջրային կենդանին է:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Քանոնի օգնությամբ կատարեցի բազմաթիվ գծագրեր:

Ես չեմ կարողանում նվագել քանոն:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Ձմռան ցրտից բոկորը մրսում էին դրսում:

Մեքաենայի դողերը մաշվել էին:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Երաժշտության տոնը նալով բարձրանում էր:

Տոն օրերին բոլորը միմյանց նվերներ են բաժանում:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

                                   Թող գարունները գան ու չգնան…

Գարունը կյանքի խորհրդանիշն է: Գարունն ինքնին ոգեշնչման աղբյուր է:Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր քաղաքը: Օդը մանկան արցունքի պես պարզ էր ու ջինջ: Հեքիաթային հմայք էր իջել քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին` հիշեցնելով տախծի գոյությունը: Բոլորը տխրում էին ու հիշում անցյալի դառն ու ցավոտ, դեռ չապաքինված վերքերը: Նրանք խորհում էին ու զղջում…զղջում ոչ թե արածի, այլ չարածի համար: Սակայն քիչ անց արևն իր ջերմ ճառագայթները սփռում էր կրկին, ժպիտ նկարում մարդկանց դեմքերին, իսկ գարունը… Գարունը վրձինը ձեռքին իր երփնագույն ներկերով երջանկություն էր նկարում: Զորեղ քամին փորձում էր խանգարել, նեղացնել դեռ նոր ծաղկած ծառ ու ծաղկունքին, սակայն և իզուր… Գարնան դեմ պայքարելն ապարդյուն էր, նա ավելի զորեղ էր ու քաջ: Քամուն միայն հաջողվում էր խախտել քաղաքի վրա իջած քաղցր, խաղաղ լռությունը, որ ծնվել էր նոտաների միաձուլմամբ և կարծես հռչակավոր երաժշտի գլուխգործոց լիներ: Գարնանային անուրջները պատել էին մարդկանց մտազբաղ հոգիները ու ստիպում էին կրկին երազել ու հավատալ…հավատալ հրաշքին: Մարդկանց հոգիները լցվել էին կապույտով, մաքուր, անմեղ երազանքներով: Բոլորի դեմքին ուրախություն էր: Թող գարունները գան ու չգնան…

 

Posted in մայրենի, Uncategorized

Եթե կարողանայի փոխել

եթե կարողանայ ինչվոր բան փողել ապա՝ ես չար մարդկանց կդարցնեի բարի,անղելքներին խելացի,անոդեվաններին կապահով էի ամեն ինչով,ես չէի թողնի ինչվոր մեկը ինչվոր կարիք ունենար ես նրանց կապահով էի ամենինչով: