Posted in մայրենի

Մայրենի

198.Տրված  նախադասությունները  լրացրո՛ւ  դպրոց բառով ուշադրություն  դարձնելով  վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Իմ մեքենան մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրիկս սովորում ենք նույն դպրոցում:

199.Բառակապակցություններ կազմիր հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրելով:Բառերն ի՞նչ վերջավորություններ  ավելացան:
Պառկել որտե՞ղ
Պառկել ծովափին,պառկել  մահճակալին, պառկել  անդունդի եզրին,պառկել  գետի  ափին, պառկել Հիվանդանոում

 

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

ա.Անգիր սովորի՛ր (կրկնի՛ր)  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

բ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
Վերուստ-վերևից
բաշխել-բաժանել

գ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

Երկյուղ – վախենալ

դ.Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
հարուստ-աղքատ
առատ-քիչ
ճող-հասարակ
բախտավոր-անբախտ
բարություն-չարություն

ե.Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:

Հեղինակը ցանկանում է հայտնել իր ուղերձը:

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Շիրակի մարզ

Մարզկենտրոնը`   Գյումրի
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

     

Posted in մայրենի, Uncategorized

Գիրքն իմ լավագուն ընկերն է

Գիրքը  իմ  լավագույն  ընկերն է, առաջին անգամ  ես գրքով  սովորեցի տառերը  և  սկսեցի գրել  կարդալ:Ես արդեն լիարժեք կարոխանում էի  կարդալ և գնացի գրադարան  վերցրեցի <<Երկարագուլպա Պիպինը>>գիրքը,  այն շատ հետաքրքիր էր:Ես այդ ժամանակ  հասկացա վոր գիրքը իմ լավագույն ընկերն է, քանի վոր այն սովորեցնում է լինել խելացի,կիրթ,մեծերին հարգող,հոգատար,ազնիվ,բարեհոգի,գթասիրտ և  ներողամիտ:Գիրք  կարթալով  ես նորանոր բաներ եմ սովորում:

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Ծաղիկները

Եկավ  գարունը ծաղիկները  ծախկեցին : Նրանք  իրար  սկսեցին նախանձել  և  մեկը  մեկից  բամբասել:  Կալլան  ասում էր՝
–  Ես  եմ  ամենա  գեղեցիկը ծաղիկը  :
Իսկ  Վարդը  ասաց
-Եսել  ամենա  բուրավետն  եմ:
Իսկ Երիցուկը  ասաց
-Ինչ եք ձեզ  դնում  ձեր երազած  ծաղիկի  տեղը  մեկե  ես եմ  ամենագեղեցիկը  և ամենաբուրավետը:
Նրանք  անընդատ  կռվում էին :

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա: Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կոչման (կոչել) պատճառ դառնալ:  Աշխատանքից  (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթեվեկությունը (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսելը (խոսել): Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ: մարդու մասին գիտությամբ զբաղվողները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած: Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2֊րդ

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնաց (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարորդության(ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը(արագ), և ժամանակը երկրայինի համեմատությունները (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաչադրանք (առաջադրե) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ  որոշ ենթադրության (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության  ցնծությունը(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

 

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Սևանավանք

Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է:

Posted in մայրենի, Uncategorized

Տեքստային աշխատանք

 

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

1,Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակպատմվածքհեքիաթայլՊատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
Այս ստեղծագործությունը առակ է, քանի որ բարոյախրատական ասելիք ունի։

2,Դուրս գրիր տղային բնութագրող բառերըէլ ինչ բառերով կբնութագրես նրան:

Մաքրասեր, կարգապահ, բարեսիրտ, քաղաքավարի, աչքաբաց, կրթված։

3.Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ
Վաճառականն ընտրես հենց այդ տղային, որովհետև չնայած նրան, որ չուներ վկայականներ, նա շատ բարեկիրթ և աչքաբաց տղա էր, և ցանկացած իրավիճակում կարողանում էր կողմնորոշվել։

4,Ո՞վ է բարեկիրթ մարդըքո կարծիքով:
Իմ կարծիքով, դա այն մարդն է, ով՝ օգնում է մեծահասկներին, խոսում է գրագետ, ցանկացած իրավիճակում իրեն պահում է քաղաքավարի։

5,Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
լավ կրթված, դաստիարակված, կիրթ ◆  Յուր խոսակցությունը հայտնի կըներ, թե որքան ուսյալ է և բարեկիրթ։ ◆ Գեղեցիկ Զուբեիդան մնաց նրա կանանոցում, բայց բնավ փոխել չկարողացավ այն դաստիարակությունը, որ ստացել էր իր ծնողների բարեկիրթ ընտանիքում։

6,Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
Իմ կարծիքով ասելիքն այն է,վոր պետք է լինել բարի  և  մարդկաց  չգնահատել վկայականներով:

7,Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկ-խելացի , բարի, հոգատար, հող-մաքուր, բերքարատ, պարարտ, հուշ-գեղեցիկ, բարի, տխուր, թուղթ-ճմրթված, սպիտակ, գունավոր:

8,Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության
մեջ բայց գիտակցում էին,  որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար,
որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:

Posted in բնագիտություն, Uncategorized

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

 

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Սևանա լճի լեգենդը

Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով եւ ծաղկավետ դաշտերով: Գյուղին մոտիկ, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ բարձրանալով՝ կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:

Վանեցիներվ գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին: Տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են. « Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»: Այդպես էլ լճի անունը մնում է Սևան: