=Կարդա’《Հնչյունափոխություն》 թեման և կատարիր առաջադրանքները։
Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:
Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:
Առաջադրանքներ՝
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի ի-ա, բազուկ-բազկաթոռ ու-ա, պատիժ-պատժել ի-ե, ողջույն-ողջունել յ, աշխույժ-աշխուժություն յ-ու, մատյան-մատենագիր յ-ե, պարտեզ-պարտիզան ե-ի, գլուխ-գլխավոր ու-ա, էշ-իշամեղու է-ի:
2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
ա) բուրդ, սիրտ-ի սրտե, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բ) վիշտ-վշտություն, թույլ-թուլություն, ծնունդ-ծննդավայր, հաշիվ-հաշվել, արթուն-արթնանալ, հույն-հնություն ալրապան, տույժ-տուժել
3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝
ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ: