Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Կարդ՝ա’Թումանյանի ,,Համերգ,, բանաստեղծությունը և կատարիր 1֊ին և 2֊րդ առաջադրանքները։

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
    զարկել-Խփել, հարվածել, հարվածներ հասցնել
    ձայնակցել-Նվագի հետ երգել

    2.Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
    Կոչվում է «Համերգ», քանիվոր վտակը,թռչունները երգում են  և  բանաս