ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
ա.Անգիր սովորի՛ր (կրկնի՛ր) Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
բ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
Վերուստ-վերևից
բաշխել-բաժանել
գ.Բանաստեղծությունից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
Երկյուղ – վախենալ
դ.Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
հարուստ-աղքատ
առատ-քիչ
ճող-հասարակ
բախտավոր-անբախտ
բարություն-չարություն
ե.Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
Հեղինակը ցանկանում է հայտնել իր ուղերձը: