Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….
1,Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
Այս ստեղծագործությունը առակ է, քանի որ բարոյախրատական ասելիք ունի։
2,Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
Մաքրասեր, կարգապահ, բարեսիրտ, քաղաքավարի, աչքաբաց, կրթված։
3.Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ
Վաճառականն ընտրես հենց այդ տղային, որովհետև չնայած նրան, որ չուներ վկայականներ, նա շատ բարեկիրթ և աչքաբաց տղա էր, և ցանկացած իրավիճակում կարողանում էր կողմնորոշվել։
4,Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
Իմ կարծիքով, դա այն մարդն է, ով՝ օգնում է մեծահասկներին, խոսում է գրագետ, ցանկացած իրավիճակում իրեն պահում է քաղաքավարի։
5,Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
լավ կրթված, դաստիարակված, կիրթ ◆ Յուր խոսակցությունը հայտնի կըներ, թե որքան ուսյալ է և բարեկիրթ։ ◆ Գեղեցիկ Զուբեիդան մնաց նրա կանանոցում, բայց բնավ փոխել չկարողացավ այն դաստիարակությունը, որ ստացել էր իր ծնողների բարեկիրթ ընտանիքում։
6,Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
Իմ կարծիքով ասելիքն այն է,վոր պետք է լինել բարի և մարդկաց չգնահատել վկայականներով:
7,Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/ 3-ական բառ:
Բժիշկ-խելացի , բարի, հոգատար, հող-մաքուր, բերքարատ, պարարտ, հուշ-գեղեցիկ, բարի, տխուր, թուղթ-ճմրթված, սպիտակ, գունավոր:
8,Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:
Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության
մեջ բայց գիտակցում էին, որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար,
որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու: