Տաթևի ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է։ Այն անվանվել է ՏաԹևեր և շահագործման հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղին Որոտանի լեռնանցքի վրայով միմյանց է կապում Հալիձոր և Տատև գյուղերը։ ՏաԹևերի երկարությունը կազմում է 5,7 կմ։ Այն անցնում է Որոտան գետի վրայով՝ ունենալով մակսիմալ բարձրություն՝ 320 մ։ Խուցը,որը տեղավորում է 25 անձ ընդանում է առավելագույնը 37 կմ/ժ արագությամբ։ Այդպիսով 1 սկզբանկետից վերջնակետ տեղափոխումը կազմում է 11 րոպե 25 վայրկյան։ Ճոպանուղու շնորհիվ Տաթևի վանքը հասանելի է դառնում նաև ձմեռային սեզոնին, այդպիսով երկարեցնելով զբոսաշրջային սեզոնը Հայաստանում։