Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Թեսթ 18
Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծովացուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:Այսօր, կախված, անգամ, բեղեր
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
    ա/ցուրտ-տաք

բ/սոված- կուշտ

գ/ուրախանալ -տխրել
դ/տաքանալ –սառչել

  1. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Մարդու մարմինը  ցրտահարվել է:
    Աոթող  բառերից բացի  սրանց  բերանից  դեռ մի  ցուրտ  խոսք  չի դուրս  եկել:4.Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Գլուխ+ա+վերև
    Գլուխ-գլխաշոր,
    Վերև-վերնահարկ

5.Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը
Ինքնիրան  գովել:

6.Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/ Սուր- պարզ
բ/ Սառցակտոր- բարդ
գ/ Արևադարձում- բարդ
դ/ Երկիր-բարդ

7.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

8.Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր:

9.Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերան  կկոտրի:
բ/Անունը կա ամանունը չկա:

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
                                  ԲԱՆԱԼԻ

11.Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
Նրանք վաղենում էին մտածել  որով հետև նրաց գլխավերևում  գրվու է և դիմացինը իմանում է նրա մտքերը:

 

12.Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Հրաշալի Արևադարձում  այնտեղ կարող էին մտածել և ոչ մեկ իրենց մտքերը չի կաարդա:

13.Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Օձաձուկը  նրա մասին միայն վատ բաներ էր մտածում:

14.Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Դուր եկավ որովհետև հետաքրքիր էր:

15.Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ ց, ինչո՞ւ:
Ես կցանկանամ  լինել  Արևադարձում որովհետև շատ եմ  արև սիրում:

Posted in հայրենագիտություն

Տաթևի թևեր

 

Տաթևի ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է։ Այն անվանվել է ՏաԹևեր և շահագործման  հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղին Որոտանի լեռնանցքի վրայով միմյանց է կապում Հալիձոր և Տատև գյուղերը։ ՏաԹևերի երկարությունը կազմում է 5,7 կմ։ Այն անցնում է Որոտան գետի վրայով՝ ունենալով մակսիմալ բարձրություն՝ 320 մ։ Խուցը,որը տեղավորում է 25 անձ ընդանում է առավելագույնը 37 կմ/ժ արագությամբ։ Այդպիսով 1 սկզբանկետից վերջնակետ տեղափոխումը կազմում է 11 րոպե 25 վայրկյան։ Ճոպանուղու շնորհիվ Տաթևի վանքը հասանելի է դառնում նաև ձմեռային սեզոնին, այդպիսով երկարեցնելով զբոսաշրջային սեզոնը Հայաստանում։