Posted in բնագիտություն, Uncategorized

Բնագիտություն

Հայաստանի ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 միլիարդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

Անվանում Թափվելու տեղ Գետի ընդհանուր երկարությունը (կմ) Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
Փամբակ Դեբեդ 86 86
Ձորագետ Դեբեդ 57 57
Դեբեդ Խրամ 178 152
Աղստև Կուր 133 99
Գետիկ Աղստև 48 48
Արաքս Կուր 1072 158
Ախուրյան Արաքս 186 186
Մանթաշ Ախուրյան 32 32
Մեծամոր (Սևջուր) Արաքս 40 40
Քասախ Մեծամոր (Սևջուր) 89 89
Գեղարոտ Քասախ 25 25
Ամբերդ Քասախ 36 36
Հրազդան Արաքս 141 141
Մարմարիկ Հրազդան 37-42 37-42
Մեղրաձոր Մարմարիկ 14,7 14,7
Դալար Հրազդան 13 13
Արայի Հրազդան 16 16
Գետառ Հրազդան 24 24
Ազատ Արաքս 56 56
Վեդի Արաքս 58 58
Շաղափ Վեդի 19 19
Արածո Արաքս 40 25
Արփա Արաքս 126 90
Դարբ Արփա 22 22
Հերհեր Արփա 28 28
Մանիշկա Արփա 16 16
Ելփին Արփա 23 23
Եղեգիս Արփա 47 47
Սելիմագետ Եղեգիս 22 22
Մեղրի Արաքս 32 32
Ծավ Արաքս 42 27
Ողջի Արաքս 88 56
Գեղի Ողջի 30 30
Որոտան Արաքս 179 119
Մասրիկ Սևանա լիճ 43 43
Ձկնագետ Սևանա լիճ 22 22
Վարդենիս Սևանա լիճ 28 28
Ծակքար Սևանա լիճ 28 28
Արգիճի Սևանա լիճ 51 51
Գավառագետ Սևանա լիճ 24 24
Posted in ռուսերեն, Uncategorized

Ռուսերեն

Կար-չկար, մի թզուկ կար: Այդ թզուկը ապրում էր անտառի եզրին կանգնած մեծ կաղնու փչակում: Նա ապրում էր մենակ և ընկերներ չուներ, քանի որ մոտակայքում ոչ մի թզուկ չկար: Թզուկը ընկերություն էր անում գեղեցիկ և գույնզգույն թիթեռնիկների հետ, որոնք ապրում էին մարգագետնում:

Там не было гномов. Этот гном жил в большом дубовом цвету на краю леса. Он жил один и не имел друзей, потому что поблизости не было гномов. Гном подружился с красивыми и разноцветными бабочками, которые жили на лугу.

Posted in մայրենի, Uncategorized

Մայրենի

Թեսթ 18
Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծովացուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:Այսօր, կախված, անգամ, բեղեր
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
    ա/ցուրտ-տաք

բ/սոված- կուշտ

գ/ուրախանալ -տխրել
դ/տաքանալ –սառչել

  1. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Մարդու մարմինը  ցրտահարվել է:
    Աոթող  բառերից բացի  սրանց  բերանից  դեռ մի  ցուրտ  խոսք  չի դուրս  եկել:4.Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Գլուխ+ա+վերև
    Գլուխ-գլխաշոր,
    Վերև-վերնահարկ

5.Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը
Ինքնիրան  գովել:

6.Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/ Սուր- պարզ
բ/ Սառցակտոր- բարդ
գ/ Արևադարձում- բարդ
դ/ Երկիր-բարդ

7.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

8.Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր:

9.Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերան  կկոտրի:
բ/Անունը կա ամանունը չկա:

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
                                  ԲԱՆԱԼԻ

11.Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
Նրանք վաղենում էին մտածել  որով հետև նրաց գլխավերևում  գրվու է և դիմացինը իմանում է նրա մտքերը:

 

12.Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Հրաշալի Արևադարձում  այնտեղ կարող էին մտածել և ոչ մեկ իրենց մտքերը չի կաարդա:

13.Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Օձաձուկը  նրա մասին միայն վատ բաներ էր մտածում:

14.Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Դուր եկավ որովհետև հետաքրքիր էր:

15.Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ ց, ինչո՞ւ:
Ես կցանկանամ  լինել  Արևադարձում որովհետև շատ եմ  արև սիրում:

Posted in հայրենագիտություն

Տաթևի թևեր

 

Տաթևի ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է։ Այն անվանվել է ՏաԹևեր և շահագործման  հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղին Որոտանի լեռնանցքի վրայով միմյանց է կապում Հալիձոր և Տատև գյուղերը։ ՏաԹևերի երկարությունը կազմում է 5,7 կմ։ Այն անցնում է Որոտան գետի վրայով՝ ունենալով մակսիմալ բարձրություն՝ 320 մ։ Խուցը,որը տեղավորում է 25 անձ ընդանում է առավելագույնը 37 կմ/ժ արագությամբ։ Այդպիսով 1 սկզբանկետից վերջնակետ տեղափոխումը կազմում է 11 րոպե 25 վայրկյան։ Ճոպանուղու շնորհիվ Տաթևի վանքը հասանելի է դառնում նաև ձմեռային սեզոնին, այդպիսով երկարեցնելով զբոսաշրջային սեզոնը Հայաստանում։

 

Posted in Uncategorized

Королевский меч

Царя не было, и у него был слуга.

Он всегда изменял ей и говорил:

– Я не могу готовить сам, тебе нужно, чтобы я готовил.

Слуга ответил

-Но я тоже не могу!

Царь посмотрел на слугу и сказал:

– Если не сможешь, попробуешь.

Прошло несколько дней, и царь снова обманул слугу, сказав

– Вы должны стирать мою одежду, если вы не стираете, я не дам вам вашу зарплату.

Слуга, плача, ответил:

-Но я не знаю, как мыть руки!

Царь сказал весело.

– Ты уволен!

И слуга плакал из комнаты, плача.

Posted in մայրենի, Uncategorized

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Որոտ-կայծ, պատուհաս-մեծ վնասներ հասցնող փորձանք, գզրի-տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա,վեստ-Ազնվազարմ, ազնվածին, ազատ:

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

3.Ներկայացրո՛ւ հեքիաթի ասելիքը։
Իմ կարծիքով  հեքիաթի ասելիքն է՝ եթե ձկտումես հասնել մի բանի ապա պետք է հանփերատար լինել, սուտ չղոսել և  պայքարել:

Posted in Uncategorized

Առաջադրանքներ 5-րդ դասարանի սովորողների համար

 

  1. Կետերի փոխարեն գրիր ղ կամ խ:
    Զմրուխտ, թղկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ողկույզ, ճեղք, կողպեք:

Գրի՛ր կխտար, կողպեք, նախշուն  բառերի հոմանիշները:

Կխտար-եղնիկ
կողպեք-փական
նախշուն-
գեղեցիկ

  1. Կետերի փոխարեն գրիր ղ կամ խ: Այս բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինի՛ր:
    Գաղտնիք, սանդուղք, ճեղքել, խաղտել, վախկոտ, տախտակ, եղբայր:

 

  1. Կետերի փոխարեն գրիր վ կամ ֆ:

Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ, ասֆալտ:

 

  1. Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:


Հարավ, ավտո, ասֆ ալտ գաղտնիք, բախտ:
Հարավային
Ավտոքարշակ
Գաղտնապահ
Դժբախտ

 

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:


Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ: (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
Հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

 

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
    Որթ երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ,որթ)

Որդ երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիճ ՝ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիչ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

 

7.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր  աղտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուխտ  քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

 

8.Դեղինով նշված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս  մի ընթատիր
Մինչև ե՞րբ պիտի գաղտնի  պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլավարտվեց:
Օդանավի ներքևանել ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման խանդավառվում էին ու լիաթոք ծիծաղում:
Եղնիկի եղնորթ մորն էր փնտրում:

9.Տրված բառերը բաղադրիների (մասերի) բաժանի՛ր: Օրինակ՝ ընկերություն-ընկեր (արմատ)+ություն (ածանց)

Անսիրտ- ան(ածանց)+սիրտ (արմատ), բարեբեր-, ընկերասեր-ընկր+ա+սեր, չտես, դժգոհ-դժ+գոհ, անհամ-ան+համ, աշխարհագրություն-աշխար +ա+գիտություն,  գթասիրտ,  եսասեր, դպրոցական, վախկոտ, ամաչկոտ, անտառուտ, ընդեղեն, տատիկ, կապիկ, լեռ, սեղան, տնակ, գառնուկ, հայրիկ, մեքենա:

10.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վեր.ում՝ համար.ա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բար.րից, հողի մի.ից դուրս եկան ու, լույսն իրենց մե., ցն.աթյան թիթեռն իրենց վրա, կ.կ.ալով իջան ցա.: Լեռն ի վար, ծառերի կո.քերով, թփերի արան.ներով, զարմանազան խատուտիկ խ.աքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քա.ցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Posted in Uncategorized

ՈՒսումնական Ձմեռ

Ամանորին 31-ի գիշերը Ձմեռ պապիկը ինձ բերեց հովերբորդ և  դինամիկներ:Հունվարի1-ին գնացինք Ծաղկաձոր. այնտեղ ես մոտոցիկլետ վարեցի, ճոպանուղի նստեցի,դահուկ վարեցի և այցելեցի  եկեղեցի:Գնացի թատրոն:Հետո գնացինք գյուղ, այնտեղել շատ լավ անցավ:Հետո  վերջացավ արցակուրդները,դպրոցում ավելի հետաքրքիր էր,քանի որ սկսվել էր ուսումնական ճամբարը:

Posted in Uncategorized

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   164,000
Բնակչության խտությունը`   36.4/կմ²
Փոստային ինդեքսը`   3201-3519
ISO 3166-2`   AM-SU
FIPS 10-4`   AM08

 

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:
Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:
Բնական պայմանները և հարստությունները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:
Բնակչությունը
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:
Քաղաքները
Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը`   71%: Դրան համապատասխան էլ համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):
Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:
Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:
Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:
* * *

Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

Posted in Uncategorized

Короткая притча о дружбе: Спросил как-то комар муху: — Есть ли здесь в окрестности цветы? — Насчет цветов ничего не знаю, – ответила ему муха. — А вот консервных банок, навоза, нечистот в канавах полным-полно. И муха начала перечислять комару все окрестные помойки, на которых ему непременно нужно побывать. Полетел комар в указанном направлении и встретил по пути пчелу. Не видела ли ты в окрестностях какие-нибудь помойки? – спросил он у нее. — Помойки? Нечистоты? Нет, нигде не видела, – удивилась пчела. – Зато здесь повсюду так много благоуханных цветов. И пчела подробно рассказала, на какой поляне растут лилии, а где совсем недавно распустились гиацинты. Вот почему так важно правильно выбирать себе друзей. (далее…)

Բարեկամության մասին մի կարճ առակ. Մի անգամ մոծակի մասին ճանճ խնդրեցի. – Մոտակայքում ծաղիկներ կան: «Ես ծաղիկների մասին ոչինչ չգիտեմ», – պատասխանեց նրան ճանճը: – Բայց աղբանոցներում պահածոները, գոմաղբը, կոյուղաջրերը լցված են: Եվ ճանճը սկսեց թվարկել մոծակների բոլոր հարակից աղբանոցները, որոնք նա, անշուշտ, անհրաժեշտ էր այցելել: Մոծակ թռավ նշված ուղղությամբ և ճանապարհին հանդիպեց մեղվին: Դուք մոտակայքում աղբ տեսե՞լ եք: Նա հարցրեց նրան: – աղբը կարող է: Կոյուղի Ոչ, ես դա ոչ մի տեղ չեմ տեսել, – զարմացավ մեղուները: «Բայց ամենուրեք շատ անուշահոտ ծաղիկներ կան»: Եվ մեղուները մանրամասն պատմեցին, թե որ մարգագետնային շուշաններն են աճում, և որտեղ են վերջերս ծաղկել հիասթանները: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ընկերներին ընտրել: (ավելին …)