: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>:
Month: December 2019
Հաշվետվութըուն անգլերենից
Traditionally-ըստ ավանդույթի
Celebration-տոնակատարություն
Gift-նվեր
Giving-տալ
Same-նույնը
Also-նույպես
Both-երկուսն էլ
Places-տեղերը
However-սակայն
Familiar-ծանոթ
Մայրենի
Ավետիք Իսահակյան «Ռավեննայում»
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Բեկվել– բեկել -ի:
Մահախուճապ– 1. Մահվան խուճապի մատնված:2. Մահվան խուճապ առաջացնող՝ հարուցող:
Սեգ– 1. Իր ուժով՝ գեղեցկությամբ՝ վեհությամբ հպարտ, հպարտության՝ պարծանքի զգացումով լցված: Սեգ աղջիկ՝ տիրունի՝ իշխան:
2. Վեհ, վեհապանծ: Սեգ լեռ:
3. Պերճ, փառահեղ: Սեգ մագերդ օձախռիվ …Հագավ կոշիկներ սեգ ու փայլուն (Ավ. Իսահակյան):
4. Խրոխտ, հոխորտ: Գոռաց Սանասարը սեգ (Մ. Խերանյան):
Հայրենագիտություն
Այրարատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանիցJump to navigationJump to search
| Երկիր | Մեծ Հայք |
|---|---|
| Ներառում է | գավառ |
| Գլխավոր քաղաք | Արտաշատ |
| Այլ քաղաքներ | Արմավիր, Վաղարշապատ, Դվին, Կաղզվան, Երվանդաշատ, Անի, Շիրակավան, Ոսկյանք, Զարեհավան, Նիգատուն, Կարս, Երևան, Բագարան, Արշակավան, Ուրծ |
| Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
| Վերացել է | Մ.թ. 387 |
Այրարատ, Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։
Բովանդակություն
- 1Անուն
- 2Աշխարհագրություն
- 3Բուսական աշխարհ
- 4Կենդանական աշխարհ
- 5Բնական հարստություններ
- 6Վարչաքաղաքական վիճակ
- 7Բնակչություն
- 8Ճանապարհներ
- 9Աղբյուրներ
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Արարատ անվան հետ[1]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։
Գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այրարատը բաղկացած է հետևյալ 22 գավառներից[1].
- Բասեն կոչվում էր նաև Բասյան (Բասեան)- կենտրոնը՝ Բասեն
- Գաբեղյանք (Գաբեղեանք)- կենտրոնը՝ Կաղզվան (Կաղզուան)
- Աբեղյանք (Աբեղեանք)- կենտրոնը՝ Մժնկերտ
- Հավնունիք (Հաւնունիք)- կենտրոնը՝ Ավնիկ (Աւնիկ)
- Արշարունիք կոչվում էր նաև Երասխաձոր- կենտրոնը՝ Բագարան
- Բագրևանդ (Բագրևանդ)- կենտրոնը՝ Բագավան (Բագաւան)
- Ծաղկոտն– կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
- Վանանդ կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան)- կենտրոնը՝ Կարս
- Շիրակ– կենտրոնը՝ Անի
- Արագածոտն– կենտրոնը՝ Վաղարշապատ
- Ճակատք– կենտրոնը՝ Կողբ
- Մասյացոտն (Մասեացոտն)- կենտրոնը՝ Ցոլակերտ
- Կոգովիտ– կենտրոնը՝ Արշակավան (Արշակաւան)
- Աշոցք– կենտրոնը՝ Աշոցք
- Նիգ– կենտրոնը՝ Քասաղ
- Կոտայք– կենտրոնը՝ Երևան (Երևան)
- Մազազ– կենտրոնը՝ Պորտակ
- Վարաժնունիք– կենտրոնը՝ Հովք
- Ոստան Հայոց– կենտրոնը՝ Արտաշատ
- Ուրծաձոր– կենտրոնը՝ Ուրծ
- Արած– կենտրոնը՝ Արած
- Շարուրդաշտ– կենտրոնը՝ Շարուր
Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտկունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները, այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։[1]
Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանային լեռնաշղթաներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են Արագած և Արայի գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի հարթավայրային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային ռելիեֆ ունեցող այս նահանգի այս ու այն կողմում[1]:
Ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր Արածանիով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր Արաքսի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին Մեծամորի լիճը և Գայլատուն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել ճահիճները՝ հատկապես Կոգովիտ գավառում։[1]
Մայրենի
3. Առանձնացրու մաղթանքները. դրանցից ո՞րն ես համարում ամենակարևորը. ինչո՞ւ:
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Առատություն թող ըլլա…
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Պտղաբերում թող ըլլա…
Սիրերգությո՜ւն թող ըլլա
Մայրենի
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր:
Ակոսին-առու հանել
կայլակի-փոքրիկ կաթիլ,շիթ - Բանաստեղծությունից դուրս գրի՛ր փոխաբերությունները։
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին լայն երակին մեջ ակոսին.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝ ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝ ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Մայրենի
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
ա.Երջանկություն է, երբ կարողես անել ամենինչ երբ քո դիմաց արգելգնել չկան:Այդ ժամանակ կարողես անգամ թռչել վեր և անել այն ինչ որ ուզումես: