Posted in Uncategorized

Մայրենի

Ավետիք Իսահակյան «Ռավեննայում»


Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Բեկվել– բեկել -ի:

Մահախուճապ– 1. Մահվան խուճապի մատնված:2. Մահվան խուճապ առաջացնող՝ հարուցող:

Սեգ– 1. Իր ուժով՝ գեղեցկությամբ՝ վեհությամբ հպարտ, հպարտության՝ պարծանքի զգացումով լցված: Սեգ աղջիկ՝ տիրունի՝ իշխան:
2. Վեհ, վեհապանծ: Սեգ լեռ:
3. Պերճ, փառահեղ: Սեգ մագերդ օձախռիվ …Հագավ կոշիկներ սեգ ու փայլուն (Ավ. Իսահակյան):
4. Խրոխտ, հոխորտ: Գոռաց Սանասարը սեգ (Մ. Խերանյան):